Քելլի Հու
Քելլի Հու անգլ.՝ Kelly Hu Kelly Hu | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Հոնոլուլու, ԱՄՆ |
Կրթություն | Պեպերդայնի համալսարան և Kamehameha Schools? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, գեղեցկության մրցույթի մասնակից և ձայնային դերասանուհի |
Ընտրանի | Կարիճների արքան և Իքս-մարդիկ 2 |
kellyhu.com | |
Քելի Հու (չինարեն՝ 胡凱麗, փետրվարի 13, 1968, Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հավայի նահանգի Հոնոլուլու քաղաքում, ինժեներ Խուանիտի և էկզոտիկ թռչուններ վաճառող Հերբերտ Հուի ընտանիքում[2]։
Քելիի ծնողները բաժանվել են, երբ նա դեռ երեխա էր[2]։ Նրա եղբայր Գլենը ԱՄՆ բանակի ուժերի և ակտիվների օգտագործման պատասխանատու է[3][3]։ Վաղ տարիքից աղջիկը տարված էր երգով և պարով։ Հետաքրքրություն է տածել նաև արևելյան մարտարվեստների նկատմամբ, քանի որ հաճախակի է ստիպված եղել կռվել հարևանությամբ ապրող տղաների հետ[4]։
Քելին որոշել է հետևել իր զարմուհու օրինակին, ով Ճապոնիայում մոդել էր աշխատում։ 1985 թվականին ուշադրություն գրավելու համար նա մասնակցել է Երիտասարդ միս ԱՄՆ գեղեցկության մրցույթին և հաղթել, դառնալով ամերիկական այս մրցույթը հաղթած առաջին ասիական արմատներ ունեցող ամերիկացին։ Այս հաղթանակը նրան հեշտ չի տրվել։ Նա, ըստ կանոնների, մեկ տարի չպետք է մասնակցեր այս մրցույթի հետ չառնչվող ոչ մի միջոցառման։ Հուի անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Նա իր նախկին զուգընկերոջ հետ տնօրինել է Basic Bates ռեստորանը։ Դերասանուհին ունի մարզական լավ պատրաստվածություն։ 2006 թվականի դեկտեմբերի 10-ին նա 5 ժամ վազել է Հոնոլուլուի մարաթոնի ժամանակ[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայում և Իտալիայում որպես մոդել աշխատելուց հետո՝ 1987 թվականին, Քելի Հուն տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ և սկսել է իր դերասանական կարիերան։ Կինոարվեստում իր նորամուտը կատարել է «Ուրբաթ 13։ Ջեյսոնը գրավում է Մանհեթենը» սարսափ ֆիլմում, Եվա Վատանաբեի դերով։ Քելին հաղթել է «Միս Հավայի 1993» նորաձևության մրցույթում և նվաճել «Միս Ամերիկա» եզրափակիչ մրցույթի ուղեգիր[6]։
1995 թվականին դերասանուհին նկարահանվել է «Ետ դարձի ճանապարհ չկա» մարտաֆիլմում։ Չնայած նրան, որ կինոնկարը ինչ-որ հաջողություն չի ունեցել, այն Քելիին դարձրել է գործող հերոսուհի։ 1997 թվականին Քելին նկարահանվել է Աարոն Սփելինգի «Սանսեթ բիչի սերն ու գաղտնիքները» ցերեկային սերիալում։ Այնուամենայնիվ, նա երկար ժամանակ չի մնացել այնտեղ։ Նրան դուր չէր գալիս սերիալի մեջ խաղալը։ Նկարահանման հրապարակը լքել է 110-րդ դրվագից հետո։ 1998 թվականին նա նկարահանվել է «Նաշ կամուրջներ» և «Չինացի ոստիկան» հեռուստասերիալներում, այնուհետև մի քանի մասշտաբային նախագծերում, այդ թվում` «Կարիճների թագավորը»(2002) և «X մարդիկ 2»-ը(2003)։ Ներկայումս դերասանուհին շարունակում է ակտիվորեն նկարահանվել կինոնկարներում և հանդես գալ հեռուստատեսությմբ[7]։
2008 թվականին Քելի Հուն Սուկի Տոյամիի դերով նկարահանվել է «Command & Conquer: Red Alert 3» համարգչային խաղի և տեսաերիզի համար։ 2015 թվականին «Battlefield Hardline» համակարգչային խաղում հնչյունավորել է սպա (հետախույզ) Հայ Մի Դաոյին։ Mortal Kombat X и Mortal Kombat 11 համակարգչային խաղում հնչյունավորել է Դի'Վորային։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1987-1988 | ս | Հասակի խնդիրներ | Growing Pains | Մայլա |
