Նիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նիքս (այլ կիրառումներ)
Նիքս
William-Adolphe Bouguereau (1825-1905) - La Nuit (1883).jpg
Տեսակ Greek primordial deity և աստվածուհի
Դիցաբանություն հին հունական դիցաբանություն
Սեռ իգական
Հունական գրաձև հին հուն․՝ Νύξ, Νυκτός
Այլ մշակույթներում Նոքս
Զբաղմունք Գիշերվա աստվածուհի
Հայր Քաոս
Մայր Caligo
Եղբայր Էրեբոս
Քույր/Եղբայր Էրեբոս, Գեա, Տարտարոս և Էրոս
Ամուսին Էրեբոս
Զավակներ Նեմեսիս, Քարոն, Հեմերա, Էրիս, Հիպնոս, Մորփեոս, Թանատոս, Մոմոս, Apate, Geras, Lyssa, Oneiroi, Մոյրաներ, Եթեր, Keres, Philotes, Moros, Oizys, Epiphron, Սասպեյրներ[1], Phantasos[2], Ատրոպե[3][4], Clotho[3][4], Lachesis[3][4], Eleos, Dolos, Hybris և Amicitia
Ասպսրեզ Գիշեր
Ատրիբուտներ Գունդ, աստղազարդ սև զգեստ
Nyx Վիքիպահեստում

Նիքս, Նիկտա (հին հուն․՝ Νύξ, Νυκτός, «գիշեր»), աստվածություն հին հունական դիցաբանությունում[5] (հռոմեական դիցարանում` Նոքս), գիշերվա, մթության անձնավորումը։

Հոմերոսի մոտ՝ հզոր աստվածուհի, որին հաշվի է առնում անգամ աստվածների հայր Զևսը։ Ըստ Հեսիոդոսի՝ Նիքսը Քաոսի դուստրն է, համարվում է աշխարհստեղծման առաջնային ուժերից մեկը։ Հավերժական խավարի անձնավորում Էրեբոսի քույրն է, որից ծնել է պայծառ Եթերին և Հեմերային (Օր)[6], ինչպես նաև Թանատոսին (Մահ)[7], Հիպնոսին (Քուն)[7], Վշտին, Գերասին (Ծերություն)[7], Էրիսին (Տարաձայնություն)[7], Կերոսին (Ճակատագիր, Մահ)[7], Մորային, Քարոնին (ստորեկրյա աշխարհ տեղափոխողը)։ Երբեմն Նիքսի երեխաներ են համարում նաև Նեմեսիսին, Ապատեին, Օնիրին, Մոմոսին, սասպեյրներին, մոյրաներին[7][8][9]։

Նիքսը բնակվում է Աիդում (Հադեսի թագավորությունում)՝ Տարտարոսի խորքում[10] և ամեն օր դուրս է գալիս այնտեղից արևմտյան դարապասների միջով, ձեռքերին՝ Հիպնոսը և Թանատոսը, որոնց երբեք չի նայում Հելիոսը։ Այնտեղ են հանդիպում Նիքս-Գիշերն ու Հեմերա-Օրը՝ փոխարինելով միմյանց և դուրս գալով երկիր։

Օրփեոսականների մոտ Նիքսը և ոչ թե Քաոսն է աշխարհի սկզբնապատճառը և մերձենում է Մահվան աստվածությանը[11]։ Հունական ողբերգություններում Նիքսը կառք նստած թռչում է թևերի վրա. նրա հագին սև զգեստ է՝ աստղերով զարդարված, դեմքը ծածկված է։ Պերգամյան զոհասեղանի ֆրիզի վրա Նիքսը պատկերված է որպես երիտասարդ կին, ձեռքին գունդ։ Խեցենկարչության մեջ Նիքսին հաճախ նկարել են ձեռքերին երկու մանուկներ՝ Թանատոսը և Հիպնոսը[12]։ Նա հանգստությոն էր տարածում մարդկանց վրա:

Ըստ լեգենդի՝ Նիքսը Օլիմպոսի աստվածների կողմից մասնակցել է Տիտանների դեմ պատերազմին: Որոշ պատմություններում Նիքսը նույնացվում է մահվան աստվածության հետ և ընդունում են նրան որպես կյանքում մրցակցության ստեղծման հիմնական պատճառ:

Որոշ պատմություններում ասվում է, որ Նիքսը (և ոչ թե Քաոսն) է կյանքի սկիզբը[13]:

Աստղագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիցաբանական կերպարի անունով են կոչված Նիքս (3908) աստերոիդը՝ հայտնաբերված 1980 թվականին և Պլուտոնի Նիկտա արբանյակը՝ հայտնաբերված 2005 թվականին (անվանվել է 2006 թվականին հունիսի 21-ին Միջազգային աստղագիտական միության ասամբլեայի ժամանակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.wikidata.org/wiki/Q165938
  2. https://www.wikidata.org/wiki/Q936486
  3. 3,0 3,1 3,2 Hesiod 217 // Θεογονία — 0700.
  4. 4,0 4,1 4,2 Любкер Ф. Μοῖρα // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 878–879.
  5. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.218, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.470(ռուս.)
  6. Հեսիոդոս. Թեոգոնիա 123—125
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Հեսիոդոս. Թեոգոնիա 211—225
  8. Սոֆոկլես, 1018b
  9. Анастасия Александрова։ «Никта, Нокс: Греческий пантеон богов: Мифологическая энциклопедия»։ myfhology.info։ Վերցված է 2017-04-21 
  10. Տարտարոս
  11. Фрагменты ранних греческих философов. Ч.1. М., 1989. С.46; Дамаский. О первых началах 124(ռուս.)
  12. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 208-209:
  13. «Нюкта» (ռուսերեն)։ 2017-04-10