Սուդա (հանրագիտարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուդա
հուն․՝ Σοῦδα և հուն․՝ Σουΐδας
Հեղինակտարբեր հեղինակներ
Տեսակգրական ստեղծագործություն և Ստուգաբանական բառարան
Ժանրհանրագիտարան
Թեմաբառապաշար
Բնօրինակ լեզումիջին հունարեն
Ստեղծման տարեթիվ10-րդ դար
Երկիր Բյուզանդական կայսրություն
Հրատարակիչանհայտ
Թվային տարբերակonlinebooks.library.upenn.edu/webbin/work?id=olbp69034(անգլ.)(լատ.) և stoa.org/sol/
 Suda Վիքիպահեստում

Սուդա (հուն․՝ Σοῦδα, Σουΐδας), բյուզանդական հանրագիտարան, ստեղծվել և լրացվել է X-XI դդ. ընթացքում։ ներառում է անտիկ հեղինակներից բազմաթիվ մեջբերումներ, տալիս է հույն հայտնի գրողների, քաղաքական գործիչների և սոփեստների հակիրճ կենսագրությունները։ Այն պարունակում է նաև X դ. գործածությունից դուրս մնացած որոշ հին հունական խոսքերի բացատրություններ և այլն։ Նախկինում կարծում էին, որ «Սուդա»-ն հեղինակի անունն է, սակայն այսօր գերիշխում է այն տեսակետը, որ այն հավանաբար առաջացել է հին հունարեն «ամրոց» բառից։

«Սուդա» հանրագիտարանն արժեքավոր սկզբնաղբյուր է անտիկ պատմության ուսումնասիրության համար։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուդա (հանրագիտարան)» հոդվածին։