1988 | ս | Գիշերային դատարան | Night Court | Կիստա |
1989 | ֆ | Ուրբաթ 13։ Ջեյսոնը գրավում է Մանհեթենը | Friday the 13th Part VIII: Jason Takes Manhattan | Եվա Վատանաբե |
1989 | ս | Ծառայության ժամանակը | Tour of Duty | վիետնամացի դի -ջեյ |
1989 | ս | Ջամփ սթրիթ, 21 | 21 Jump Street | Կիմ Վոն Լու |
1990 | ս | CBS դպրոցական հատուկարձակուրդ | CBS Schoolbreak Special | Էմիլի |
1991 | ֆ | Դորզ | The Doors | Դորոտի |
1991 | ֆ | Հարլի Դեվիդսոնն ու Կովբոյ Մալբռոն | Harley Davidson and the Marlboro Man | Սյուզի |
1993 | ս | Արջնագռավ | Raven | Պելե |
1993 | ֆ | Նինջան տախտակների վրա | Surf Ninjas | Ռո Մեյ |
1994 | ս | Բեռկայի արդարությունը | Burke's Law | Դոն |
1994 | ս | Մելռոուզ Փլեյս | Melrose Place | Էնդրիա |
1994 | ս | Ուրացողը | Renegade | Քեթի Մարույամա |
1995 | ս | Maybe This Time | Ջենիֆեր | |
1995 | ֆ | Ետ դարձի ճանապարհ չկա | No Ways Back | Սեյկո Կոբայաշի |
1995 | ֆ | Տարրօրինակ օրեր | Strange Days | հեռուստահաղորդավարուհի |
1996 | հֆ | Աստղային հեռավորություն | Star Command | Յուկիկո Ֆուձիսակի |
1996 | ս | Մեկ սպանություն | Murder One | Նատալի Չենգ |
1996 | ս | Ժամապահ | The Sentinel | Քրիստին |
1996 | ս | Արևմտյան Վայկիկի | One West Waikiki | Միդորի |
1996 | ս | Ոստիկանները հեծանիվների վրա | Pacific Blue | Վենդի Թրանգ |
1996 | ս | Միստր և միսիս Սմիթ | Mr. & Mrs. Smith | միսիս Ջոնս |
1997 | ս | Սանսեթ բիչի սերն ու գաղտնիքները | Sunset Beach | Ռեյ Չեն |
1997-1998 | ս | Նեշ Բրիջեսի հետախույզը | Nash Bridges | տեսուչ Միշել Չեն |
1997 | ֆ | Fakin' Da Funk | Կվի-Մի | |
1998 | ս | Malcolm & Eddie | Վենդի | |
1998-2000 | ս | Չինացի ոստիկան | Martial Law | Գրեյս «Պեյ-Պեյ» Չեն |
2002 | ֆ | Կարիճների արքան | The Scorpion King | կախարդուհի |
2003 | ս | Բումթաուն | Boomtown | Ռեյչլ Դյուրել |
2003 | ֆ | Իքս մարդիկ 2 | X2 | Յուրկո Օյամա / Լեդի մահացու հարված |
2003 | ֆ | Օրորոցից գերեզման | Cradle 2 the Grave | Սոնա |
2004 | ս | Մատրցա։ Վտանգ | Threat Matrix | գործակալ Միա Չեն |
2005 | հֆ | Գրադարանավար։ Ճակատագրի նիզակի որոնումներով | The Librarian: Quest for the Spear | Լենա |
2005-2006 | ս | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | հետախույզ Քայլի Մակա |
2005 | հֆ | Դժբախտությունների ազդանշան | Mayday | Շերոն Քենդալ |
2005 | ֆ | Սլեջ։ Չպատմված պատմությունը | Sledge: The Untold Story | կամեո |
2005 | ֆ | Նորեկը | Underclassman | Լայզա Բրուքս |
2005 | հֆ | Մռայլ ստվերներ | Dark Shadows | բժիշկ Ջուլյա հովման |
2006 | ս | Լաս Վեգաս | Las Vegas | Նատալի Կո |
2006 | ֆ | Չեղարկում | Undoing | Վերա |
2006 | ֆ | Americanese | Բրենդա Նիսիտանի | |
2006 | ֆ | Սատանայի որջը | Devil's Den | Քեյթլին |
2007 | ս | Էկստրեմալ իրավիճակի դեպքում | In Case of Emergency | Քելլի լի |
2007 | ֆ | Գոտի 57 | Area 57 | Անաբել Ֆերմի |
2007 | ֆ | Շանհայական համբույր | Shanghai Kiss | Միկկի Յան |
2007 | ֆ | Կնոջ տեսքով Սատանան | Succubus: Hell-Bent | Հետախույս Փեյ |
2007 | ֆ | Օդը, որը ես շնչում եմ | The Air I Breathe | Ջիյոն |
2007-2015 | ս | Ֆինեսն ու Ֆերբը | Phineas and Ferb | Սթեյսի Հիրանո (հնչյունավորում) |
2008-2009 | ս | Ամերիկացի կանայք | Army Wives | Ջորդանա |
2008 | ս | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Քելի Սան |
