Էրիս (դիցաբանություն)
Էրիս | |
---|---|
![]() | |
Տեսակ | աստվածուհի և հունական դիացաբանության աստված |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Այլ մշակույթներում | Դիսկորդիա |
Երևի համընկնում է | Discordia? |
Զբաղմունք | Երկպառակության աստվածուհի |
Հայր | Էրեբոս |
Մայր | Նիքս և Հերա |
Եղբայր | Հիպնոս, Թանատոս |
Քույր/Եղբայր | Արես |
Զավակներ | Ատե, Լեթա, Ponos?, Horkos?, Dysnomia?, Neikea?, Algos?, Amphilogiai?, Androktasiai?, Hysminai?, Phonoi?, Pseudologoi?, Լիմոս, Machai?, Adikia?, Algea? և Էրոս |
Ասպարեզ | strife? և discord? |
Eris (mythology) Վիքիպահեստում |
Էրիս (հունարեն՝ Ἔρις, բառացի` վեճ, կռիվ, երկպառակություն, մրցակցություն[1]), հին հունական դիցաբանության մեջ երկպառակության և քաոսի աստվածուհին[2]։ Հռոմեական դիցաբանության մեջ համարժեք աստվածությունը Դիսկորդիան է (լատ.՝ Discordia)[3]: Էրեբոսի և Նիքսի դուստրն է, Քաոսի թոռնուհին, Նեմեսիսի, Թանատոսի և Հիպնոսի քույրը[4][4]։ Նա նաև պատերազմի աստված Արեսի քույրը կամ ուղեկցուհին է, սովի աստված Լիմեսի մայրը[5]։
Չնայած Էրիսը ծնել է սով, վեճեր, կռիվներ, սպանություններ, ապօրինություն, ծնել է նաև աշխատանք։ Այդ պատճառով էլ Հեսիոդոսը երկու Էրիս է բնութագրում. մեկը ծնում է թշնամություն, մարդկանց մեջ անբարյացակամություն և սիրված չէ մարդկանց կողմից, մյուսը բարեգործ է, մրցակցության ու աշխատանքի մարմնավորումը[2][6]. Она же возбуждает воинов[7] и разжигает брань[8]: Հենց նա էլ հովանավորում է զինվորներին։
Կռվախնձոր։ Էրիսը դարձել է Աֆրոդիտեի, Աթենասի և Հերայի մրցակցության պատճառ, ինչը հանգեցրել է Տրոյական պատերազմին։ Թեսալիայի արքա Պերսևսի և աստվածուհի Թետիսի հարսանիքին Էրիսը սրահի մեջտեղում նետում է ոսկե խնձոր` «ամենագեղեցիկին» (հունարեն՝ καλλίστῃ) մակագրությամբ։ Դա արել է կամ ի հեճուկս Զևսի, քանի որ նրա կողմից չէր հրավիրվել հարսանիքի, կամ ուղղակի վիրավորվելով հարսանիքին հրավիրված չլինելուց[9][10][11],: Խնձորը վեճի առիթ է դառնում երեք աստվածուհիների միջև, քանի որ ամեն մեկը իրեն էր համարում ամենագեղեցիկը։ Վեճը լուծեու համար դիմում են Տրոյայի արքայազն Պարիսին, ում երեք աստվածուհիներից յուրաքանչյուրը համոզում է իրեն հանձնել խնձորը որոշակի պարգևի դիմաց։ Քանի որ Աֆրոդիտեն խնձորը հանձնելու դիմաց խոստանում է Պարիսին հանձնել Մենելայոս արքայի չքնաղ աղջկան` Հեղինեին, Պարիսը կռվախնձորը տալիս է նրան։ Սա էլ առիթ է դառնում, որ աքայացիները հարձակվեն Տրոյայի վրա։ Այսպիսով` Էրիսի դավադիր նվերը հանգեցնում է պատերազմի։
Էրիսի պատվին է անվանակոչվել գաճաճ մոլորակներից մեկը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Богиня Эрида — богиня спора, спорта и спортинга! Теория и практика современного менеджмента: от тейлоризма до спортинга. История менеджмента. | Мифология Древней Греции | Спор…
- ↑ 2,0 2,1 Эрида
- ↑ Эрис
- ↑ 4,0 4,1 Эрида
- ↑ Эрида
- ↑ Гесиод. Труды и дни 11-26
- ↑ Гомер. Илиада IV 440, V 518; XVIII 535
- ↑ Гомер. Илиада XX 47; Нонн. Деяния Диониса V 41
- ↑ Лукиан. Морские разговоры 5; Коллуф. Похищение Елены 59
- ↑ Гигин. Мифы 92
- ↑ Эрида
|