Անապեստ
| Երկվանկ | |
|---|---|
| ˘ ˘ | պիռհիքոս, շեշտանկում |
| ˘ ¯ | յամբ, մեծավերջ |
| ¯ ˘ | քորեյ, մեծասար |
| ¯ ¯ | սպոնդեյ |
| Եռավանկ | |
| ˘ ˘ ˘ | տրիբրախ |
| ¯ ˘ ˘ | դակտիլ, ստեղն |
| ˘ ¯ ˘ | ամֆիբրաքոս, քողաղոտ |
| ˘ ˘ ¯ | անապեստ, վերջատանջ |
| ˘ ¯ ¯ | բաքխիուս |
| ¯ ¯ ˘ | անտիբաքխիուս |
| ¯ ˘ ¯ | կրետիկ, ամֆիմակր |
| ¯ ¯ ¯ | մոլոսուս |
Անապեստ, Վերջատանջ (հունարեն՝ ἀνάπαιστος - ետ մղված), եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ։
Հին հունական պոեզիայում այդպես էին կոչում սկզբում երկու կարճ և վերջում մեկ երկար վանկ ունեցող ոտքը։ Ժամանակակից վանկա-շեշտական տաղաչափության մեջ անապեստը բաղկացած է երկու անշեշտ և վերջում մեկ շեշտված վանկից։ Այսպիսով՝ անապեստյան տողի մեջ շեշտ են կրում 3, 6, 9, 12-րդ վանկերը։
Անապեստյան չափը լայնորեն օգտագործվում է նաև հայ բանաստեղծության մեջ, քանի որ համապատասխանում է հայերենի հիմնական սկզբունքին (շեշտը բառի վերջին վանկի վրա)։ Գրվել են երկու, երեք և ավելի ոտքերից բաղկացած անապեստյան տողեր[1]։ Օրինակ.
Դու բյուրե՛ղ բարձունքու՛մ մի երա՛զ՝
Լուսազա՛րդ, և քնքու՛շ, և գողտրի՛կ,
Մի երա՛զ սրբափա՛յլ և անհա՛ս,
Հավիտյա՛ն հեռավո՛ր մի աստղի՛կ։
(Ավետիք Իսահակյան)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 15.
| Վանկաշեշտային չափեր |
|---|
|
Քորեյ • Յամբ • Դակտիլ • Ամֆիբրաքոս • Անապեստ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 416)։ |