Ապոլլոնիոս Հռոդոսացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապոլլոնիոս Հռոդոսացի
հին հունարեն՝ Ἀπολλώνιος Ῥόδιος
Ծնվել էմ. թ. ա. 295
ԾննդավայրԱլեքսանդրիա
Մահացել էմ. թ. ա. 215
Մահվան վայրՀռոդոս, Հունաստան
ԵրկերArgonautica?
Մասնագիտությունբանաստեղծ, գրադարանավար, առասպելագիր, քերական և գրող
Զբաղեցրած պաշտոններԱլեքսանդրիայի գրադարանի տնօրեն
Commons-logo.svg Apollonius of Rhodes Վիքիպահեստում
Արգոնավորդների ճանապարհորդության քարտեզը ըստ «Արգոնավտիկա» պոեմի

Ապոլլոնիոս Հռոդոսացի (հին հունարեն՝ Απολλώνιος Ρόδιος, մ. թ. ա. 295, Ալեքսանդրիա - մ. թ. ա. 215, Հռոդոս, Հունաստան), հին հույն էպիկական պոետ և քերականագետ, Ալեքսանդրիայի գրադարանի ղեկավար։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա «Արգոնավտիկա» պոեմը, որը գրվել էր Ալեքսանդրյան դպրոցին ոչ համահունչ ոճով, հաջողություն չի ունեցել։ Դա պատճառ է դարձել իր ուսուցիչ Կալիմաքոսի հետ վեճի համար, ինչից հետո նա թողել է Ալեքսանդրիան ու մեկնել է Հռոդոս։ Այստեղ նա վերամշակել է «Արգոնավտիկա»-ն և շուտով որպես ուսուցիչ ու գրող այնպիսի հռչակ է ձեռք բերել, որ հռոդոսցիները պատրաստ էին նրան քաղաքացիություն տալ։ Ավելի ուշ նա վերադարձել է Ալեքսանդրիա և դարձել է գրադարանի ղեկավար։ Նրա քերականական աշխատություններն ու մի քանի բանաստեղծություններ չեն պահպանվել։ Բացառություն են կազմում մի քանի հատվածներ. պահպանվել է միայն «Արգոնավտիկա»-ն։ Այն հելլենիստական դարաշրջանից մեզ հասած միակ էպիկական ստեղծագործությունն է։ Հռոմեացիները շատ բարձր էին գնահատում այս ստեղծագործությունը. այն թարգմանվել է, դրանից օգտվել են այլ ստեղծագործողներ։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ պոետների մասին ամենավստահելի աղբյուրները դառնում են հենց նրանց ստեղծագործությունները։ Դժբախտաբար, Ապոլլոնիոս Հռոդոսացին իր մասին որևէ հիշատակություն չի թողել[1]։ Կենսագրական բոլոր նյութերը վերցված են չորս աղբյուրներից. դրանցից երկուսը «Ապոլլոնիոսի կյանքը» վերնագրող թղթերն են, որոնք գտնվել են իր աշխատանքի վերաբերյալ մեկնաբանության մեջ, երրորդը 10-րդ դարի Սուդա հանրագիտարանն է և չորրորդը` 2-րդ դարի պապիրուս։ Բոլոր նշված աղբյուրների հոդվածներն, այնուամենայնիվ, աղքատիկ են և հաճախ իրենք իրենց հակասող։

Ծնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ապոլլոնիոսի կյանքը» վերնագրող երկու թղթերն ու Սուդա հանրագիտարանն Ապոլլոնիոսի հորը կոչում են Սիլլիուս կամ Իլլիուս, երկու անունն էլ հազվադեպ հանդիպող են[2]։ Երկրորդ թուղթը նրա մորն անվանում է «Հռոդ», բայց սա անհավանական է, Հռոդ նշանակում է «հռոդոսացի կին», և գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ այս տարբերակն առաջ է բերվել` բացատրելու Ապոլլոնիոսի` Հռոդոսացի մականունը։ Թղթերն ու Սուդան նշում են, որ նա Ալեքսանդրիայից էր[3], Աթենեոսն ու Էլիանը նշում են, թե նա Նավկրատիսից էր, Ալեքսանդրիայից մոտ 70 կմ հեռու, Նեղոսի ափին[4]։ Որևէ աղբյուր չի նշում ծննդյան տարեթիվը։

