Քարիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քարիսներից)
Jump to navigation Jump to search
Անտոնիո Կանովա. Քարիտներ

Քարիտներ (հին հուն․՝ Χάριτες), պտղաբերության, հետագայում՝ գեղեցկության, ուրախության, նազանքի աստվածուհիներ հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել են Զևսի դուստրերը։

Հեսիոդոսը քարիտներից հիշատակում է Եփրոսինային (Ուրախություն), Թալիային (Ծաղկուն) և Ագլայային (Փայլուն)։ Նրանք ուղեկցել են Հերմեսին, Աֆրոդիտեին, Դիոնիսոսին և ուրիշ աստվածների։ Պատկերվել են գեղեցկուհիների տեսքով (երբեմն՝ մերկ), հաճախ՝ ծաղիկներ կամ երաժշտական գործիքներ բռնած։

Հին Հռոմում քարիտներին անվանել են Գրացիաներ (Նազելիներ)։

Այլաբանորեն «քարիտներ» նշանակում է կատարյալ գեղուհիներ։

Քարիտների պատվին է անվանվել (627) Խարիս, իսկ Գրացիաների պատվին՝ (424) Գրացիա աստերոիդները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png