Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արտեմիսի տաճարից)
Jump to navigation Jump to search
Արտեմիսի տաճարի վերականգնված մանրակերտը

Արտեմիսի տաճար հունական աստվածուհի, Արտեմիսին (բնության, լուսնի և որսի աստվածուհի) նվիրված տաճար Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Սկսվել է կառուցվել մ.թ.ա. 550 թվականին։ Հին Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է։

Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և ավարտվել է մ.թ.ա. 450 թվականին։ Ինչպես հաղորդում է հույն պատմիչ Ստրաբոնը, տաճարը նաղագածել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնը, ով հասցրել է կառուցել պատը և սյունաշարը: Նրա մահից հետո նրա գործը շարունակել են այնպիսի հայտնի ճարտապետներ, ինչպիսիք էին Մետագենեսը, Վիտրուվիոսը: Տաճարի կառուցումը ավարտել են ճարտարապետներ Պայոնիոսն ու Դեմետրիոսը: Արտեմիսի տաճարի երկարությունը 115 մետր էր, լայնությունը՝ 55 մետր: Տանիքը հենվում էր 127 սյուների վրա, որոնք դասավորված էին 8 շարքով, իսկ սյուների բարձրությունը 18 մետր էր: Ենթադրվում է, որ այն եղել է հունական առաջին տաճարը: Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբ։ Պատմիչները վկայում են, որ տաճարը շքեղ զարդարված է եղել, սակայն բուն զարդարանքի նկարագրությունը չի պահպանվել: Հայտնի է,որ քանդակները ստեղծել են հույն հռչակավոր քանդակագործներ՝ Հունաստանի տարբեր վայրերից, իսկ Արտեմիս աստվածուհու արձանը կերտվել է ոսկուց և փղոսկրից: Արտեմիսի տաճարը դարձել է Եփեսոս քաղաքի ամենանշանավոր վայրը: Տաճարը միաժամանակ եղել է նաև Եփեսոսի ֆինանսական ու գործարար կենտրոնը: Այն ղեկավարում էին մի խումբ քրմեր, որոնք ենթակա չէին Եփեսոս քաղաքի իշխանություններին:

Համաձայն պահպանված ավանդության, երբ ծնվել է նշանավոր զորավար Ալեքսանդր Մակեդոնացին՝ Մ.թ.ա. 356 հուլիսի 26-ին թվականին Արտեմիսի տաճարն այրվել է։ Ավանդության համաձայն՝ Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատես, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհեց այն ։ Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը։ Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով։