Արտեմիս
Արտեմիս | |
---|---|
![]() | |
Տեսակ | օլիմպիական աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հունական գրաձև | Ἄρτεμις |
Այլ մշակույթներում | Անահիտ Դիանա |
Երևի համընկնում է | Դիանա, Անահիտ, Artio?, Լուսին և Awilix? |
Հայր | Զևս[1] |
Մայր | Լետո[1] |
Եղբայր | Ապոլլոն |
Քույր/Եղբայր | Ապոլլոն[1] |
Կողակից | Օրիոն |
![]() |
Արտեմիս[2] (հին հունարեն՝ Ἄρτεμις), հունական դիցաբանությունում որսորդության, պտղաբերության մշտապես երիտասարդ աստվածուհին։ Նաև Լուսնի աստվածուհին է (իսկ նրա եղբայր Ապոլոնը մարմնավորում էր Արեգակը)։
Արտեմիսը Զևսի ու Լետոյի դուստրն է և Ապոլլոնի քույրը։ Ինչպես Ապոլոնը, նա նույնպես ծնվել է Դելոս կղզում։ Նրանք երկվորյակ քույր ու եղբայր են։
Տրոյայի պատերազմին մասնակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմիսը Տրոյական պատերազմում ունեցել է բավականին մեծ դերակատարություն։ Իր մոր և եղբոր նման, որոնց Տրոյայում լայնորեն պաշտում էին, Արտեմիսը տրոյացիների կողմից էր։ Դեպի Տրոյա հույների արշավի ժամանակ Արտեմիսը հանդարտեցրեց ծովը և կասեցրեց հույների առաջացումը, մինչև որ եկավ գուշակը և ասաց նրանց, որ աստվածուհու սիրտը կարող են գրավել Ագամեմնոնի դուստր Իփիգենյային զոհաբերելու միջոցով։ Ագամեմնոնը մի անգամ խոստացած է եղել աստվածուհուն, որ նրան կզոհաբերի իր ունեցած ամենանվիրական բանը, որն Իփիգենիան էր, սակայն դրժել էր իր խոստումը։
Աստղագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտեմիսի պատվին իրենց անուններն են ստացել (105) Արտեմիս և (395) Դելիա աստերոիդները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Любкер Ф. Ἄρτεμις (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 163—164.
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 57։ ISBN 99941-56-03-9
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 148)։ ![]() |