Մորփեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մորփեոս
René-Antoine Houasse - Morpheus Awakening as Iris Draws Near, 1690.jpg
Տեսակ Oneiroi
Դիցաբանություն հին հունական դիցաբանություն
Սեռ արական
Հայր Հիպնոս
Մայր Ագլայիա և Նիքս
Morpheus Վիքիպահեստում

Մորփեոս (հին հուն․՝ Μορφεύς — «ստեղծող», «նա, ով ստեղծում է երազները »), հունական դիցաբանության մեջ երազների աստված[1]։

Մորփեոսի հայրը Հիպնոսն է՝ քնի աստվածը։ Տարբերակներից մեկում նրա մայրը Ագլայան է՝ Զևսի և Էվրինոմի դուստրը, որը եղել է Աֆրոդիտեի երեք ուղեկիցներից մեկը։ Նրա անունը բառացի թարգմանելու դեպքում նշանակում է «Ջինջ»։ Մեկ այլ տարբերակում նրա մայրը Նյուկտան է՝ գիշերվա աստվածը։

Մորփեոսը կարող է ընդունել ցանկացած ձև և երևալ մարդկանց իրենց երազներում։ Նա կարողանում է միանգամայն ճշտությամբ ընդօրինակել մարդու ձայնը, խոսքի ոճը։ Հույները գրեթե միշտ նրան պատկերել են վայելչակազմ երիտասարդի տեսքով, որը ունի թևիկներ, սակայն որոշ արվեստի գործերում՝ հուշարձաններում, նա ունի մորուքավոր ծերունու տեսք, որի ձեռքին կակաչներ կան։ Մորփեոսը պարտավոր է հետևել կայսրերի և հերոսների երազներին։ Մորփեոսի գլխավոր սիմվոլը երազների աշխարհ տանող երկակի դարպասներն են։ Փղոսկրից պատրաստված դարպասները սուտ երազների համար են, իսկ եղջերավոր դարպասները՝ ճշմարիտ։ Աստվածները սիմվոլներից և ատրիբուտներից հիմնականում առանձնացնում են սև գույնը (որպես գիշերվա և մոռացության գույն) և կակաչի գույնը։ Մորփեոսին շատ հաճախ պատկերում էին արծաթյա աստղերով շղարշված սև հագուստով։ Ձեռքում նա ուներ գավաթ՝ լցված կակաչի թուրմով՝ օժտված թուլացնող և թմրեցնող հատկություններով։ Երբեմն համարում են, որ նա գլխին կրում է կակաչի ծաղիկներից պատրաստված թագ, ինչը խորհրդանշում է երազը։ Հույները հաճախ պատկերում էին նրան ծաղկամանների վրա, հռոմեացիները՝ սարկոֆագների վրա։

Քնի տիրակալը ուներ 1000 որդի՝ նա մի ամբողջ ցեղի հայր էր, սակայն բոլորից նա առանձնացրել է Մորփեոսին, որը կարողանում էր ընդունել ցանկացած մարդկային կերպար։ Ոչ մի Քուն չէր կարող մրցակցել նրա՝ մարդկանց կերպարի մեջ մտնելու ունակության հետ։ Նրա ձայնը, քայլվածքը, դեմքը ամբողջությամբ նման էին բնօրինակներին, բացի այդ նա, հաճախ կրկնօրինակելով նրանց հագուստը, դուրս էր գալիս աշխարհ։

— Մետամորֆոզներ

Մորֆի թմրանյութի անունը առաջացել է Մորփեոսի անունից՝ հաշվի առնելով Մորփեոսի ֆունկցիան։ Նրա անվան հետ է կապված նաև «մորփեոսի գրկում» արտահայտության ծագումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифы народов мира. М., 1991—1992. В 2 т. Т. 2. С. 176; Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 2. С. 409

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]