Քիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քիոս
Chios NASA satellite image.jpg
Տեսակկղզի
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
ՎարչատարածքChios Municipality?
ԲԾՄ1297 մետր
Մակերես842,5 կմ²
Ջրլիցի ափինԷգեյան ծով
Կոորդինատներ: 38°24′ հս․ լ. 26°1′ ավ. ե. / 38.400° հս․. լ. 26.017° ավ. ե. / 38.400; 26.017
2011 Dimos Chiou.png

Քիոս (հունարեն՝ Χίος, Khíos [ˈçi.os] ( )), Հունաստանի՝ մեծությամբ հինգերորդ կղզին: Գտնվում է Էգեյան ծովում, անատոլիական (փոքրասիական) ափից 7 կիլոմետր հեռավորության վրա: Թուրքիայից բաժանված է Քիոսի նեղուցով: Հայտնի է մաստիկա կոչվող բուսական խեժի արտահանմամբ ( այդ նկատի առնելով՝ անվանում են նաև «Մաստիկայի կղզի»): Զբոսաշրջիկների ուշադրությունը գրավում են նաև կղզու միջնադարյան գյուղերը, 11-րդ դարի Նեա Մոնի վանքը, որ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում:

Վարչականորեն՝ կղզին ձևավորում է մի առանձին համայնք Քիոսի տարածաշրջանային միավորի կազմում, որը մտնում է Հյուսիս-Էգեյան տարածաշրջանի մեջ: Վարչական կենտրոնը և կղզու գլխավոր քաղաքը նույն՝ Քիոս անվանումը կրող քաղաքն է[1]: Տեղացիներն իրենց քաղաքն անվանում են Քորա ("Χώρα" բառացիորեն նշանակում է «երկիր», բայց սովորաբար այդպես է անվանվում հունական կղզու ամենաբարձրադիր բնակավայրը կամ մայրաքաղաքը):

Կղզին համաշխարհային պատմության մեջ հիշատակվում է հույների ազատագրական պատերազմի ժամանակ՝ 1822 թվականին թուրքական զորքերի կողմից այստեղ կազմակերպված Քիոսյան ահավոր կոտորածով, որին զոհ են գնացել տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիոսյան կոտորած

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fanny Aneroussi, Leonidas Mylonadis: The Kampos of Chios in its Heyday: Houses and Surroundings. Translated from the Greek by Antonis Scotiniotis. (Aipos Series, no 12). Akritas Publications, Nea Smyrni 1992, 960-7006-87-9.
  • Charalambos Th. Bouras: Chios. (Guides to Greece, no 4). National Bank of Greece, Athens 1974.
  • Charalambos Th. Bouras: Greek Traditional Architecture: Chios. Melissa, Athens 1984.
  • Athena Zacharou-Loutrari, Vaso Penna, Tasoula Mandala: Chios: History and Art. Translated from the Greek by Athena Dallas-Damis ... (The Monuments of Chios). The Chios Prefecture, Chios 1989. OCLC 31423355.
  • Hubert Pernot: En Pays Turc: L’île de Chios. (Dijon, Imprimerie Darantière, Rue Chabot-Charny, 65). Avec 17 mélodies populaires et 118 simili-gravures. J. Maisonneuve, Libraire-Éditeur, Paris 1903. (online)
  • Arnold C. Smith: The Architecture of Chios: Subsidiary Buildings, Implements and Crafts. Edited by Philip Pandely Argenti. Tison, London 1962.
  • Michales G. Tsankares, Alkes X. Xanthakes: Chios: hekato chronia photographies, 1850–1950. (Chios: One Hundred Years of Photographs, 1850–1950). Synolo, Athens 1996, 960-85416-4-6.
  • Eleftherios Yalouris: The Archeology and Early History of Chios. (From the Neolithic Period to the End of the Sixth Century B.C.). University of Oxford, Merton College, dissertation, 1976.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kallikratis law Greece Ministry of Interior (հուն.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikivoyage has travel information related to: Chios