Էնիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էնիո (/ᵻˈnaɪoʊ/, հին հուն․՝ Ἐνυώ), հունական դիցաբանությունում[1] մոլեգին ռազմի աստվածուհի, Արեսի ուղեկիցը[2]։ Անվանվել է նաև «Պատերազմի քույր»[3]։

Էնիոն շփոթություն է ստեղծել մարտի դաշտում, կռվողների մեջ զայրույթ է սերմանել։

Տարբերակներից մեկում (Հեսիոդոս. «Թեոգոնիա») նա գրայաներից մեկն է[4]՝ երեք քույրեր, որոնք միասին ունեին մեկ աչք և մեկ ատամ, հետհոմերոսյան առասպելներում՝ ծովային Փորկիս աստվածության և Կետոյի դուստրը, Դեյնոյի և Պեփրեդոյի քույրը[5], այլ տարբերակներում՝ Փորկիսի դուստրն է, ճակատամարտերի Պոլեմոս աստծո և Լադոն վիշապի քույրը, Արեսի մայրը, քույրը, դուստրը կամ ստնտուն։ Հռոմում նույնացվել է Բելլոնա ռազմի աստվածուհու հետ[6]։

Անվանվել է բաքոսուհի[7]։ Էնիոյի արձանը գտնվել է Աթենքում[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.265, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.2. С.662
  2. Гомер. Илиада V 333; Каллимах. Гимны IV 277; Нонн. Деяния Диониса II 365
  3. Quintus Smyrnaeus, Fall of Troy, 8.424.
  4. Harris, Stephen L., and Gloria Platzner. Classical Mythology: Images and Insights (Third Edition). California State University, Sacramento. Mayfield Publishing Company. 2000, 1998, 1995, pp. 273–274, 1039.
  5. Гесиод. Теогония 273; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 4, 2; Гигин. Мифы. Введение 9
  6. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 83:
  7. Нонн. Деяния Диониса XVII 319
  8. Павсаний. Описание Эллады I 8, 5

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Quintus Smyrnaeus, Quintus Smyrnaeus: The Fall of Troy, Translator: A.S. Way; Harvard University Press, Cambridge MA, 1913. Internet Archive
  • Smith, William, Dictionary of Greek and Roman Biography and Mythology, London (1873). "Enyo"