Հին հունական ծովային աստվածություններ
Ծովի աստվածություններ, Հին Հունաստանի դիցաբանության մեջ շատ են: Փիլիսոփա Պլատոնը[1] մի անգամ իր խոսքի մեջ նշել է. «Հույները կարծես գորտեր լինեն, որ նստել են լճի ափին»: Քաղաքների մեծ մասը տեղակայված են Միջերկրական ծովի ափին, Հունաստանից մինչև Փոքր Ասիա, Կիրենիա, Սիցիլիա և Հարավային Իտալիա: Այդ իսկ պատճառով նրանք կերտել են ջրային բազմաթիվ աստվածություններ՝ մի կողմից հզոր ուժերից և օլիմպիական աստվածներից, մյուս կողմից` հերոսացված մահականացուներից, խաբեբաներից, հրեշներից ու հավերժահարսերից:
Ծովային երեք աստվածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջնային ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հելլադայում աստվածների հայրն ու մայրը համարվում էր Օվկիանոս»[2] : Սպարտացի բանաստեղծ Ալկմեոնը նկարագրում է Թետիսին՝ որպես արարչի կերպար, իսկ Օրփեոսի «Արգոնավտիկա» երգի մեջ աստվածների թագուհուն համարում է Մեծ օձի կնոջը`Օֆիոն Եվրինոմեին:
- Թալես Միլեթացու մոտ, մինչև Սոկրատը, ջուրը համարվում էր ամեն ինչի սկիզբը: Ծովային աստվածների մասին հունական գաղափարների վրա կարող էր ազդել Միջին Արևելքի հին դիցաբանությունը:
- Ըստ առասպելների, ծովի առաջնային ուժը համարվում է Պրոտևսը:
Պոսեյդոն և հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծովերի աստված Պոսեյդոնը հզոր օլիմպիացի էր[3], ով համարվում էր Հին Հունաստանի քաղաքների և Ատլատիդայի Պլատոնի հովանավորը: Ըստ առասպելների՝ նա վերահսկում էր ծովերն ու օվկիանոսները[4] և նաև համարվում էր ձիերի արարիչը: Դրանք զոհաբերվում էին Պոսեյդոնին թագավորների կողմից դեռ վաղ նախապատմական ժամանակներից, ինչը վերագրվում էր աստծո հետ կապին: Հետագայում Աթենքում այդ կապը հիմնականում (բայց ոչ ամբողջությամբ) մոռացության մատնվեց: Նա համարվում էր Աթենքի առաջին թագավոր Էրեխթեոնի հակառակորդը և կրկնօրինակը:
Արարիչ եղբայներին հույները խնդրեցին անթույլատրելի նավաբեկություն: Միևնույն ժամանակ Սուրբ Էլմոյի լույսերը համարվում էին դրանց տեսանելի ներկայության ապացույցը:
Երեցներ և հավերժահարսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրանց անվանում են ծովային չորս ծերեր, որոնք ավելի թույլ են, քան Պոսեյդոնը, բայց աստվածներ են: Դրանք են Ներևսը, Պրոտևսը, Գլավքոսը և Ֆորքիսը: Բոլոր երեցները ի վիճակի են մարգարեանալ և համարվում են հավերժահարսերի կամ հրեշների հայրերը (Ֆորքիսը` երկուսն էլ): Հետնորդները նրանցից յուրաքանչյուրին թողնում են նրբագեղ պանթեոն: Ներևսը և Պրոտևսը խաբեբաներ են, որոնցից առաջինը հայտնի է իրենց հավերժահարս դուստրերի գեղեցկությամբ: Ներևսը և Գլավքոսը հայտնի են ճշմարիտ մարգարեություններով: Առասպելներում նշվում է նաև ծովի Երեցի մասին, որի նույնականացումը դժվար է:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոմերոսի «Ոդիսական»-ում կատարվող իրադարձություններում մեծ դեր է խաղում Պոսեյդոնը, ոչ թե Զևսը,իսկ «Իլիական»-ում Թետիս հավերժահարսը հայտնվում է միայն սկզբում և վերջում, բայց նա զարմանալիորեն հզոր է:
Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավերժահարսերը (երկու սեռի) եղել են հնագույն արվեստի հայտնի գլուխգործոցները: Հաճախ դրանք պատկերվում էին Հերակլեսի հետ պայքարի ընթացքում: Մեկ այլ հանրաճանաչ սյուժետային գլուխգործոց է Պելեուսի և Թետիսի պայքարը:
Հելլենիզմի դարաշրջանում ծովային աստվածների հավաքածուն դարձել էր հայտնի սյուժե քանդակագործների համար, քանի որ նրանց կերպարը հնարավորություն էր տալիս դրսևորել վարպետություն և ջրի մեջ տեղաշարժեր ցույց տալ այնպիսի ձևով, որը անհնար էր պատկերել բնության մեջ:
Հռոմեական դարաշրջանում ծովային աստվածությունները պատկերվում էին խճանկարների մեջ` հասարակական լոգարաններ կառուցելու ժամանակ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Plato, Phaedo 109b.
- ↑ «Oceanus.» Columbia Electronic Encyclopedia, 6Th Edition (2015): 1. Academic Search Complete. Web. 22 Oct. 2015.
- ↑ "Poseidon." Columbia Electronic Encyclopedia, 6Th Edition (2015): 1. Academic Search Complete. Web. 22 Oct. 2015.
- ↑ Heinz-Günther Nesselrath (2005). ‘Where the Lord of the Sea Grants Passage to Sailors Through the Deep-Blue Mere no More’: The Greeks and the Western Seas. Greece & Rome, 52, pp 153-171 doi:10.1093/gromej/cxi003
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հին հունական ծովային աստվածություններ կատեգորիայում։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |