Հեկատոնքեյրներ
Արտաքին տեսք
| Հեկատոնքեյրներ | |
|---|---|
| Տեսակ | հունական դիցաբանության կերպարների խումբ |
| Ենթատեսակ | Գիգանտներ |
| Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
| Հայր | Ուրանոս |
| Մայր | Գեա |

Հեկատոնքեյրներ (հուն.՝ ἑκατόν, հուն. նշ. հարյուր ձեռնանիներ), հին հունական դիցաբանությունում ստորերկրյա ուժերը անձնավորող հարյուր ձեռնանի և հիսուն գլխանի հսկաներ։
Ըստ Հեսիոդոսի, Հեկատոնքեյրները Ուրանոսի, և Գեայի երեք որդիներն էին՝ Բրիարեոս, Կոտտես և Գիես։ Տիտանների հետ կռվի թեժ պահին Օլիմպոսի աստվածները դիմել են Հեկատոնքեյրներին և վերջիններիս հաղթանակը ապահովել է օլիմպոսյանների հաղթանակը։ Հաղթանակից հետո Հեկատոնքեյրները հսկում են Աիդ գլորված տիտաններին[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դիցաբանական բառարան, «Լույս», Երևան, 1985, էջ 131
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեկատոնքեյրներ» հոդվածին։ |
| ||||||||||