Կապը Կալիմաքոսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թղթերն ու Սուդան համաձայն են, որ Ապոլլոնիոսը պոետ Կալիմաքոսի աշակերտն է եղել։ Վիտա Բ-ն ասում է, որ Կալիմաքոսը նրա հռետորաբանության ուսուցիչն է եղել, սակայն այդ տերմինը ժամանակավրեպ է։ Ավելին, հնագույն կենսագրություններում «աշակերտ» և «ուսանող» են կոչվում այն մարդիկ, ում վրա պոետն ունեցել է ազդեցություն[5]։ Նրանց ստեղծագործությունները փաստորեն ցույց են տալիս մտերիմ հարաբերությունները, եթե հեղինակները մոտ են միմյանց ոճերով, թեմաներով, սակայն այստեղ դժվար է հասկանալ, թե ով ում է պատասխանել։

Ալեքսանդրիայի գրադարանի ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թղթերց մեկը և Սուդան հավաստում են, որ նա զբաղեցրել է այս պաշտոնը։ Սուդան նշում է, որ Ապոլլոնիոսը հաջորդել է Էրաթոսթենեսին, սակայն սա միանշանակ ճշմարտություն չէ։ Ալեքսանդիրայում կար ևս մեկ գրադարան, որն Ապոլլոնիոսի անվան է եղել, և սա կարող է շփոթմունքի պատճառ դարձած լինել[6]։

Կապը Հռոդոսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոդոսացի մականունը ցույց է տալիս, որ Ապոլլոնիոսը որևէ կապ է ունեցել այս անվանումը կրող կղզու հետ։ Թղթերն ու Սուդան նշում են, որ նա տեղափոխվել է այստեղ Ալեքսանդրիայից։ Աղբյուրների վկայությունները տարբերվում են այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք նա մահացել է Հռոդոսում, թե վերադարձել է Ալեքսանդրիա ու զբաղեցրել գրադարանի ղեկավարի պաշտոնը։ Ըստ թղթերից մեկի, նա Հռոդոսում հայտնի ուսուցիչ է եղել, սակայն այս հղումը կարող է վերաբերվել մեկ այլ Ապոլլոնիոսի, ով այնտեղ հռետորաբանություն է դասավանդել։ Ի վերջո, Հռոդոսացի մականունը կարող է և որևէ ֆիզիկական կապ չունենալ կղզու հետ։ Այն կարող է ուղղակի կապ ունենալ այն փաստի հետ, որ նա մի անգամ պոեմ է գրել Հռոդոսի մասին[7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միայն երկու թղթերն են հիշատակում մահվան հանգամանքների մասին, դրանք էլ իրար հակասում են։ Առաջինն ասում է, թե նա մահացել է Հռոդոսում, երկրորդն ասում է, թե նա մահացել է Ալեքսանդրիա վերադառնալուց հետո և նշում, թե «ոմանք ասում են», որ նա թաղված է Կալիմաքոսի հետ։

Տեքստեր և թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Loeb classical library»-ում պոեմն առաջինն է հրատարակվել։
  • «Collection Budé» հանդեսում «Արգոնավտիկա»-ն հրապակարվել է 3 հատորով։

Ռուսական թարգմանություններ.

  • Ապոլլոնիոս Հռոդոսացի, Արգոնավտիկա (Թարգմ. և ծանոթագրությունները` Գ.Ֆ. Ծերեթելի, 349 էջ, 1000 օրինակ)։ Վերահրատարակում. Ալեքսանդրյան պոեզիա («Անտիկ գրականության գրադարան» շարքից), 1972, 143-300 էջեր։
  • Ապոլլոնիոս Հռոդոսացի, Արգոնավտիկա, (Թարգմ. և ծանոթագրությունները` Ն.Ամ Չիստյակով, պատասխանատու խմբագիր` Մ.Լ. Գասպարով։ «Գրական հուշարձաններ» շարքից), 2001, 240 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Լեֆկովից, Ապոլլոնիոսի կենսագրության առեղծվածն ու պատմությունը, 52
  2. Մ. Լեֆկովից, Ապոլլոնիոսի կենսագրության առեղծվածն ու պատմությունը, 57
  3. Ստրաբոն 14.2.13
  4. Athenaeus Deipnosophistae 7.19; Aelian On the nature of animals 15.23.
  5. Մ. Լեֆկովից, Ապոլլոնիոսի կենսագրության առեղծվածն ու պատմությունը, 56-7
  6. A.W. Bulloch, Hellenistic Poetry, 586
  7. Մ. Լեֆկովից, Ապոլլոնիոսի կենսագրության առեղծվածն ու պատմությունը, 58, 61
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 511 CC BY-SA icon 80x15.png