Էրինիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրինիաներ
Orestes Delphi BM GR1917.12-10.1.jpg
Տեսակ group of Greek mythical characters
Ենթատեսակ Աստված Հունական դիացաբանությունից
Երևի համընկնում է Furies և Eumenides
Հայր Կրոնոս և Scotus
Մայր Evonyme
Erinyes Վիքիպահեստում

Էրինիաներ (հին հուն․՝ Ἐρινύες «բարկացածներ»[1]), հին հունական դիցաբանության մեջ վրեժխնդրության աստվածուհիները։ Հռոմեական դիցաբանության մեջ նրանց համապատասխանում են ֆուրիաները[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի լեգենդի համաձայն՝ էրինիաները Նիքսի և Էրեբոսի աղջիկներն են, որոնք կամ ծնվել են Ուրանոսի արյունից Երկրի միջոցով[3], կամ էլ Խավարի (Սկոտոսի) աղջիկներն են[4]։ Ըստ Էպիմենիդոսի՝ նրանք Կռոնոսի աղջիկներն են[5]։ Նրանց ծնունդը համարվում է Կրոնոսի առաջին հանցանքի հատևանք. երբ Կրոնոսը վիրավորեց իր հորը՝ Ուրանին, նրա արյան կաթիլները ընկնելով ծնեցին ֆուրիաներին[6]։ Ըստ Հոմերոսի՝ նրանք մեկն են կամ մի քանիսը։ Օրփեոսականների համաձայն՝ էրինիաները Զևսի, Խտոնիայի և Պերսեփոնեի ինը դուստրերն են[7]։ Պսևդո Հերակլիտի մոտեցմամբ նրանք 30 հազարն են[8]։ Ավելի ուշ շրջանի բանաստեղծների կարծիքով էրինիաները երեքն են՝ սպանությունների համար վրեժ լուծող Տիսիփոնեն, երբեք չներող Ալեկտոն և նախանձ Մեգերան։ Աթենացիները նրանց կոչում էին «Պատվարժան»։ Էսքիլեսը առաջինն էր, ով նրանց գլխին մազերի փոխարեն օձեր պատկերեց[9]։

Էրինիաների քարանձավը գտնվում է Աթենքի Ակրոպոլիսի լանջին[10]։ Սիկիոնում նրանց անվանում էին Եվմենիդներ (Գթասիրտ)։ Նրանց կաղնու պուրակը գտնվում էր Ասոպի ափին[11]։ Էրինիաները հետապնդում էին ծանր հանցագործություն կատարողներին՝ նրանց հասցնելով խելագարության[12]։

Մանիաները աստվածներ են, ում տաճարը գտնվում է Մեգալոպոլիսի մոտ[13]։

Օրեսթեսի դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օրեսթեսի զղջումը, կամ Էրենիաների կողմից հետապնդվող Օրեսթեսը», 1862.
Ուիլյամ Բուգրոի նկարից, Կրայսլերի արվեստի թանգարան, Նորֆոլկ (Վիրջինիա)

Առասպելի համաձայն՝ էրինիաները Օրեսթեսին հետապնդում էին մոր սպանություն համար, որը նա կատարել էր Ապոլլոնի հրամանով։ Օրեսթեսին պաշտպանելու նպատակով Ապոլլոնը կարողացավ միայն ժամանակավորապես քնեցնել վրիժառու-աստվածուհիներին։ Հետապնդմանը վերջ դրեց Աթենասը՝ անցկացնելով հունական դիցաբանության առաջին դատավարությունը՝ Օրեսթեսի դատը, որի արդյունքում վերջինս արդարացվեց։ Էրինիաները զայրացան, քանի որ դատարանը խլեց նրանցից անօրեններին տանջելու իրենց իրավունքը (առասպելական անցում վրեժխնդրությունից արդարության)։

