Ստիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստիքս
Doré - Styx.jpg
Տեսակգետերի հունական աստվածներ, օվկիանուհիներ և river personification?
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
ՀայրՕվկիանոս
ՄայրՏեթիս
ԱմուսինՊալանտոս
ԶավակներՆիկե[1], Զելոս, Բիա, Կրատոս, Էքիդնա և Fontes?
ԱսպարեզStyx?
Styx Վիքիպահեստում

Ստիքս (հին հուն․՝ Στύξ, լատ.՝ Styx, հրեշ), հին հունական դիցաբանության մեջ խորհրդանշում է նախածննդյան խավար և սարսափ, որոնցից ծնվել են առաջին կենդանի էակները և անձնավորում է նույնանուն առասպելական Ստիքս գետը։

Նկարգրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսի և Տեթիսի դուստր կամ Նիկտայի և Էրեբոսի դուստր։ Ըստ Հեսիոդոսի, Սիքսը Պալանտոսի կինն է, Նիկեի (հաղթանակ), Զելոսի (խանդ, նախանձ), Կրատոսի (ուժ, իշխանություն) և Բիայի (հզորություն, բռնություն) մայրը։ Ըստ Էպիմենիդի պոեմի, Սիքսը Օվկիանոսի դուստրն է և Պերանոսի կինը, որից էլ ծնել է Եքիդնային[2]։

Զևսի և Կռոնոսի կռվի ժամանակ բոլոր աստվածներից առաջինը Զևսին օգնության եկավ Ստիքսն իր զավակների հետ (հատկապես հաղթանակի աստվածուհի Նիկե դստեր հետ), որի համար դարձավ երդման աստվածուհի, իսկ նրա ջրերը՝ երդման խորհրդանիշ[3]։

Ստիքսը ապրում էր աստվածների բնակավայրից շատ հեռու, ծայր արևմուտքում, որտեղ սկսվում էր գիշերվա թագավորությունը, շքեղ դղյակում, որի սյուները հասնոմ էին երկինք։ Միայն երբեմն, երբ աստվածները վիճելիս երդվում էին Ստիքսի ջրերով (այդպիսով վստահեցնելով, որ երդումը խախտելու դեպքում պատրաստ են ընդունել մահն ու նվաստացումը)[4], գալիս էր Իրիսը կամ Իրիդոսը (հին հուն․՝ Ἶρις, ծիածանի աստվածուհի) սուրբ ջուր տանելու համար։ Երդումը սուրբ էր, և նույնիսկ աստվածները սարսափելի դաժան պատիժ էին ստանում այն դրժելու համար։ Երդմնազանցները մեկ տարի մնում էին պառկած՝ առանց կյանքի նշանի, իսկ հետո ինը տարի արտաքսվում էին երկնքի հյուրընկալությունից։ Պալատի արծաթյա սյուների բարձրություнից ընկնող աղբյուրների շիթերի տակ աստվածուհու նստավայրն էր։ Շիթից ձևավորվում էր հոսքը։ Այդտեղից ջրերը անհետանում էին գետնի տակ, խորը գիշերվա մթության մեջ, որի սարսափը երդման սարսափն էր։

Ստիքսը Պերսեփոնեի խաղերի ուղեկիցներ էր։ Բվին երբեմն անվանում են ստիքս[5]։

Ստիքս գետ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անցնել Ստիքս գետը »(Crossing the River Styx, 1520-1524), նկարիչ՝ Յոախիմ Պատինիր, Պրադո թանգարան (Մադրիդ)

Հադես (մեռյալների բնակավայր) ստորգետնյա թագավորությունով հոսող հինգ գետերից մեկն է Ստիքսը (ատելության), ի թիվս՝ Լեթա (մոռացության), Աքերոն (տխրության), Կոկիտոս (ողբի) և Ֆլեգետոն (բոցեղեն) գետերի[6][7]։ Սիտքսը վերգետնյա և ստորգետնյա աշխարհների սահմանագծում է. Սիտքսը հատելով մեռյալները վերգետնյա աշխարհից մտնում են ստորգետնյա աշխարհ, որi հեռավոր ափը հսկում է Հադեսի երեքգլխանի Կերբերոս շունը։

Հեփեստոսը, երբ կռում էր Դավնի սուրը, այն կոփում էր Ստիքսի ջրերում[8]։ Ըստ Հոմերոսի, Ստիքսը միակ ստորգենյա գետն է[4]։ Ըստ Հեսիոդոսի, Ստիքս գետը կազմում է խավարի միջով ստորգետնյա թագավորություն մտնող ամբողջ հոսանքի տասներորդ մասը։ Մյուս ինը մասերն իրենց գալարներով շրջապատում են դժոխքի ցամաքն ու ծովը։ Բանաստեղծները հիշատակում են Հադեսի ստիքսյան (ստիգյան) ճահիճները[9]։

Հին ավանդույթներից մեկի համաձայն, Աքիլլեսն իր անխոցելիությունը ստացել է շնորհիվ այն բանի, որ մայրը՝ Թետիս աստվածուհին, նրան ընկղմել է Ստիքսի սուրբ ջրերի մեջ։

Ստիքս գետը հին ժամանակներում տեսել են Նոնակրիսի հոսանքի մոտակայքում (հյուսիսային Արկադիայիում), և այդ ջրով թունավորել են Ալեքսանդր Մակեդոնացուն[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Любкер Ф. Νίκη (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 917.
  2. «ЭПИМЕНИД - Мифология греков и римлян»։ www.e-reading.life։ Վերցված է 2021-02-17 
  3. Гесиод. Теогония 397—401
  4. 4,0 4,1 «РСКД/Inferi — Викитека»։ ru.wikisource.org։ Վերցված է 2021-02-18 
  5. Гесихий // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.50
  6. Гомер. Илиада VIII 369
  7. Dixon-Kennedy Mike (1998)։ Encyclopedia of Greco-Roman Mythology (անգլերեն)։ ABC-CLIO։ էջ 144։ ISBN 978-1-57607-094-9 
  8. Вергилий. Энеида XII 91
  9. Тибулл. Элегии I 10, 36; Вергилий. Энеида VI 323
  10. Плутарх. Александр 77; Павсаний. Описание Эллады VIII 17, 6; 18, 4-5

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դիցաբանական բառարան», «Լույս» հրատարակչություն, Երևան, 1985