Խեֆրենի բուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Խեֆրենի բուրգ
Egypt.Giza.Sphinx.02.jpg
տեսակհարթ միակողմանի բուրգ, հնագիտական հուշարձան և դամբարան
բարձրություն143,5 մետր
լայնություն215,16 մետր
ստեղծման երկիրՀին Եգիպտոս
գտնվում էԳիզա և Գիզայի բուրգեր
հավաքածուԽեֆրենի բուրգ
քաղաքԳիզա[1]
պատվիրատուKhafra?
Commons-logo.svg Pyramid of Khafra Վիքիպահեստում

Խեֆրենի բուրգ (արաբ․՝ هرم خفرع‎‎ haram ḵafraʿ), ավելի ճիշտ Խաֆրի բուրգ, մեծությամբ երկրորդ Հին Եգիպտական բուրգը։ Գտնվում է Մեծ Սֆինքսի, ինչպես նաև Քեոփսի բուրգի և Միկերինի (Մենկաուրի) բուրգի մոտ՝ Գիզայի սարահարթում։ Կառուցված լինելով մ.թ.ա 26 դարի կեսերին և ունենալով 143,9 մ բարձրություն՝ անվանվել է Ուրթ-Խաֆրա («Մեծ Խաֆրա» կամ «Պաշտելի Խաֆրա»)։

Չնայած Խաֆրի բուրգը իր չափերով զիջում է իր հոր` Խուֆուի բուրգին, այնուամենայնիվ նրա դիրքը ավելի բարձր թմբի վրա և կտրուկ թեքությունը արժանի հակառակորդ են դարձնում Մեծ բուրգի համար։ Երկու մեծ սենյակները և երկու հատվող միջանցքները, որոնք տանում են դեպի հորիզոնական միջանցք, իրենցից ներկայացնում են Խուֆուի բուրգի համեմատ ավելի համեստ տարածք։ Գերեզմանատունը, որը գտնվում է բուրգի տակ, պատված չէ գրանիտով, չնայած այդ պաշտպանիչ նյութը առատ օգտագործվել է բուրգի ներսում (բարձր միջանցքում, պարիսպում և սարկոֆագում), ինչպես նաև դրսում (բուրգի և տաճարների հիմքի երասպատում)։ Սենյակի տանիքածածկը ապահովել է կամարաձև ծպեղներով, որոնք ավելի ամուր են, քան Խուֆու բուրգի հորիզոնական հեծանները։ Խաֆրիի գեղեցիկ, փայլուն գրանիտից ուղղանկյուն դասական ձևով կառուցված սարկոֆագը տեղադրված է եղել գերեզմանատան երեսպատման մեջ։ Կանոպաների համար որմնախորշը, որը տեղադրված է Խաֆրիի սարկոֆագի մոտ, եղել է նորամուծություն, որը ավելի ուշ մեծ տարածում է գտել։ Հիմա այդ բուրգը գտնվում է լավ վիճակում, չնայած նրա չափսերը մի քիչ փոքրացել են, և հիմա ունեն 210,5 մ x 210,5 մ հիմք և 136,4 մ բարձրություն։

Փարավոնների ժամանակ Խաֆրի բուրգը եղել է ընդամենը հոգեհանգստի համալիրի տարր, որը ներառել է իր մեջ փոքր ուղեկից բուրգը՝ հավանաբար, կառուցված Խաֆրիի կնոջ համար, պարսպի պատը, գերեզմանատունը, ճանապարհը, հովտի տաճարը և նավահանգիստը, որը նույնպես անհրաժեշտ էր կառուցել։ Համալիրի ժամանակակից վիճակը թույլ է տալիս ասել, որ նրա բոլոր տարրերը ավարտուն են եղել։ Խաֆրիի տաճարները, որոնք օրինակներ են դարձել Հին թագավորության փարավոնների համար, կառուցված են եղել բազմատոննայավոր սալիկներից և կրաքարից։ Գերեզմանտան քարե սալիկապատ մուտքի երկարությունը հասնում է 5,45 մետրի և կշռում է մինչև 42 տոննա։ Դրանք եղել են հսկայական շենքեր։ Գերեզմանատան չափսերը եղել են 113 մետրը 49 մետրի վրա, իսկ հովտի տաճարինը՝ 45 մետրը 50 մետրի վրա, որի այժմյան պահպանված բարձրությունը կազմում է 13 մետր։ Հաշվի առնելով գտնված կտորները, Խաֆրիի ներքին տաճարի քանդակագործված ստեղծագործությունների ընդհանուր թիվը հասնում է ավելի քան 200 արձանի։ Նրանց մեջ արքայի հայտնի, հիանալի պահպանված արձանը, պատրաստված է մուգ-կանաչ դիորիտից։ Տիրակալը հպարտ բազմում էր գահին՝ գեղեցիկ շարֆը գլխին և Ուռեյը ճակատին, իսկ նրա հետևում ճչում է արծվակերպ աստված Հորը։

