Կոնոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնոն (այլ կիրառումներ)
Կոնոն
հին հուն․՝ Κόνων
Ծնվել էմոտ. մ. թ. ա. 280[1]
ԾննդավայրՍամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան
Մահացել էմոտ. մ. թ. ա. 220[1]
Մահվան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Ազգությունհույն
Մասնագիտությունաստղագետ և մաթեմատիկոս

Կոնոն Սամոսացի (հուն․՝ Κόνων) (մ.թ.ա. 280 – 220 թթ), հույն աստղագետ և մաթեմատիկոս. Նրան առաջին հերթին հիշում են Վերոնիկայի վարսեր համաստեղությունը անվանակոչելու համար։ Ինչպես վկայում է Վերգիլիոսի հինհռոմեացի մեկնիչ Պրոբոսը, Կոնոնը հեղինակել է յոթ գրքից բաղկացած աստղագիտական մի ընդարձակածավալ աշխատություն[2]։ Բացի այդ, կազմել է աստղագիտական օրացույց, որը պարունակել է նաև անշարժ աստղերի ծագելու և աներևութանալու ժամերը և եղանակային կանխատեսումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. M. Valerius Probus, In Vergilii Bucolica et Georgica commentarius, ed. H. Keil (Halis, 1848), pp. 8-9.