Jump to content

Փանես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փանես
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար և աստվածություն
Սեռարական
ՀայրՀիդրոս
 Phanes Վիքիպահեստում

Փանես (հին հուն.՝ Φάνης «հայտնություն»[1], որը ծագել է φαίνω phainō բառից, «Լույս բերող»), հին հունական դիցաբանության մեջ, ըստ օրփեոսական տիեզերածնության, Սկզբնական աստվածություններից մեկն էր, սերումի և նոր կյանքի արարիչ-աստվածություն։

Փանեսը չորսակնանի[2], ոսկե թևերով[3], ցլի գլուխներով[4], օձը գլխին[5] հերմաֆրոդիտ[6] կենդանի արարած էր։ Դասական հունական օրփեոսական հայեցակարգը ներառում էր նաև Հրիկապեուս (Ἠρικαπαῖος կամ Ἠρικεπαῖος «իշխանություն») և Մետիս («միտք»)[7] անունները։

Փանեսը ծնունդ էր առել տիեզերական ձվից (սկզբնական տարրերի խառնուրդ), երբ այն բաժանվել էր բաղկացուցիչ մասերի, հնագույն աստվածներ Քրոնոսի (Ժամանակ) և Անանկեի (Անխուսափելիություն), կամ Նիկտայի (սև քամու / թռչնի տեսքով) կողմից։

Այլ առասպել. Ժամանակ Էիոն, ստեղծվում է տիեզերական արծաթե ձու, որից դուրս է գալիս Փանեսը, որին նույնացնում են կամ կոչում են Դիոնիսոս։ Փանեսը ուրոբորիկ՝ արական, իգական, լույսի և բարության աստվածություն է, անունը նշանակում է «լույսի փայլ» կամ «փայլ»։ Նա առաջին ծնված լույսի աստվածն է, որը դուրս է գալիս դատարկությունից / ջրային անդունդից և ստեղծում է տիեզերքը։

Նիկտան նրան կոչում էր Protogenus։ Նիկտան ստեղծում է գիշերը, իսկ Փանեսը՝ օրը և արարչագործության համադրության մեթոդը։ Փանեսը տիեզերքի և աստվածների առաջին թագավորն էր[8], մարդկանց Ոսկե Սերնդի արարիչը։ Թագավորական գավազանը փոխանցել էր իր դուստր կամ կին Նիկտային, որն իր հերթին այն հանձնել էր իր որդուն՝ Ուրանոսին (երկինք)։ Նրանից այն առաջին անգամ խլեց Կրոնոսը, հետագայում այն խլում է Զևսը և վերջնական հաստատում իր իշխանությունը տիեզերքում։

Ոմանք ասում են, որ Զևսը կուլ էր տվել Փանեսին, որպեսզի ստանձնի նրա Սկզբնական տիեզերական իշխանությունը, և այն վերաբաշխելով նոր օլիմպոսյան աստվածների սերնդի շրջանում՝ հաստատի իր իշխանությունն ու կառավարումը։

Այլընտրանքային անվանումները և կոչումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Թարգմանությունը
Πρωτογονος Protogonus Առաջնեկ (սկզբնական)
Πρωτογενος Protogenus Առաջնեկ (սկզբնական)
Θεσισ Θετις Thetis Ստեղծումը (թեզ)
Ηρικεπαιος Ericepaeus --
Πριηπος Priapus --
Ανταυγη Antauge Արտացոլված Լույս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Орфика, фр. 56, 75 Керн
  2. ↑ Орфика, фр. 76 Керн
  3. ↑ Орфика, фр. 54, 78 Керн; Орфические гимны VI 2
  4. ↑ Орфика, фр.54 Керн
  5. ↑ Орфика, фр. 54, 58 Керн
  6. ↑ Орфика, фр. 55, 81 Керн; в гимне он назван «двусущим» («двуприродным», Орфические гимны VI 1); Лактанций. Божественные установления IV 8, 4
  7. ↑ Thomas Taylor (1824). The Mystical Hymns of Orpheus (Second ed.). Chiswick. էջ XV.
  8. ↑ Орфика, фр. 107 Керн