Ամազոնուհիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերակլեսի մարտը ամազոնուհիների թագուհի Հիպոլիտայի հետ

Ամազոնուհիներ (հին հուն․՝ ἀμαζόνες՝ անստինք (կանայք)), ըստ հին հունական առասպելաբանության՝ միակուրծք կանանց ցեղ, որն աչքի էր ընկնում իր ռազմատենչությամբ։ Ըստ տարբեր վարկածների ամազոնուհինները բնակվել են Սև ծովի արևելյան կամ հյուսիսային ափամերձ շրջաններում, Կովկասում կամ Կասպից ծովի մոտ։ Հիշատակվում են դեռևս Հոմերոսի կողմից։ Պատկերվել են հունական գրականության մեջ, արվեստի գործերում։ Ամազոնուհիների հովանավոր աստվածուհին համարվել է Արտեմիսը։

Պլուտարքոսը հայտնում է, որ ամազոնուհիները /հավանաբար խոսքը՝ Մազքության ծագմամբ կին ռազմիկների մասին է/ բնակվում են Կովկասյան լեռնաշղթայի այն հատվածում, որը տարածվում է մինչև Գիրկոնյան, այսինքն Կասպից ծովի ափերը /խոսքը պատմական Մասքթաց երկիր տարածաշրջանի մասին է, որը գտնվում էր Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջաններում/, և նրանք չեն հանդիսանում Աղվանների (առավեղյան ալաններ) անմիջական հարևանները, քանի որ նրանց միջև բնակվում են գելերը (ագուլներ) և լեգերը (լեզգիներ): Նրանք ամեն տարի երկամսյա ժամկետով այցելում են աղվաններին, որից հետո վերադառնում են իրենց երկիրը և ապրում առանց տղամարդկանց ներկայության: