Հունական դիցաբանության առաջին աստվածություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունական դիցաբանության առաջին աստվածություններ, Քաոսի դատարկությունից ծնված առաջին աստվածներն ու աստվածուհիները։ Ըստ Հեսիոդոսի՝ ամեն ինչ առաջացել է անսահման Քաոսից։ Քաոսից են առաջացել Երկրի աստվածուհի Գեան, Տարտարոսը` ահավոր անդունդը` լեցուն հավիտենական խավարով, Էրոսը` ամեն ինչին կենդանություն տվող Սերը, հավերժական խավարը` Էրեբոսը և մութ գիշերը` Նիքսը։ Իսկ Խավարից ու Գիշերից առաջ եկան հավերժական Լույսը` Եթերը, հրճվալից ու պայծառ օրը` Հեմերան։ Գեան և Ուրանոսը ծնունդ են տվել հզոր ու ահեղ տիտաններին։ Տիտան Հիպերիոնն ու Գեան լույս աշխարհ բերեցին Զևսին, Պոսեյդոնին, Հադեսին,Հերային և Դեմետրային։ Աստվածների պայքարն ավարտվում է Զևսի իշխանությամբ։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հույները տարբեր գաղափարներ ունեին աստվածների ծագման վերաբերյալ։ Հնարավոր է, նրանցից ոմանք ժառանգություն են ստացել նախահունական մարդկանցից[1]։

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտողներն ունեն տարակարծություններ աստվածների նշանակության վերաբերյալ Հոմերոսի և Հեսիոդոսի ստեղծագործություններում[2].: Քանի որ սկզբնական աստվածները կյանք են տվել տիտաններին, իսկ նրանք՝ օլիմպիականներին։ Կա մի մեկնաբանություն, համաձայն որի՝ դրանք տիեզերքի ամենախոր և հիմնարար հատկություններն են։

Օրինակ՝ Ջենի Սթրոս Քլեյը գրում է, որ եթե Հոմերոսի պոեզիան իշխանության կենտրոնում դնում է Զևսին, ապա Հեսիոդոսը Զևսին և օլիմպիական աստվածներին դնում է նույն համատեքստում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Clay, Jenny Strauss The Politics of Olympus: Form and Meaning in the Major Homeric Hymns. — 2. — London: Bristol Classical Press, 2006. — С. 9. — ISBN 9781853996924
  2. Nagy, Gregory Greek Mythology and Poetics. — Cornell University Press[en], 1992. — ISBN 978-0801480485

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]