Քեոփսի բուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեոփսի բուրգ
տեսակհարթ միակողմանի բուրգ, հնագիտական հուշարձան, Հին աշխարհի հրաշալիք, տեսարժան վայր, Egyptian pyramids? և դամբարան
տարիմոտ մ. թ. ա. 2560[1]
բարձրություն137,5 մետր
ստեղծման երկիրՀին Եգիպտոս
նյութկրաքար և գրանիտ
գտնվում էԳիզա
հավաքածուՔեոփսի բուրգ
քաղաքԱլ-Գիզա[2]
պատվիրատուՔեոփս
մասն էԳիզայի բուրգեր և Աշխարհի յոթ հրաշալիքներ
 Great Pyramid of Giza Վիքիպահեստում

Քեոփսի (Խուֆույի) մեծ բուրգ, եգիպտական ամենամեծ բուրգը։ Սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481 ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ (455 ոտնաչափ)։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։ Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում մոտավորապես մ.թ.ա. 2560 շրջանում։ Բուրգը պատված է եղել հատուկ քարերով, որոնք նվաճողները վերցրել են և իրենց համար տներ են կառուցել։ Բուրգի մակերևույթը հարթ է եղել, իսկ այժմ նրա վրա աստիճաններ են առաջացել, ինչը թույլ է տալիս բարձրանալ բուրգի գագաթին ոտքով (20 րոպեում)[3]։ Բուրգի կառուցման ժամանակ օգտագործել են՝ սոխ, սխտոր և բողկ (հիվանդություններից պաշտպանվելու համար)։ Բուրգի գագաթը բացակայում է։ Բուրգը ունի քառակուսի հիմք, սակայն 4 կողմի փոխարեն ունի 8 կողմ[4]։ Դա կարելի է նկատել միայն գիշերահավասարի ժամանակ։ Կառուցվել է եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆուի (հունականացված տարբերակը՝ Χεωψ, Քեոփս) կողմից։ Այն Քեոփսի դամբարանն է, սակայն կարծիք կա, որ այն ոսկի ստանալու միջոց է եղել[5]։ Հին Եգիպտացիների կողմից անվանվել է նաև «Ախեթ Խուֆու», որը նշանակում է «Խուֆուի հորիզոն»։

Եգիպտական բուրգերը գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ։ Ամենամեծը՝ Քեոփս փարավոնի բուրգն է։ Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեփրենի բուրգը։ Ըստ արաբական առածի՝ «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենում է բուրգերից»։

Բուրգի մուտքը հյուսիսային կողմից գտնվում է 15,63մ բարձրության վրա։ Միջանցքի պատերը կատարյալ զուգահեռ են։ Պատերի վրա հայտնաբերվել են Ռամզես երկրորդի և Սեթի առաջինի անունները, որոնք գրված են եղել հին եգիպտական հիերոգլիֆներով։ Եթե այդ անունները դնենք իրար վրա կստացվեն մի քանի սարքավորումներ, որոնք օգտագործում ենք մեր օրերում (ուղղաթիռ, տանկ)։ Միակ մուտքը չի պահպանվել և հավանաբար փակվել է քարե խցանով։ Այսօր զբոսաշրջիկները ներս են մտնում բուրգի մեջ 17-մետրանոց խորշով, որը 820 թվականին Բաղդատի խալիֆա Աբդուլլախ ալ-Մամունը 10 մետրով իջեցրել է։ Նա հույս ուներ գտնել այնտեղ փարավոնի գանձերը, բայց գտավ միայն փոշու հաստ շերտ։

Քեոփսի բուրգի ներսում տեղադրված է երեք նկուղային տեսախցիկներ` մեկը մյուսի ետևից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Guinness World Records 2019Guinness World Records Limited, 2018. — P. 160. — 256 p. — ISBN 978-1-912286-46-1
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. Ավետիսյան, Կամսար (1986). Պատանի աշխարհագրագետ. Երևան: ՍՈՎԵՏԱԿԱՆ ԳՐՈՂ. էջեր 4, 9.
  4. Բուրգերի հայտնությունները 2009/ֆիլմ/հայերեն/0+, Վերցված է 2023-07-28-ին
  5. Խաչատրյան, Սիմոն (2022). Ես գիտեմ պատասխանները. Երևան: Լույս. էջ 135. ISBN 9785545016129.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]