Օվկիանոս (դիցաբանություն)
-
Անվան այլ կիրառումների համար տես՝ Օվկիանոս (այլ կիրառումներ)
Օվկիանոս (հին հուն․՝ Ὠκεανός), հունական դիցարանի արգասավորության, համաշխարհային մեծ գետի, հողերի ջրարբիացման, բոլոր գետերի, ակունքների, ծովային հոսանքների, արևին, լուսնին, աստղերին[5][6] ապաստան տվող աստվածը։ Ըստ Հոմերոսի՝ Օվկիանոսը ոչ միայն աստված է, այլ ամեն ինչի սկիզբը։[7][8] Ըստ Հեսիոդի՝ Օվկիանոսը տիտան է, Գեայի և Ուրանոսի (Երկնքի և Երկրի) որդին, Կրոնի, Հիպերիոնի և Թեայի եղբայրը, Թետիս աստվածուհու եղբայրն ու ամուսինը։ Օվկիանոսն ու Թետիսը լույս աշխարհ բերեցին երեք հարյուր որդի-գետեր (հին հունական գետերի աստվածներ), նույնքան էլ դուստրեր՝ օվկիանիդներ։[6][8][9][10]
Օվկիանոսը չմասնակցեց տիտանների հարձակմանը իր հոր վրա, ինչպես նաև տիտանների և Զևսի ճակատամարտին, դրա համար էլ կարողացավ պահպանել իր բարձր դիրքը։[6][9][10][11][12]
Ըստ Ապոլլոդրոսի՝ Օվկիանոսը Զևսի[6][10] առաջին կնոջ՝ Մետիսի[10] և Պրոմեթևսի հայրն է։ Աստվածները նրան համարում են իրենց ծերացած ծնողը, հոգ են տանում նրա մասին՝ չնայած որ նա ապրում է առանձնության մեջ։
Հեռավոր արևմուտքում Օվկիանոսը գծում է կյանքի և մահվան սահմանը[6][10], այդտեղ էր գտնվում անդրերկրային թագավորությունը։[13].
Նրա ջրերից ծնվում է Պեգասը[14]։ Էսքիլեսը թևավոր ձիուն[15] համարում էր Օվկիանոսի սեփականությունը։
Որոշ այլ աղբյուրների համաձայն՝ Օվկիանոսի զավակներն են համարվում Տրիպտոլեմոսը և Կերկոպսը, ինչպես նաև Ստիքսը՝ Եքիդնայի[16] մայրը։
Օվկիանոսին է նվիրված 83-րդ օրփեոսյան հիմնը։ Օվկիանոսը Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված»[6] ողբեգության գործող անձանցից մեկն է։
Ըստ Անդրոն Հալիկառնասցու՝ Օվկիանոսի կանայք են համարվել նաև Պարֆենոպան և Պոմֆոլիգան։
Հունական դիցարանում, ի տարբերություն Պոսեյդոնի, Օվկիանոսի կերպարն[6] ամբողջական չէ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հեսիոդոս
- ↑ Любкер Ф. Rhea // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1153–1154.
- ↑ Любкер Ф. Tethys // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1359.
- ↑ Любкер Ф. Creusa // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 355.
- ↑ Любкер, 2007
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Океан // Античный мир. Словарь-справочник. EdwART. 2011.
- ↑ ГОМЕР
- ↑ 8,0 8,1 Введенский Б. А. . Большая советская энциклопедия Том 30 — Большая Советская Энциклопедия Второе издание<
- ↑ 9,0 9,1 Океан // Щеглов Г., Арчер В. Мифологический словарь, 2006 г.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Тахо-Годи А. А. Мифы народов мира (см. ссылки ниже)
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 1, 3-4 далее
- ↑ БСЭ (см. ссылки ниже)
- ↑ Гомер. Одиссея XX 508
- ↑ Гесиод. Теогония. 282
- ↑ Эсхил. Прикованный Прометей 395
- ↑ Эпименид — Мифология греков и римлян
|