2008 | ֆ | Ամառանոց | Farmhouse | Լիլիթ |
2008 | ֆ | Շեղբի ուղին | Stiletto | Հտախույզ Հանովեր |
2008 | ֆ | Չինական հուղարկավորություններ | Dim Sum Funeral | Սինդի |
2009 | ս | Համարներ | Numb3rs | Էլիս Չեն |
2009 | ս | Սովորական տեսքով | In Plain Sight | Ջեյն Կվան |
2009 | ֆ | Գոյատևման մրցույթ | The Tournament | Չժեն Լայ Լայ |
2009 | ս | Ծովային ոստիկանություն։ Լոս-Անջելես | NCIS: Los Angeles | Լի Վոն Կայ |
2009 | ս | Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժին | NCIS | Լի Վոն Կայ |
2010-2011 | ս | Վամպիրի օրագիրը | The Vampire Diaries | Պյորլ |
2010-2011 | ս | Հավայի 5.0 | Hawaii Five-0 | Լորա Հիլս |
2011 | ս | CSI: Հանցագործության վայրը | CSI: Crime Scene Investigate | Էնջի Սելինջր |
2011-2013 | ս | Երիտասարդ արդարություն | Young Justice | Չեշիր/ Ջեյդ Նուգեն(հնչյունավորում) |
2011 | ֆ | Այն ինչ ուզում են կանայք | Wo zhi nv ren xin | Լոտոյի գովազդի աղջիկը |
2011 | ֆ | Almost Perfect | Վանեսա Լի | |
2011 | հֆ | Ֆենսին ու Ֆերբը։ Երկրորդ հարթության նվաճումը | Phineas and Ferb the Movie: Across the 2nd Dimension | Ստասի Հիրանո (հնչյունավորում) |
2011 | հֆ | Մեննայի աշխարհը | A Mann's World | Լեյ |
2012 | ս | Հաշտարար Քեյթ | Fairly Legal | Լիդիա |
2012 | ս | Փախուստի արքաները | Breakout Kings | Կենդրա Պակ |
2012-2017 | ս | Նետ | Arrow | Չին Նա Վեյ / Չայնա Ուայթ |
2012 | ֆ | Սպիտակ գորտ | White Frog | Մեյ Չենգ |
2013 | կֆ | Միչև արևածագ նրանք կմեռնեն | They Die by Dawn | |
2013 | ս | Քասլ | Castle | Սկարլետ Ջոնս |
2013 | ս | Նինջա Կրիաներ | Teenage Mutant Ninja Turtles | Կառայա (հնչյունավորում) |
2013-2014 | ս | Պահոց 13 | Warehouse 13 | Էբիգեյլ Շոու |
2013 | ֆ | Հուլա ՝ պարային կյանք | The Haumana | Լինդա |
2014 | ս | 100 | The 100 | Սիսի Կվատրիգ |
2014 | ֆ | Առաջիկա օրվա դարաշրջանը | Age of Tomorrow | доктор Гордон |
2015 | հֆ | Էկսորցիզմի բարձրագույն դպրոց | High School Exorcism | Դենիզ Բրենդի |
2015 | ֆ | Մահվան արահետ | Death Valley | Greenstreet |
2015 | ս | Լինել Մերի Ջեյն | Being Mary Jane | Ալանա |
2016 | ֆ | Խաղից դուրս | Beyond the Game | |
2016 | ֆ | Kepler's Dream | Իրենա | |
2016 | ֆ | Մաքսիմալ հարված | Maximum Impact | Քեթի Դեզմոնդ |
2018 | ֆ | Ֆ․Ր․Ե․Դ․Ի․ | F.R.E.D.I. | բժիշկ Էնդի Պալմեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ DAK (02.07.13). «Kelly Hu of TMNT: She Loves Playing Tough Chicks» (անգլերեն). wired.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ 2,0 2,1 «Kelly Hu Biography - Yahoo! Movies». Movies.yahoo.com. 1967 թ․ փետրվարի 13. Վերցված է 2009 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 3,0 3,1 «Glenn Hu». LinkedIn. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Kelly Hu Biography». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Келли Ху. Биографическая справка». «Вокруг ТВ». Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Kelly Hu of TMNT: She Loves Playing Tough Chicks». wired.com. 2013 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2015-07-14-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Exclusive: Interview with Kelly Hu on TMNT, Arrow, Surf Ninjas, Michael Bay and braces - Nerd Reactor». nerdreactor.com. 2013 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.