Ներևս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերակլես և Ներևս, հատված սկահակից, Լուվր

Ներևս (հին հուն․՝ Νηρεύς), հին հունական դիցաբանությունում[1] հին ծովային աստվածություն։ Պոնտոսի և Գեայի ավագ որդին[2] (կամ Պոնտոսի և Տեթիսի[3], Դորիսի ամուսինը, հիսուն (կամ հարյուր) Ներեուհիների հայրը[4], խաղաղ ծովի անձնավորում, բարի, իմաստուն և արդարամիտ ծերունի։ Ծովային մյուս աստվածությունների նման Ներևսը ևս օժտված է գուշակելու և վերամարմնավորվելու ձիրքով (հմմտ. ՊրոտևսՀերակլեսին ցույց է տվել ճանապարհը դեպի հեսպերուհիների այգին այն բանից հետո, երբ Հերակլեսը նրան բռնել էր և կարողացել էր պահել, թեև Ներևսը կերպարանափոխվում էր ու դառնում բոց, ջուր և այլն[5]։

Ներևսը իր դուստրերի՝ ներեուհիների հետ բնակվում էր Էգեյան ծովի խորքում, ստորջրյա ապարանքում։ Պատկերվել է ծերունու տեսքով, որի մորուքը, թարթիչներն ու մազերը ջրիմուռից էին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т. 2. С. 213, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 2. С. 447
  2. Հեսիոդոս. Թեոգոնիա 233—236
  3. Орфика, фр. 117 Керн
  4. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 2, 6-7 далее
  5. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 11