Մելպոմենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելպոմենե
ՏեսակՄուսաներ
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
Զբաղմունքերգեցողություն, հին հունական ողբերգություն և Ներդաշնակագիտություն
ՀայրԶևս
ՄայրՄնեմոսինե
Քույր/ԵղբայրԿլիո, Կալլիոպե, Ուրանիա, Եվտերպե, Տերփսիքորա, Էրատո, Պոլիհիմնիա և Թալիա
ԱմուսինԱխելոս
ԶավակներPisinoë?, Thelxiepea?, Aglaope?, Parthenope?, Leucosia?, Ligeia? և Molpe?
 Melpomene Վիքիպահեստում
Մելպոմենեի արձանը (Էրմիտաժ)

Մելպոմենե (հին հունարեն՝ Μελπομένη - «երգող կին»), հունական դիցաբանության մեջ[1] ողբերգության մուսան, սկզբում համարվել է ընդհանրապես երգի, ապա՝ տխուր երգի մուսա։ Զևսի և Մնեմոսինեի դուստրն է, սիրենների մայրը[2]։

Մելպոմենեն պատկերվել է որպես բարձրահասակ կին, գլխին ժապավեն (ստրոֆոն), կապած խաղողի տերևներից կազմած պսակով, հագին թատերական թիկնոց, ոտքերին՝ կոտուռններ, մի ձեռքին ողբերգության դիմակ, մյուս ձեռքին՝ սուր կամ մահակ (աստվածների կամքը դրժած մարդու պատժի անխուսափելիության սիմվոլ)։

Համաձայն Դիոդորոս Սիկիլիացու՝ անունն ստացել է մեղեդու (մելոդիա) անունից, որն ուրախացնում է լսողներին[3]։

Մելպոմենեի պատվին Հերոդոտոսն անվանակոչել է իր «Պատմության» 4-րդ գիրքը։

Մելպոմենե այլաբանորեն նշանակում է՝ ընդհանրապես թատրոն կամ ողբերգության բեմական մարմնավորում[4]։

Բայց այնտեղ, ուր լսվում է մոլեգին Մելպոմենեի երկարաձիգ ողբը,
Ուր թափահարում է նա կեղծ ոսկեթելած թիկնոցը սառը ամբոխի առաջ...

Մուսայի անունով է կոչված Մելպոմենե (18) աստերոիդը՝ հայտնաբերված 1852 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.135
  2. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1 далее
  3. Диодор Сицилийский. Историческая библиотека IV 7, 4
  4. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 154։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]