Եվրինոմե
Jump to navigation
Jump to search
Եվրինո՛մե կամ Էվրինոմե (հին հուն․՝ Εὐρυνόμη), հունական դիցաբանության մեջ օվկիանուհի, Օվկիանոսի և Տեթիսի դուստրերից մեկը[1]։ Թետիսի հետ միասին ծովում թաքցրել է Հեփեստոսին, ում Հերան շպրտել էր Օլիմպոսից[2]։ Եվրինոմեն Քարիսների մայրն է՝ ծնված Զևսից[3] (կամ Օվկիանոսից)։
Եվրինոմեի սրբավայրը գտնվել է Արկադիայում. նրա փայտե արձանը փաթաթված է ոսկե շղթաներով, իսկ մարմնի ներքևի հատվածը ձկնակերպ է[4]։ Ծառայել է Հարմոնիա աստվածուհուն[5]։
Դիցաբանական կերպարի անունով է կոչված Էվրինոմե (79) աստերոիդը՝ հայտնաբերված 1863 թ.։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]