Էակոս
Jump to navigation
Jump to search
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էակոս | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար և մարդ, որը հնարավոր է՝ հորինված է |
Դիցաբանություն | Հին հունական |
Սեռ | արական |
Հունական գրաձև | Αἰακός |
Լատինական գրաձև | Aeacus |
Ծննդավայր | Էգինա |
Հայր | Զևս[1] |
Մայր | Էգինա |
Քույր/Եղբայր | Մանես |
Ամուսին | Էնդեիդա |
Կողակից | Psamathe? |
Զավակներ | Պելեյ[1], Փոկ[1] և Թելամոն[1] |
Aeacus Վիքիպահեստում |
Էակոս (հին հունարեն՝ Αἰακός)՝ հին հունական դիցաբանության մեջ՝ Էգինա կղզու թագավորը, Զևսի և Էգինայի որդին[2][3]։ Հիշատակվել է Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» ստեղծագործությունների մեջ։ Նրա կինը Էնդեիդան էր՝ Խիրոնի դուստրը։ Նրանից ծնվել են Թելամոնը և Պելեյը։ Պոսեյդոնի և Ապոլլոնի հետ կառուցեց Տրոյայի պատերը։ Հարգված էր օլիմպիական աստվածների կողմից և հաճախ դատավորի դեր էր կատարում նրանց վեճերի համար։ Նրան չէր սիրում միայն Հերան։ Վերջինս նրա կղզի է ուղարկում բազմաթիվ թունավոր օձեր, որոնք սպանում են ամեն շնչավոր արարածի։ Ողջ են մնում միայն Էակոսը և նրա որդիները։ Մահից հետո Հադեսի թագավորությունում դարձել է դատավորներից մեկը։ Ըստ մեկ այլ ավանդության՝ նա դարձել է ստորերկրյա թագավորության դռնապանը և պահպանում է բանալիները Հադեսից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Любкер Ф. Aeacus // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 21.
- ↑ «ЭАК - это... Что такое ЭАК?»։ Словари и энциклопедии на Академике (ռուսերեն)։ Վերցված է 2018-02-26
- ↑ «Эак, царь Эгины, сын Зевса, предок Пелея и Теламона»։ Древние боги и герои (ru-RU)։ Վերցված է 2018-02-26
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էակոս կատեգորիայում։ |