Մանուշակագույն
Մանուշակագույն | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Սպեկտրալ կոորդինատներ | ||||||
Ալիքի երկարություն | 380–450 նմ | |||||
Հաճախականություն | 790–666 ՏՀց | |||||
Գունային կոորդինատներ | ||||||
Hex եռյակ | #8000FF | |||||
sRGBB (r, g, b) | (128, 0, 255) | |||||
CMYKH (c, m, y, k) | (50, 100, 0, 0) | |||||
HSV (h, s, v) | (270°, 100%, 100%) | |||||
B: Նորմալիզացված՝ [0–255] (բայթ) H: Նորմալիզացված՝ [0–100] (հարյուր) |
Մանուշակագույն, գույն տեսանելի լույսի առավել կարճ ճառագայթման վերջում՝ կապույտի և տեսանելի ուլտրամանուշակագույն ճառագայթների միջև։ Այն Իսահակ Նյուտոնի առանձնացրած յոթ գույներից մեկն է, երբ նա 1672 թվականին բաժանել է տեսանելի լույսի ճառագայթումը։ Գտնվում է էլեկտրամագնիսական ճառագայթման 380-450 նանոմետր երկարությամբ ալիքների տիրույթում[1]։ Գույնի անունն առաջացել է մանուշակ ծաղկի անունից[2][3][4] ։ MS Windows գունային համակարգում (հաշվարկման տասնվեցական համակարգ՝ hex) մանուշակագույնին համապատասխանում է 180 երանգը՝ կոդ 8000FF։ RGB համակարգում (կարմիր, կանաչ, կապույտ՝ լույսի երեք հիմնական գույները) 3-րդ շարքի գույն է (կապույտի և ծիրանագույնի (պուրպուր) միջև), այն կարելի է բնութագրել որպես կապտակարմրակապույտ։ Մետամերիզմի շնորհիվ մանուշակագույնը RGB համակարգում ստացվում է որպես կարմիր և կապույտ լույսերի խառնուրդ (ավելի շատ կապույտ, քան կարմիր), կիրառվում է համակարգիչների և հեռուստատեսային էկրաններին։ CMYK համակարգը կիրառվել է տպագրության մեջ, մանուշակագույնն ստեղծվել է մաջենտա (վարդագույն, ֆուքսին) և ցիան (կապտականաչ գույն) գունանյութերի խառնուրդից, որտեղ գերակշռում է ցիանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Georgia State University Department of Physics and Astronomy։ «Spectral Colors»։ HyperPhysics site։ Վերցված է 20 October 2017
- ↑ «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան - ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ»։ nayiri.com։ Վերցված է 2021-03-24
- ↑ «violet, n.1»։ OED Online։ Oxford University Press։ Վերցված է 2020-04-06
- ↑ «Violet»։ Webster's Third New International Dictionary, Unabridged։ Վերցված է 2020-04-06