Խաֆրի բուրգը և Մեծ Սֆինքսը Գիզայի սարահարթում

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգը, հավանաբար, բացվել և թալանվել է առաջին անցումային շրջանում։ XIX արքայատոհմի գահակալման ժամանակաշրջանում տաճարի շինարարության պատասխանատուն վերցրել է երեսպատման քարերի մի մասը, որպեսզի Ռամզես II-ի հրամանով Գելիոպոլիսում տաճար կառուցի։ Արաբ պատմաբան Իբն Աբդ ալ Սալամը գրել է, որ բուրգը բացվել է մ․թ․ 1372 թվականին[2]։ Թաղման պալատի պատին կա արաբական գրաֆիտի, որը, հավանաբար, պատկանում է նույն ժամանակաշրջանին[3]։

Հայտնի է՝ երբ են վերցվել մնացած երեսպատման քարերը․ նրանք, ըստ երևույթին, 1646 թվականին դեռևս տեղում են եղել, երբ Օքսֆորդի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր Ջոն Գրիվզը իր «Բուրգագրություններ» աշխատությունում գրել է՝ չնայած բուրգի քարերը, համեմատած Խուֆուի բուրգի հետ, այնքան էլ մեծ և համաչափ դասավորված չեն եղել, այնուամենայնիվ մակերևույթը հարթ է եղել, բացառությամբ հարավային հատվածի[4]։

Բուրգը առաջին անգամ հետազոտել է Ջովաննի Ռուբինին 1818 թվականի մարտի 2-ին, երբ հյուսիսային կողմում հայտնաբերվել է նախնական մուտքը։ Ռուբինին հույս ուներ գտնել փակ գերեզման, սակայն սենյակը դատարկ էր, եթե ուշադրություն չդարձնենք բաց սարկոֆագին և նրա հատակին ընկած, ջարդված կափարիչին[3]։

Առաջին ամբողջական հետազոտությունը անցկացրել է Ջոն Պերինգը 1837 թվականին։ 1853 թվականին Օգյուստ Մարիետը մասամբ պեղել է Խաֆրի հովտի տաճարը, իսկ 1858 թվականին, ավարտելով նրա պեղումները, հաջողվեց հայտնաբերել Խաֆրի դիորիտից քանդակած արձանը[5]։

Վիճակագրության տվյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեֆրենի բուրգի լայնակի կտրվածքը

Բարձրությունը՝ 143,9 մ (275 թագավորական կանգուն)

Կողմնային կողի երկարությունը՝ 215,3 մ (410 թագավորական կանգուն)

Թեքության անկյունը՝ 53° 10’

