Jump to content

Պրոտևս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոտևս
Տեսակծովի հունական աստված և ջրի աստվածություն
ԴիցաբանությունՀին հունական
Սեռարական
Երևի համընկնում էProteus of Egypt?
ՀայրՊոսեյդոն
ԱմուսինPsamathe?, Torone? և Anchinoe?[1]
ԶավակներԷյդոթեյ, Cabeiro?, Telegonus?, Tmolus? և Polygonus?
 Proteus Վիքիպահեստում

Պրոտևս (հին հունարեն՝ Πρωτεύς ), հին հունական դիցաբանության[2] ծովային աստվածություն, Պոսեյդոնի որդին, Պսամաֆեյի ամուսինը և Էյդոթեյի[3] հայրը։

Ուներ կանխատեսելու կարողություններ։

Ըստ Վերգիլիոսի՝ ապրում էր Կարպաֆայի մոտակայքում, կարող էր ընդունել տարբեր կերպարանքներ[4]։ Որդիների մահից հետո Թրակիայից տեղափոխվեց Եգիպտոս։ Հեղինեի կերպարանքով[5] այցելեց Պարիսին։ Ապրում էր Ֆարոսում[6]։ Գուշակեց Մենելայոսի ապագան[7]։ Երբ Մենելայոսը կապեց նրան, խորհուրդ տվեց զոհաբերություն անել, որպեսզի կարողանա վերադառնալ տուն[8]։

Պրոտևս արքան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Էվգեմերիստական մեկնաբանության՝ Պրոտևսը եղել է Եգիպտոսի արքան, կառավարել է Ֆարոսը։ Հյուրընկալել է Դիոնիսոսին[9]։ Նրա սրբազան տարածքը գտնվում էր Մեմֆիսում[10]։ Հերմեսը Զևսի կամքով առևանգում է Հեղինեին և տալիս Պրոթևսին[11]։ Նրա կինը Պսամֆան է, երեխաները Ֆեոկլիմեն և Ֆեոնոյան[12]։ Եվրիպիդեսը[13] հիշատակում է նրա դամբարանի մասին։

Հաջորդ ավանդույթը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրան է նվիրված 25-րդ օրփեոսյան հիմնը։ Էսքիլեսի «Պրոթևս» պիեսի գործող անձն է։ Ըստ մեկնաբանության՝ ազնիվ մարդկանց երևում էր ջրի կերպարանքով, իսկ չար մարդկանց՝ վրիժառուի[14]։ Նրա կերպարանափոխվելու հատկության պատճառով նրան համեմատել են պոլիպի[15] հետ։ Պրոտևսի անունով ծովային ձիուկը դարձավ 2004 թ. Աթենքում կազմակերպված պարաօլիմպիական 12-րդ խաղերի խորհրդանիշը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Βυζάντιος Σ. ὁ. Εθνικά (հին հունարեն.) — 0501.
  2. Мифы народов мира (энциклопедия). М., 1991-92. В 2 т. Т.2. С.342, Фридрих Любкер, Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.3. С.165
  3. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 5, 9
  4. Вергилий. Георгики IV 387—414
  5. Ликофрон. Александра 117—124 и комм.
  6. Лукан. Фарсалия X 510
  7. Гомер. Одиссея IV 385—570
  8. Гигин. Мифы 118
  9. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 5, 1
  10. Геродот. История II 112
  11. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека Э III 5; VI 29
  12. Еврипид. Елена 5-15
  13. Еврипид. Елена 527
  14. Гераклит-аллегорист. О невероятном 29
  15. Лукиан. Морские разговоры 4, 3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոտևս» հոդվածին։