Քողաղոտ
| Երկվանկ | |
|---|---|
| ˘ ˘ | պիռհիքոս, շեշտանկում |
| ˘ ¯ | յամբ, մեծավերջ |
| ¯ ˘ | քորեյ, մեծասար |
| ¯ ¯ | սպոնդեյ |
| Եռավանկ | |
| ˘ ˘ ˘ | տրիբրախ |
| ¯ ˘ ˘ | դակտիլ, ստեղն |
| ˘ ¯ ˘ | ամֆիբրաքոս, քողաղոտ |
| ˘ ˘ ¯ | անապեստ, վերջատանջ |
| ˘ ¯ ¯ | բաքխիուս |
| ¯ ¯ ˘ | անտիբաքխիուս |
| ¯ ˘ ¯ | կրետիկ, ամֆիմակր |
| ¯ ¯ ¯ | մոլոսուս |
Քողաղոտ, Ամֆիբրաքոս (հունարեն՝ ἀμφί- երկու կողմից և հունարեն՝ βραχυς- կարճ), եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ[1]։
Անտիկ տաղաչափության մեջ բաղկացած էր արտասանությամբ մեկ երկար և երկու կարճ վանկերից, ոնդ որում երկար վանկը գտնվում էր կարճ վանկերի միջև։ Վանկաշեշտային ոտանավորում քողաղոտն ունի երկու անշեշտ և նրանց միջև մեկ շեշտված վանկ (‿ ـʼ‿)։ Հետևաբար, շեշտերն ընկնում են 2, 5, 8, 11-րդ վանկերի վրա, և բանատողն ունի այսպիսի սխեմա.
- ‿ ـʼ‿ /‿ ـʼ‿ /‿ ـʼ‿ /‿ ـʼ‿ /...
Այս չափն օգտագործվում է շատ լեզուներում (օրինակ՝ ռուսերեն), իսկ հայերենում այն հազվադեպ է պատահում, քանի որ նրանում մեծ մասամբ բառի վերջին վանկն է շեշտ կրում։ Օրինակներ ունեն Վահան Տերյանը և Եղիշե Չարենցը։
Աշո՛ւն է. օրե՛րը ցրտո՛ւմ են...
Գիշե՛րը սուզվո՛ւմ է միգո՛ւմ.
Այնքա՛ն քնքշությո՛ւն կա սրտո՛ւմ իմ,
Այնքա՛ն մեղմությո՛ւն իմ հոգո՛ւմ...[2]
(Վ. Տերյան)
Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիե՛րը,
Մթի՛ մեջ դոփո՛ւմ են, խփո՛ւմ են պայտե՛րը,
Պայտե՛րը խփո՛ւմ են, խփո՛ւմ են հողի՛ն.-
Անծա՛յր է գիշե՛րը, անհա՛յտ է ուղի՛ն[3]։
(Ե. Չարենց)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Վանկաշեշտային չափեր |
|---|
|
Քորեյ • Յամբ • Դակտիլ • Ամֆիբրաքոս • Անապեստ |