Բուրգի ծավալը՝ 2 211 096 մ³

Բուրգի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգի հիմքը իրենից ներկայացնում է քառակուսի 210,5 մետր կողմերով (սկզբում 215,3 մետր կամ 410 թագավորական կանգուն)։ Վրիպումը իսկական քառակուսուց կազմում է ոչ ավելի քան 8 սմ։ Զուգահեռ մոտարկումը գործնականում իդեալական է և ուղիղ 1’15": Կողային սահմանները կողմնորոշված են աշխարհի չորս կողմերով ոչ ավելի քան 5’26" վրիպմամբ։ Դեֆորմացիայի պատճառով կողմերի կրած փոփոխությունը հանգեցնում է բուրգի վերին մասում 3’46" չափով սխալի առաջացմանը։ Սահմանների թեքության աստիճանը հավասար է՝ 53°10’ և 52°02’, ինչը շատ մոտ է տեսական մեծությանը, որը համապատասխանում է լանջի 4/3 թեքությանը։ Եգիպտական եռանկյան այս թեքությունը (տեսական անկյան 53°07’48" թեքությամբ ուղղանկյուն բուրգ 3, 4, 5 կողմերով), հիշատակված է եղել Ահմեսի մաթեմատիկական պապիրուսների չորս բաժիններում (տե՛ս Մաթեմատիկան Հին Եգիպտոսում)։ Բուրգը սկզբում ունեցել է 143,9 մետր բարձրություն (275 թագավորական կանգուն), ծածկված է եղել կրաքարով, որը այսօր էլ երևում է գագաթին՝ 45 մետրի վրա։

Բուրգը զարդարված է եղել վարդագույն գրանիտով՝ պիրամիդիոնով, որը այժմ կորած է։ Վկայություններ չկան գրանիտի կրաքարով, գիպսով կամ ոսկով զարդարված լինելու մասին։

Չնայած նրան, որ Հին Եգիպտական ոչ մի բուրգ չի պահպանել իր գագաթի պիրամիդիոնը, Խաֆրենի բուրգի վրա պահպանվել են իր ամրակապման համարյա բոլոր քարերը, որոնք կազմում են փոքր քառակուսի հրապարակ՝ քառակուսի հատակագծով, խորությամբ. այդ առանձնահատկությունը բուրգին դարձնում է յուրահատուկ և թույլատրում է մեզ իմանալ բուրգի գագաթին պիրամիդիոնների ամրացման եղանակը։

Շատ լավ է պահպանվել նաև գրանիտային սարկոֆագը իր տանիքով։ Կառուցվածքով նա նույնական է վատ պահպանված Քեոփսի բուրգի սարկոֆագին։ Ինչպես Քեոփսի սարկոֆագի, այնպես էլ Խեֆրենի բուրգի սարկաֆագի կողային նիստերի վրա և տանիքին կան մի քանի փորված անցքեր, որոնք, ըստ երևույթին, փակում էին սարկոֆագը պղնձե գլաններով։

Բուրգի վերևում պահպանված երեսպատման «գլխարկը» գտնվում է ծայրաստիճան քայքայված վիճակում, և ձևավորում է «քիվեր», ինչը բուրգի գագաթ բարձրանալը դարձնում է ծայրաստիճան դժվար գործ անգամ փորձված լեռնագնացների համար։ Եթե Քեոփսի բուրգի գագաթ բարձրանալը գիտնականներին երբեմն թույլատրվում է, ապա Խեֆրենի բուրգի վրա ոչ մեկին գործնականում չի թույլատրվում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ երևույթին, Խեֆրենը ամուր առողջությամբ աչքի չի ընկել։ Խեֆրենի բուրգի կառուցման մեջ հստակ հետազոտվում են կառուցման երկու փուլ։ Փարավոնի հանկարծակի մահվան դեպքում կառուցվել է փոքր բուրգը՝ գերեզմանատնով, որը գտնվում է ներքին հատվածում։ Այդ է ցույց տալիս միջանցքի խորշը, որը գտնվում է նրա մուտքի դիմաց․ դա, այսպես ասած, «սարկոֆագի ուղղման սենյակն» է, որը հաճախ է հանդիպում դամբարանների կառուցման մեջ։ Քանի որ այդ զգուշացումը ավելորդ էր, ավելի ուշ բուրգը վերակառուցվել է՝ ստանալով դիտելի չափսեր․ գերեզմանատան դիրքը բարձրացվել է, և այն տեղափոխվել է ավելի հարավ, իսկ սկզբնական գերեզմանատունը վերափոխվել է թաղման գույքագրման պահեստի։

Սենյակների դասավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Dunn, Jimmy։ «The Great Pyramid of Khafre at Giza in Egypt»։ Tour Egypt։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-24-ին։ Վերցված է 2014-05-01 
  3. 3,0 3,1 Lehner, 1997 p.49
  4. Lehner, 1997 p.44
  5. Lehner, 1997 p.55

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]