Կավիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կավիճ
The Needles.jpg
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Դպրոցական կավիճ

Կավիճ, թույլ կապակցված, սպիտակ, մանրահատիկ ապար։ Կազմված է, գլխավորապես, կոկոլիտոֆորիդների (պլանկտոն ջրիմուռներ) և ֆորամինիֆերների (արմատոտանիներ) կալցիտային մնացորդներից։ Հիմնական բաղադրամասը կալցիտն է (90-99 %)։ Առկա են նաև այլ միներալներ՝ մոնտմորիլոնիտ, հիդրոփայլարներ, պիրիտ, օպալ և այլն։ Բնորոշ է վերին կավճի համար։ Մեծ հզորության նստվածքները տարածված են էմբա գետից (Ղազախստան) մինչև Մեծ Բրիտանիա։ Հանքավայրեր կան ԽՍՀՄ տարածքում (Բրյանսկի, Բելգորոդի, Ուլյանովսկի մարզեր), Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում։ Օգտագործվում է կրի, պորտլանդցեմենտի, դպրոցական կավճի պատրաստման համար, որպես կաուչուկի լցանյութ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 281 CC-BY-SA-icon-80x15.png