Սասպեյրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կովկասի էթնիկական քարտեզը մ.թ.ա. 5-4-րդ դարերում: Այս շրջանում սասպեյրները բնակվում էին Ճորոխի, Մտքվարիի, Արաքսի և Եփրատի միջև:

Սասպեյրներ, հեսպերիտներ (հունարեն՝ Ἑσπερίδες, վրաց.՝ სასპერები, sasp'erebi), Հին Հայաստանի Բարձր Հայք նահանգի Սասպեյր գավառի բնիկ ցեղերի՝ սպերացիների անվանումը Հին Հունաստանի, աղբյուրներում։ Ըստ Հերոդոտոսի[1], սասպեյրները զինվել են իրենց համար հարևանների՝ կոլխերի (Կողքիսի բնակիչների) նման (ծառի ճյուղերից հյուսված սաղավարտ, կաշեպատ փոքր վահան, կարճ նիզակ և դաշույն), արամեական դրացի ցեղերի՝ մատիենների ու աչարոդների հետ կազմել Աքեմենյան տիրակալության 18-րդ վարչամիավորը, որը վճարել է 200 տաղանդ հարկ։

Համաձայն տարածված տեսակետի՝ սասպեյրները քարթվելական ցեղեր էին[2][3][4], նրանց ծագումը, սակայն, կապվում է նաև սկյութների հետ[5]:

Նրանց մոտավոր հայրենիքը գտնվել է Ճորոխ գետի և Տիգրիս և Եփրատ գետերի ակունքների միջև։ Իսպիր (Սպերի) տեղանունը ենթադրում են որ ծագել է այս ցեղի անունից[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Persian Army and Tribute Lists in Herodotus , A. G. Laird Classical Philology Vol. 16, No. 4 (Oct., 1921), pp. 305–326
  2. Grammenos Dēmētrios, Petropoulos Elias (2007)։ Ancient Greek colonies in the Black Sea 2, Volume 2։ Archaeopress։ էջեր 1113–1114։ ISBN 9781407301129։ Վերցված է 2015 
  3. Salia Kalistrat (1980)։ Histoire de la nation géorgienne։ էջեր 30–41։ Վերցված է 2015 
  4. Reisner Oliver, Nodia Ghia (2009)։ Identity Studies, Vol 1։ Ilia State University Press։ էջ 51։ Վերցված է 2015 
  5. Armenia as Xenophon saw it , Vahan M. Kurkjian, 1958
  6. T. A. Sinclair, "Eastern Turkey an Architectural and Archaeological Survey", Volume 2, 1989, p272.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 199 CC-BY-SA-icon-80x15.png