Հելիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելիոս
Architrave with sculpted metope showing sun god Helios in a quadriga; from temple of Athena at Troy, ca 300-280 BCE; Altes Museum, Berlin (25308440197) (cropped) 1.jpg
Տեսակհունական դիացաբանության աստված և արևի աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
Այլ մշակույթներումՍոլ
Երևի համընկնում էՍոլ, Sun?, Surya?, Hvare-khshaeta?, Virotutis?, Baal-hamon?, Ռա, Anextiomarus?, Alaunus? և Zun?
ՀայրՀիպերիոն[1][2]
ՄայրԹեյա[1] և Q61049896?
ԵղբայրԷոս
ՔույրՍելենե
Քույր/ԵղբայրԷոս և Սելենե
ԱմուսինՌոդոս, Ceto? և Այգլե
ԿողակիցԱյգլե, Կլիմենե, Գեա, Leucothoë?, Neaera?, Պերսե, Սելենե, Crete? և Clytie?
ԶավակներAegiale?, Merope?, Ֆայետոն, Phaethusa?, Lampetia?[1], Պերսես, Astris?, Էետես, Կիրկա, Պասիֆայա, Heliadae?, Cercaphus?, Candalus?, Actis?, Tenages?, Triopas?, Ochimus?, Lindus?, Macareus?, Q9090441?, Q8209012?, Electryone?, Euphrosyne?, Thalia?, Ագլայիա, Ալոեուս, Aetheria?, Bisaltes?, Ավգեաս, Aega?, Clymenus?, Քարիտներ, Phaetontides?, Phasis?, Dioxippe?, Helia?, Amalthea?, Դիրկա և Lelex?
ԱսպարեզԱրեգակ
Հատկանիշներարևի աստված
Commons-logo.svg Helios Վիքիպահեստում

Հելիոս, արևի աստվածը հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել է տիտանոս Հիպերիոնի և Թեյայի որդին, Սելենեի (Լուսին) և Էոսի (Արշալույս) եղբայրը։ Դիտվել է նաև կույրերի ամոքիչ և կուրությամբ պատժող աստված։ Ըստ առասպելաբանության, Հելիոս ամեն առավոտ ելնելով Արևելյան օվկիանոսից և քառաձի ոսկե կառքի վրա սլանալով երկնակամարով՝ երեկոյան հանգրվանում է Արևմտյան օվկիանոսում։ Թրինակե (Սիկիլիա) կղզում իբր Հելիոսի դուստրերը՝ Հելիադաները, արածեցնում են 350 ոսկե ցուլեր (խորհրդանշում են լուսնային տարվա օրերը), իսկ նրա ոսկեպտուղ այգիները հսկում են Հեսպերիդաները։ Հելիոսի կինը համարվել Է Պերսիդա հավերժահարսը։ Իսկ Հելիադաները, Փաեթոն և Ավգեոս որդիները ծնված են համարվում օվկիանուհի Կլիմենայից։

Հելիոսի գլխավոր տաճարատեղին եղել Է Հռոդոս կղզին։ Մ. թ. ա. հինգերորդ դարից հետո հույները Հելիոսին նույնացրել են Ապոլլոնի հետ, իսկ հռոմեացիները՝ Սոլ (Արեգակ) աստծուն։ Հույն քանդակագործ Լիսիպպոսը և նրա աշակերտները Հռոդոսում կերտել են քառաձի կառքով ընթացող Հելիոսի պատկերը։ Հռոդոսյան դրամների վրա Հելիոսի գլուխը պատկերված Է իբրև արևի սկավառակ։ Հելիոսին երբեմն պատկերել երկիրը խորհրդանշող գունդը ձեռքին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 334 CC BY-SA icon 80x15.png