Օրփեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրփեոս
Franc Kavčič - The Lament of Orpheus.jpg
Տեսակ Հին հունական դիցաբանության կերպար
Սեռ արական
Հայր Oeagrus և Ապոլլոն
Մայր Կալլիոպե
Քույր/Եղբայր Linus
Ամուսին Eurydice
Orpheus Վիքիպահեստում

Օրփեոս (հուն.՝ Ὀρφεύς), լեգենդար երգիչ և երաժիշտ հին հունական դիցաբանությունում: Նվագում էր քնար: Նրա անունը խորհրդանշում էր արվեստի ամենակարող ուժը[1]: Մի շարք միստերիաների և կրոնական-փիլիսոփայական օրփեոսականություն ուսմունքի հիմնադիրն է: Օրփեոսի կերպարը գոյություն ունի արվեստի շատ ստեղծագործություններում:

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Լեյտոն: Օրփեոս և Էվրիդիկե

Ըստ ամենատարածված տարբերակի` Օրփեոսը Թրակիայի գետերի արքա Էարգի և Կալլիոպա մուսայի զավակն էր[2], Էվրիդիկա նիմփայի ամուսինը: Ըստ այլ աղբյուրների, Օրփեոսն այլ ծագում է ունեցել:

Ծնվել է Տրոյական պատերազմից 11 սերունդ հետո և ապրել է 9 կամ 11 սերունդ: Ըստ Հերոդոտոսի, եղել են երկու Օրփեոս, որոնցից երկրորդը ծովագնաց էր: Մուսեյի կամ Լինայի աշակերտը[3] կամ էլ Մուսեյի ուսուցիչը: Պահպանված հեղինակներից առաջին անգամ հիշատակվում է Ալքեյի և Իվիկի մոտ:

Առասպելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուստավ Մորո: Օրփեոսի մահը
  • Թրակիացի էր, կիկոնների շրջանից[4]: Ապրում էր Պիմպլեյ բնակավայրում, Օլիմպոսի մոտ[5]:
  • Ապոլլոնի սիրելին էր[6]: Ապոլոնն էր նրան նվիրել ոսկե քնար, որով հնարավոր էր ընտելացնել վայրի կենդանիներին, շարժել ծառեր ու ժայռեր: Էսքիլեսն իր «Ագամեմնոն» ողբերգության մեջ այսպես է նկարագրում Օրփեոսի ձայնի ազդեցությունը. «Քո լեզուն ասես Օրփեոսի լեզվի հակառակը լինի. նա իր հետևից տանում էր ամեն ինչ` ուրախություն պարգևելով իր ձայնով...»[7] :
  • Իր քնարի լարերի թիվը հասցրել է 9-ի: Հաղթել է կիֆարայի նվագի մրցույթում:
  • Մասնակցել է ոսկե գեղմի հետևից գնացած արգոնավորդների արշավին: Ըստ ավանդույթի` նա երգել է խմբի համար: Օրփեոսից մեզ հասած ամենահին պատկերը նրա մարմինն է քարի վրա` պատկերված հեծյալների շրջապատում, ում ընդունված է համարել արգոնավորդներ[8]:
  • Գնացել է Եգիպտոս և այնտեղ նկատելիորեն կատարելագործել է իր գիտելիքները` դառնալով առաջինը պոեզիայում և երաժշտության մեջ: Արգելել է արյունահեղություն:
  • Չի հարգել Դիոնիսոսին, այլ խոնարհվել է Ապոլլոն-Արևին: Ըստ մեկ այլ պատմության` բացահայտել է Դիոնիսոսի գաղտնիքները, դրանք տեղադրել է սարի գագաթին: Սպարտայում տաճար է կառուցել: Օրփեոսի փայտե արձանը գտնվում է Լակոնիկում գտնվող Դեմետրա Էլեվսինսկայայի տաճարում:

Օրփեոս և Էվրիդիկե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրեր: Օրփեոսի մահը, 1494

Կնոջ մահից հետո գնացել է նրա մոտ` ստորգետնյա աշխարհ: Իր երգով ու քնարի նվագով հմայել է Հադեսին ու Պերսեփոնեին այնպես, որ նրանք համաձայնել են երկիր վերադարձնել Էվրիդիկեյին: Սակայն նա ստիպված էր միանգամից հետ վերադառնալ, քանի որ Օրփեոսը խախտել էր աստվածների կողմից դրված պայմանը, այն է` նայել էր նրան մինչև նրա` ստորգետնյա աշխարհից դուրս գալը: Ըստ Օվիդիուսի` Էվրիդիկեի վերջնական մահից հետո Օրփեոսը հիասթափվել է կանացի սիրուց և թրակիացիների մեջ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդների հանդեպ[9]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահվան վերաբերյալ մի քանի պատմություններ կան: Ըստ մի պատմության, նրան սպանել են թրակիացի ու մակեդոնացի կանայք, քանի որ Օրփեոսը, լինելով Դիոնիսոսի տաճարի քուրմը, թույլ չէր տալիս նրանց հաղորդակից դառնալ առեղծվածներին: Ըստ մեկ այլ պատմության, նրան սպանել են այն պատճառով, որ նա Դիոնիսոսի առեղծվածի ականատեսն է դարձել: Կամ էլ` երգերի մեջ գովերգել է աստվածներին` մոռանալով Դիոնիսոսին: Ըստ մեկ այլ վարկածի` մահացել է կայծակի հարվածից: Օրփեոսի մահվան ավանդույթներից է այն, թե մուսաները հավաքել են նրա մասնատված մարմինն ու թաղել են այն Լիբերտայում, իսկ Զևսը քնարը դրել է համաստեղծությունների մոտ: Մահից հետո նրա հոգին, կանանց հանդեպ ունեցած ատելության պատճառով, ընտրել է կարապի կյանք:

Օրփեոսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսաառասպելական Օրփեոսին է վերագրվում Հին Հունասատանի նախափիլիսոփակայական ամենանշանակալի դպրոցներից մեկը` օրփեոսականությունը: Այս դպրոցն ըստ էության կրոնական էր, իսկ օրփեոսականությունը կարելի է հունական ավանդական կրոնի վրա հիմնված «աղանդ» համարել: Ամեն դեպքում, Օրփեոսն ու օրփեոսականությունը որոշակի դեր են խաղացել հունական գիտության որոշ սկզբունքներն ապահովող փիլիսոփայական մտածողության զարգացման գործում: Օրփեոսականությունն առավել մեծ տարածում գտավ մ.թ.ա. 6-րդ դարում, Աթթիկայում, Պիսիստրատի դարաշրջանում, իսկ մ.թ.ա. 6-5-րդ դարերում արմատավորվեց Հարավային Իտալիայում և Սիցիլիայում[10]: Օրփեոսականության դպրոցից պահպանվել են մի շարք ինքատիպ ստեղծագործություններ: Այդ ստեղծագործությունները հիմնականում հասել են մեզ հատվածաբար, կա՛մ պապիրուսների վրա, կամ էլ` փոխանցվել են միմյանց պատմելով: Պլատոնն ու Արիստոտելը վերապատմում են օրփեոսական դպրոցի հիմնական դրույթները:

Հայտնի է Դիոնիսի մասին միֆը, որը Զևսի ու Պերսեֆոնեի որդին էր: Ըստ միֆի, Զևսի որդուն պատառոտում են տիտանները: Դիոնիսի միսն ուտելով` նրանք մոխրանում են Զևսի կայծակներից, և աստծո արյանը խառնված այդ մոխրից առաջանում է մարդկային ցեղը: Այստեղից էլ` օրփեոսականությունը համարվում է մարդկանց հավասարության մասին ուսմունք: Օրփեոսականության հիմքում ընկած է մարդու երկակի բնույթի գաղափարը. առաջին բնույթը ցածրն է, մարմնականը, իսկ մյուսը` բարձր, հոգևոր: Ըստ օրփեոսականության, յուրաքանչյուր մարդու բարոյական պարտքն է իր մեջ ազատություն տալ բարձր, հոգևոր բնույթին` ազատվելով ցածրից:

Կերպարն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրփեոսը որպես գեղարվեստական կերպար մեզ հայտնի է արդեն մ.թ.ա. 4-րդ դարի առաջին կեսից: Օրփեոսը անհայտ հեղինակի «Օրփեոս» ողբերգության գործող անձ է: Ինչպես նշում է հետազոտող Ե. Գնեզդիլովան, Օրփեոսի մասին միֆը կարևոր դեր ունի 20-րդ դարի գրականության մեջ: Կանադացի գրականագետ Եվա Կուշները, հետազոտելով Օրփեոսի մասին միֆի ներկայացումը 19-րդ և 20-րդ դարի ֆրանսիական գրականության մեջ, ընդգծում է, որ այդ ժամանակ ֆրանսիական գրականության մեջ տարածված Օրփեոսի և Էվրիդիկեի սիրո պատմությունը համահունչ էր այդ ժամանակվա ֆրանսիական գրականության մեջ տարածված միայնության մոտիվներին:

«Օրփեոսի դամբարան»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոմչիլգրադից 10 կմ հեռավորության վրա գտնվող Տատուլ քաղաքում 2004 թվականին մի խումբ բուլղարացի հնէաբաններ հայտնաբերեցին թրակիական գերեզման, որը հայտարարվեց «Օրփեոսի գերեզման» և վերածվեց հնագիտական թանգարանի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հնագույն փիլիսոփայության դասախոսություններ, Չանիշև Ա.Ն.
  2. Իմրե Տրենչենի Վալդապֆել, Օրփեոս և Էվրիդիկա: Հին Հունաստանի պատմության քրեստոմատիա
  3. Պլատոն: Պետություն 2-րդ: 363 էջ
  4. Диодор Сицилийский. Историческая библиотека V 77, 3
  5. Ստրաբոն: Աշխարհագրույթուն VII, մաս 18
  6. Псевдо-Климент Римский. Гомилии V 15 // Лосев А. Ф. Мифология греков и римлян. М., 1996. С.431; Лихт Г. Сексуальная жизнь в Древней Греции. М., 2003. С.397
  7. Эсхил. Агамемнон, 1629—1630. Фрагменты ранних греческих философов. Под ред. А. В. Лебедева. М., 1989.; Клавдиан. Похищение Прозерпины II Вступ. 15-28
  8. Օրփեոսի մասին միֆերը 20-րդ դարի առաջին կեսի գրականության մեջ
  9. Овидий. Метаморфозы X 79-85; Гигин. Астрономия II 7, 3
  10. Օրփեոսի մասին միֆերը 20-րդ դարի առաջին կեսի գրականության մեջ