Անանկե (դիցաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Անանկե (այլ կիրառումներ)

Անա՛նկե, Անա՛նկա (հին հուն․՝ Ἀνάγκη՝ «անհրաժեշտություն», «բախտ»), հունական դիցաբանության մեջ անխուսափելիությունն անձնավորող աստվածուհի[1]։ Ընդգրկված է եղել մի շարք հին մտածողների փիլիսոփայական և կրոնական համակարգերի մեջ։ Պլատոնը նրան համարում էր Մոյրաների մայրը։

Ժողովրդական պատկերացմամբ Անանկեն եղել է մահվան աստվածություն (մեռնելու անհրաժեշտություն, անխուսափելիություն)։ Ողբերգակ բանաստեղծների մոտ գերագույն ուժի անձնավորում է, որին ենթարկվում են մինչև անգամ աստվածները։ Անանկեի պաշտամունքը տարածվել է նախ Կորնթոսում, որտեղ նրա համար աստվածուհի Բիայի հետ ընդհանուր սրբավայր էր կառուցվել։ Հռոմում Անանկեի անալոգը Նեցեսսիտատա (լատիներեն՝ Necessitas՝ անհրաժեշտություն) անվամբ պաշտամունք չունեցավ, այլ դարձավ զուտ գրական կերպար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алкман, фр.102 Пейдж, Орфические гимны III 13, Симий Родосский. Крылья Эрота (АП XV 24); Нонн. Деяния Диониса II 678:
  2. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 18։