Սկայլար Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սկայլար Գրեյ
Skylar Grey in 2014 (cropped).jpg
Գրեյը 2014-ին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Skylar Grey
Ի ծնե անունՀոլի Բրուկ Հաֆերման
Holly Brook Hafermann
Ծնվել է1986 փետրվարի 23
Մեզոմի, Վիսքոնսին, ԱՄՆ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԺանրերՓոփ
ռոք
ֆոլկ ռոք
սոուլ
Մասնագիտություներգիչ, երգահան,
Գործիքներդաշնամուր
կիթառ
վոկալ
Գործունեություն2004 թվականից
ԼեյբլKidinaKorner Interscope, Machine Shop Warner Bros.
Կայքwww.skylargreymusic.com
Skylar Grey Վիքիպահեստում

Սկայլար Գրեյ (անգլ.՝ Skylar Grey), իրական անունն է Հոլի Բրուք Հաֆերման (անգլ.՝ Holly Brook Hafermann, ծնվել է 1986 թվականի փետրվարի 23–ին, Մազոմանի, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկյան երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, գիթառահար, դաշնակահար։ 2011 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի նոմինացիային։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կարիերայի սկզբնական շրջանում Հոլին պայմանագիր էր կապել Machine Shop Recordings լեյբլի հետ և ձայնագրել է «Where'd You Go» երգը Fort Minor–ի հետ։ Այդ ժամանակ նա հանդես է եկել որպես Հոլի Բրուք՝ առանց ազգանվան։ Ավելի ուշ նա վերցրել է Սկայլար Գրեյ բեմական անունը։

2006 թվականին լույս է տեսել նրա դեբյուտային «Like Blood Like Honey» երաժշտական ալբոմը։ Ինչպես նաև նա գրել է «Love the Way You Lie» երգի երեք ուրիշ տարբերակներ՝ Ալեքս Դա Կիդի համահեղինակությամբ, ում հետ Սկայլարը պայմանագիր է կնքել Wonderland Music լեյբլում[1]։

2011 թվականին Սկայլարը ձայնագրել է իր Invinsible ալբոմը։

Dr. Dre–ի և Էմինեմի հետ ձայնագրել է «I Need A Doctor» երգը[2]։ 2012 թվականի դեկտեմբերի 11–ին Գրեյը թողարկել է «C’mon Let Me Ride» երգի տեսահոլովակը, որի նկարահանումներին ներկա է եղել նաև Էմինեմը[3]։

Սկայլար Գրեյի I know you երգը հնչել է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմում։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

EP[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]