Փորկիս
Արտաքին տեսք
| Հունական աստվածություններ | |||
|---|---|---|---|
| Ջրային աստվածներ | |||
|
|
|||
Փորկիս, ծովային աստվածություն, Պոնտոսի և Գեայի որդին, Ներևսի, Թավմասի, Եվրիբիայի, Կետոյի եղբայրը (նաև վերջինիս ամուսինը), Գրայաների, Գորգոնների, Լադոն դրակոնի, հեսպերուհիների հայրը։ Հոմերոսի մոտ Փորկիսը, Պոլիփեմոսի մոր՝ նիմփա Թոոսայի հայրն է։ Փորկիսի և Հեկատեի միությունից ծնվել է Սկիլան[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դիցաբանական բառարան, Ե., «Լույս», 1985, էջ 247։