Դիրկա
Դիրկա | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Սեռ | իգական |
Սպանված է | Amphion? և Zethos? |
Հայր | Ismenus?, Ախելոս և Հելիոս |
Ամուսին | Lycus? |
Զավակներ | Lycus? |
Dirce Վիքիպահեստում |
Դիրկա, (հին հունարեն՝ Δίρκη) հին հունական առասպելաբանության մեջ[1] արքա Ֆիվ Լիկի կինը, Անտիոպայի տալը, Ախելոյայի աղջիկը[2] կամ Իսմենի աղջիկը, կամ Գելիոսի[3]։
Զևսից հղիանալով`Անտիոպան ամոթով փախավ Սիկիոն,Կիֆերոն լեռան վրա թողնելով իր երեխաներին`Ամֆիոնային և Զեֆային, որնց հետո վերցրեց հովիվը։
Անտիոպայի ամուսինը` Նիկտեյը, չկարողանալով գտնել իր փախած կնոջը, խնդրում է իր եղբորը` Լիկին փնտրել նրան։ Լիկը, գտնելով Անտիոպային, բերեց նրան ստրուկի կարգավիճակով իր կնոջ`Դիրկայի համա։ Դիրկան դաժան էր վերաբերվում Անտիոպային։ Ամֆիոնը վերջում դարձավ մեծ երգիչ և երգահան, քանի որ ինքը Հերմեսն էր սովորեցրել նրան նավագել և նվիրել էր ոսկյա քնար։ Զեֆը դարձավ որսորդ և հովիվ։ Այն բնից հետո, երբ նրանք մեծացան, Անտիոպան փախավ Դիրկայից իր որդիների մոտ։ Դիրկան,բռնելով նրան այնտեղ,հրամայեց Ամֆիոնային և Զեֆային կապել Անտիոպային վայրի ցուլի պոզերից։ Սակայն հովիվը, որ ինչ-որ ժամանակ վերցրել էր երեխաներին Կիֆերոնում, պատմեց նրանց իրենց ծագման մասին, և վերջիններս մոր փոխարեն կապեցին ցուլի կոտոշներից Դիրկային,որն էլ նրան անփառունակ մահ բերեց։
Զեֆը և Ամֆիոնը կապեցին նրան ցուլից[4] և երբ նա վախճանվեց, գցեցին նրա դին Դիրկա[5]։ Այստեղից էլ` Դիրկա գետը[6]:Կամ էլ նրանք սպանեցին նրան քարերով[7]։ Աստվածներից ամենաշատը Դիրկան կարդում էր Դիոնիսին,և վերջինս զայրացավ Անտիոպայի վրա[8]։ Ըստ Եվրիպիդեսի` Դիրկան եղել է քրմուհի և անց էր կացնում Դիոնիսի տոնակատարություններ:Նրա մարմնից աստծո կամքով ակունք բացվեց[9]:Եվրիպիդեսի ողբերգության գործող դեմքը Անտիոպա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т. 1. С. 384
- ↑ Еврипид. Вакханки 520
- ↑ Фульгенций. Мифологии II 7
- ↑ Овидий. Ибис 535—536
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 5, 5
- ↑ Павсаний. Описание Эллады IX 25, 3
- ↑ Николай Дамасский. История, фр. 7 Якоби
- ↑ Павсаний. Описание Эллады IX 17, 6
- ↑ Гигин. Мифы 7; 8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիրկա» հոդվածին։ |
|