Քողաղոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բանաստեղծական ոտք
Երկվանկ
˘ ˘ պիռհիքոս, շեշտանկում
˘ ¯ յամբ
¯ ˘ քորեյ, մեծասար
¯ ¯ սպոնդեյ
Եռավանկ
˘ ˘ ˘ տրիբրախ
¯ ˘ ˘ դակտիլ, ստեղն
˘ ¯ ˘ ամֆիբրաքոս, քողաղոտ
˘ ˘ ¯ անապեստ, վերջատանջ
˘ ¯ ¯ բաքխիուս
¯ ¯ ˘ անտիբաքխիուս
¯ ˘ ¯ կրետիկ, ամֆիմակր
¯ ¯ ¯ մոլոսուս

Քողաղոտ, Ամֆիբրաքոս (հունարեն՝ ἀμφί- երկու կողմից և հունարեն՝ βραχυς- կարճ), եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ[1]։

Անտիկ տաղաչափության մեջ բաղկացած էր արտասանությամբ մեկ երկար և երկու կարճ վանկերից, ոնդ որում երկար վանկը գտնվում էր կարճ վանկերի միջև։ Վանկաշեշտային ոտանավորում քողաղոտն ունի երկու անշեշտ և նրանց միջև մեկ շեշտված վանկ (‿ ـʼ‿)։ Հետևաբար, շեշտերն ընկնում են 2, 5, 8, 11-րդ վանկերի վրա, և բանատողն ունի այսպիսի սխեմա.

‿ ـʼ‿ /‿ ـʼ‿ /‿ ـʼ‿ /‿ ـʼ‿ /...

Այս չափն օգտագործվում է շատ լեզուներում (օրինակ՝ ռուսերեն), իսկ հայերենում այն հազվադեպ է պատահում, քանի որ նրանում մեծամասամբ բառի վերջին վանկն է շեշտ կրում։ Օրինակներ ունեն Վահան Տերյանը և Եղիշե Չարենցը։

Աշո՛ւն է. օրե՛րը ցրտո՛ւմ են...
Գիշե՛րը սուզվո՛ւմ է միգո՛ւմ.
Այնքա՛ն քնքշությո՛ւն կա սրտո՛ւմ իմ,
Այնքա՛ն մեղմությո՛ւն իմ հոգո՛ւմ...[2]
(Վ. Տերյան)

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիե՛րը,
Մթի՛ մեջ դոփո՛ւմ են, խփո՛ւմ են պայտե՛րը,
Պայտե՛րը խփո՛ւմ են, խփո՛ւմ են հողի՛ն.-
Անծա՛յր է գիշե՛րը, անհա՛յտ է ուղի՛ն։[3]
(Ե. Չարենց)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 330-331 
  2. Երկրորդ և չորրորդ տողերում վերջին անշեշտ վանկը սղված է։
  3. Սղված են երրորդ և չորրորդ տողերի վերջին անշեշտ վանկերը։


Վանկաշեշտային չափեր

Քորեյ • Յամբ • Դակտիլ • Ամֆիբրաքոս • Անապեստ