Սակայն Աթենասը մեղմեց աստվածուհիների զայրույթը՝ համոզելով էրինիաներին մնալ Ատտիկեում և խոստանալով, որ բոլոր աթենացիները հարգանք կմատուցեն հին աստվածուհիներին։ Այն պահից, երբ էրինիաները զայրույթը փոխեցին գթասրտությամբ, նրանց սկսեցին անվանել Եվմենիդներ (հին հուն․՝ Εὐμενίδες՝ ողորմած, բարեհաճ)[14]։

Էսքիլեսի մոտ Եվմենիդները[15] նույնացվում են մոյրաների հետ[16]։

Գրականության մեջ և արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրինիաներին և ֆուրիաներին պատկերում էին օձերից մազերով, դեմքի փոխարեն սև շան դնչով և չղջիկների թևերով։ Կային նաև այլ պատկերներ, որոնցում աստվածուհիները պատկերվում էին որպես որսորդուհիներ՝ ջահերով և նետերով։

  • Էրինիաները հաճախակի հիշատակվել են «Իլիականում» (XIX 418) և «Ոդիսականում» (II 135, XI 280, XV 234, XVII 475, XX 78)։ Երեք էրինիաները հիշատակվում են միայն Եվրիպիդեսի մոտ (Օրեսթես 408), իսկ նրանց անունները՝ ալեքսանդրյան բանաստեղծների մոտ, ինչպես նաև Ապոլլոդորի «Դիցաբանական գրադարանում»[17]։ Նրանց է նվիրված LXIX օրփեոսականների հիմնը, ինչպես նաև (ինչպես Եվմենիդներին) LXX օրփեոսականների հիմնը։ Էրինիաների խմբերգը մասնակցում է Էսքիլեսի «Էվմենիդներ» ողբերգությունում։ Էրինիան (Ֆուրիան) գործում է Սենեկայի «Թիեստես» ողբերգությունում։
  • Ըստ Դանթե Ալիգիերիի՝ նրանք ապրում էին գեհենում, որտեղ իշխում է հավերժական արցունքների իշխանուհին՝ Պրոզերպինան (հուներեն՝ Պերսեփոնե)՝ Պլուտոնի (հուներեն Հադեսի) կինը[18]։
  • Ժան Պոլ Սարտրի «Ճանճեր» պիեսում էրինիաները պատկերված են ճանճերի տեսքով։
  • Յոհան Ֆրիդրիխ Շիլլերի «Իվիկովյան կռունկներ» բալլադում, ըստ հնագույն սյուժեի, էրինիաները նշվում են որպես բանաստեղծ Իվիկի սպանողների պատիժ։

Աստղագիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրինիաների անվամբ կոչվել է 1918 թվականին բացահայտված (889) Էրինիա աստերոիդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л., 1986. С.142
  2. Гигин. Мифы. Введение 3
  3. Гесиод. Теогония 185
  4. Софокл. Эдип в Колоне 106
  5. Эпименид, фр.7 Якоби
  6. Аполлодор. Мифологическая библиотека. Книга I
  7. Орфика, фр.197 Керн
  8. Псевдо-Гераклит. Письма 9, 3, ссылка на Гесиода
  9. Павсаний. Описание Эллады I 28, 6
  10. Эсхил. Эвмениды 854 и комм.
  11. Павсаний. Описание Эллады II 11, 4
  12. Павсаний. Описание Эллады II 11, 4
  13. Павсаний. Описание Эллады VIII 34, 1
  14. ЭСБЕ, 1893
  15. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 5, 9; См. Нонн. Деяния Диониса X 33.
  16. Эсхил. Прикованный Прометей 516
  17. Аполлодор։ «Мифологическая библиотека. Книга I, 4» 
  18. Божественная комедия|Ад, IX, ст. 44

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эринии // Мифы народов мира : Энцикл. в 2 т. / гл. ред. С. А. Токарев. — 2-е изд. — М. : Советская энциклопедия, 1988. — Т. 2 : К—Я. — С. 666—667.
  • Мищенко Ф. Г. Евмениды // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1893. — Т. XI.
  • Ἐρινύες // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885.
  • Н. А. Кун. Легенды и мифы Древней Греции — М.: ЗАО Фирма СТД, 2005. — 558 с ISBN 5-89808-013-9
  • Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 1, 4 далее