Գորգոններ
- Այս հոդվածը հին հունական դիցաբանական արարածների՝ գորգոնների մասին է: Չշփոթե՛լ Գորգոն Մեդուզայի հետ
Գորգոններ (հին հուն․՝ Γοργώ, Γοργών, թարգմանաբար՝ ահեղ, սարսափելի), հին հունական դիցաբանության մեջ հանդիպող օձավարս հրեշներ՝ Պոնտոսի և Գեայի զավակներ Փորկիսի և տիտանուհի Կետոյի դուստրերը[1]:
Գորգոնները երեքն են՝
- Էֆրիլա (հուն․՝ Εὐρυάλη, թարգմանաբար՝ «բարձր թռնողներ»:
- Սֆենո (կամ Սֆեինո, Ստենո, Ստեինո, հուն․՝ Σθεινώ, թարգմանաբար՝ «կախարդական»)
- Մեդուզա Գորգոնա (հուն․՝ Μέδουσα, թարգմանաբար՝ «պահնորդուհի»)
Փոխաբերական իմաստով «գորգոն» բառը նշանակում է կռվարար և չար կին:
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես վկայում է առասպելի հին տարբերակը՝ Աթենաս Պալլասը Մեդուզային և իր քույրերին դարձրել է հրեշ այն բանից հետո, երբ Պոսեյդոնի դրդմամբ Մեդուզան իր իր քույրերը տիրացել են դիցուհու տաճարին: Համաձայն մեկ այլ տարբերակի՝ Էֆրիլան և Սֆենոն որոշել են դառնալ հրեշներ իրենց կամքով՝ սեփական ճակատագրից հոգնած:
Ըստ հունական առասպելի՝ քույրերից Մեդուզան սպանել է Արգոսի արքա Ակրիսիոսի դստեր որդ Պերսևսի կողմից, իսկ մյուս երկուսը եղել են անմահ: Լադոնա վիշապի քույրերը պաշտպանում էին խնձերի այգիները:
Ըստ Եվրիպիդեսի՝ նրանք պաշտպանել են որոշակի հողակտոր:
Մեկ այլ հինհունական աղբյուր վկայում է, որ Գորգոն քույրերը եղել են Փորկիսի և տիտանուհի Կետոյի դուստրերը[2]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քո տառապալից ուղին անցնում է սկյութների երկրի միջով, բարձրաբերձ ձյունապատ Կովկասով, ամազոնուհիների երկրով դեպի Բոսփորի նեղուցը, որ այդ անունով կկոչվի քո պատվին, երբ դու լողալով կանցնես նեղուցը: Այնուհետև, դեռ երկար կթափառես Ասիայում: Դու կանցնես այն երկրի կողքով, ուր ապրում են մահաբեր գորգոնները: Նրանց գլխներին վարսերի փոխարեն շաչող օձեր են գալարվում: Զգուշացիր նրանցից: Զգուշացիր նաև գրիփներից և միակնանի արիմասպներից. նրանց դու կհանդիպես քո ճանապարհին: (Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները (Ն. Ա. Կուն, գիրք, 1989)).
Գորգոն քույրերը ապրում էին Օվկիանոս աստծոն գետի ափին:
Երեք գորգոնների գլխներին վարսերի փոխարեն շաչող օձեր են գալարվում: Նրանցից ամենասարսափելին Մեդուզան էր, որն էլ միակ գորգոնն էր, որը սպանվել է: Մյուս երկու գորգոն քույրերը անմահ էին:
Մեդուզա և Պերսևս[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեդուզան գորգոն քույրերից ամենահայտնին է: Ըստ առասպելի՝ Գորգոնը իր գեղեցկությամբ ցանկանում էր մրցել հունական դիցարանի իմաստության և կազմակերպված պատերազմի աստվածուհու՝ Աթենասի հետ: Գորգոնը նաև զավթել էր Աթենքի կենտրոնում գտնվող Աթենասի տաճարը:
Տեսնելով այս ամենը՝ Աթենասը պատժել է Մեդուզային և նրա գանգուր վարսերը վերածել շառաչող օձերի, իսկ նուրբ ոտքերը՝ պղնձասմբակների:
Մեդուզան չարությամբ է լցվում մարդկանց հանդեպ և շարունակաբար առևանգում էր գեղեցիկ աղջիկներին և մահվան դատապարտում: Հայտնի է նաև այն, որ Մեդուզային հովանավորում էր ծովերի աստված Պոսեյդոնը: Տեսնելով այս՝ հույն առասպելական հերոս Պերսևսը առասպելական թռչնով կտրում է Բոսֆորի նեղուցը և հասնում գորգոնների անձավ: Մեդուզան ուներ մի հատկություն, որի միջոցով կարողանում է հայացքով քարացնել ցանկացած ոգի: Իմանալով սրա մասին Պերսևսը չի կռվում նրա հետ, այլ նրա հայելու արտացոլանքի:
Պերսևսը կտրում է Գորգոնի Մեդուզայի գլուխը և որպես հաղթանակի նշան նրա կտրված գլուխը թռչնով բարձրացնում վեր: Ճանապարհին նրանք անցնում են անապատի վրայով և Մեդուզայի կտրված գլխի արյունը թափում է անապատի ավազների վրա:
Ամեն արյան հատիկից օձեր են առաջանում և տարածվում ամբողջ անապատով մեկ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գորգոններ կատեգորիայում։ |