Կալիմաքոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիմաքոս
Ծնվել էոչ վաղ քան մ. թ. ա. 310 և ոչ ուշ քան մ. թ. ա. 305
ԾննդավայրԿիրենա, Լիբիա
Վախճանվել էմոտ մ. թ. ա. 240[1][2][3][…]
Վախճանի վայրԱլեքսանդրիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրադարանավար, էպիգրամաների հեղինակ, առասպելագիր, elegist և գրող
Լեզուհին հունարեն
ԺանրերNeoteric?
 Callimachus Վիքիպահեստում
Պապիրուսի պատառիկ Կալիմաքոսի ստեղծագործություններից մեկի տեքստով

Կալիմաքոս (հուն․՝ Καλλίμαχος, ոչ վաղ քան մ. թ. ա. 310 և ոչ ուշ քան մ. թ. ա. 305, Կիրենա, Լիբիա - մոտ մ. թ. ա. 240[1][2][3][…], Ալեքսանդրիա), հելլենիստական դարաշրջանի հին հույն բանաստեղծ, ալեքսանդրյան գրական դպրոցի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, գրական նոր ժանրի՝ փոքր չափերի պոեզիայի ստեղծողը։ Ըստ անտիկ հեղինակների վկայությունների՝ գրել է շուրջ 800 անուն գիրք հին հույն գրականության բոլոր ժանրերում (ողբերգություն, սատիրական դրամաներ, քնարերգություն, յամբեր, դյութազնավեպ, էլեգիա և այլն)։

Նրա «Հեկալե» պոեմը էպիլիոս է (փոքր էպոս)։ 4 գրքում ամփոփված պատմողական էլեգիաները կրում են «Պատճառներ» խորագիրը։ Կալիմաքոսին է պատկանում «Յամբեր» բանաստեղծությունների ժողովածուն։ Գլխավորել է Ալեքսանդրիայի գրադարանը, կազմել հույն գրողների առաջին քարտարանը («Աղյուսակներ»)։ Պահպանվել են նրա 64 էպիգրամները։ Կալիմաքոսն ազդեցություն է գործել ուշ շրջանի հունական և հռոմեական պոեզիայի վրա[4]։

Մեզ է հասել Կալիմաքոսի հարուստ գրական ժառանգության միայն չնչին մասը։ Նրա ստեղծագործությունների որոշ հատվածներ բացահայտվել են 19-րդ դարի վերջում և 20-րդ դարում Եգիպտոսում հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված պապիրուսների պատառիկների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Trismegistos
  3. 3,0 3,1 3,2 Rostagni A. Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1930. — Vol. I Appendice.
  4. Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 172, 1979 թ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիմաքոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 172