Քիրսի Քլեմոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիրսի Քլեմոնս
Ծնվել էդեկտեմբերի 17, 1993(1993-12-17) (30 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Կրթությունանհայտ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
ԸնտրանիԼեդին և Թափառականը, Սկուբի-Դու (մուլտֆիլմ, 2020), The Flash?, Transparent?, Angie Tribeca?, The Only Living Boy in New York?, Sweetheart?, Cloud 9?, Am I Ok??, Թմրանյութ, Արդարության լիգա, Neighbors 2? և Hearts Beat Loud?
Պարգևներ և մրցանակներ

Քիրսի Նիքոլ Քլեմոնս (անգլ.՝ Kiersey Nicole Clemons, դեկտեմբերի 17, 1993(1993-12-17), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և երգչուհի։ Հայտնի է իր Քասանդրա «Դիգի» Էնդրյուս դերով 2015 թվականի կատակերգություն դրամա «Թմրանյութ» ֆիլմում։ Նա նաև հայտնի է Amazon Studios«Թափանցիկ» և CBS«Պահպանված» հեռուստասերիլներում իր կատարած դերերով։ Նա մարմնավորում է Այրիս Ուեսթին DC-ի ընդարձակ տիեզերքում։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլեմոնսի հայրը աֆրոամերիկացի է, իսկ մայրը եվրոպացի[1]։

Իր կարիերայի վաղ տարիներում մարմնավորել է Կիռա Սթառին Disney Channel«Օսթին և Էլի» սիթքոմում։ Նա նաև խաղացել է Disney Channel-ի «Ամպ 9» ֆիլմում։ Քլեմոնսը կատարել է հրավիրված դեր «CSI։ Հանցանքի վայր» հեռուստասերիալում։ 2014 թվականին նա նկարահանվել է Թրեյ Սոնգզի «SmartPhones» տեսահոլովակում, որտեղ նա երգչի սիրային հետաքրքրությունն է, ով հեռախոսի միջոցով բռացնում է նրան դավաճանեոլու պահին։

2014 թվականից Քլեմոնսը մարմնավորում է Բիանկային կատակերգական «Թափանցիկ» հեռուստասերիալում[2]։ Մարմնավորել է Սոֆիային MTV հեռուստաալիքի «Աչքի կոնֆետ» հեռուստասերիալում։ Հեռուստասերիալը ունեցավ ընդամենը մեկ եթերաշրջան[3]։ Նա կատարել է հրավիրված դեր «Նորեկը» հեռուստասերիալում , որտեղ մարմնավորում էր Ուիթսոնի սիրային հետաքրքրություն՝ Քեյ Սիին։

Քլեմոնսը կարահանվել է Լեդի Գագայի «Til It Happens to You» երգի տեսահոլովակում։ Ջոշ Հաթչերսոնի հետ միասին նկարահանվել է DJ Snake-ի «Middle» երգի տեսահոլովակում։ 2016 թվականին նա մարմավորել է Չեյսին Netflix հեռուստաալիքի «Հեշտ» հեռուստասերիալում։ Նա պետք է մարմնավորի Այրիս Ուեսթին 2018 թվականին սպասվող «Ֆլեշ» ֆիլմում[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2013 Պրոմ Prom?! Էբի Կարճամետրաժ ֆիլմ
2014 Ամպ 9 Cloud 9 Սկայ Սեյլոր
2015 Թմրանյութ Dope Քասանդրա «Դիգի» Էնդրյուս
2016 Հարևաններ 2։ Պատերազմի ճանապարհին Neighbors 2: Sorority Rising Բեթ
2017 Փոքրիկ խուլիգաններ Little Bitches Մարիսա Սպասվող
2017 Flatliners Սոֆիա Սպասվող
2017 Նյու Յորքում ապրող միակ տղան The Only Living Boy in New York Միմի Պաստորի Նկարահանվում է
2017 Արդարության լիգա Justice League Այրիս Ուեսթ Սպասվող
2018 Ֆլեշ The Flash Այրիս Ուեսթ Զարգանում է

Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2010 Ցնցիր Shake It Up Դանիելա 2 էպիզոդ
2011 Բաքեթի և Սքիների արկածները Bucket & Skinner's Epic Adventures Սամեր Էպիզոդ․ «Epic Wingman»
2011 Բռնվիր, Չարլի Good Luck Charlie Ալիսիա Էպիզոդ․ «The Bob Duncan Experience»
2013 CSI։ Հանցանքի վայր CSI: Crime Scene Investigation Գվեն Օնետա Էպիզոդ․ «Frame by Frame»
2013 Օսթին և Էլի Austin & Ally Կիռա Սթառ 8 էպիզոդ
2014-2015 Թափանցիկ Transparent Բիանկա 9 էպիզադ
2015 Աչքի կոնֆետ Eye Candy Սոֆիա Փրեսթոն 8 էպիզոդ
2015-2016 Նորեկը New Girl Քեյ Սի 2 էպիզոդ
2015 Պահպանված Extant Լյուսի 11 էպիզոդ
2015 Comedy Bang! Bang! Մատուցողուհի Էպիզոդ․ «Brie Larson Wears a Billowy Long-Sleeve Shirt and White Saddle Shoes»
2016 Հեշտ Easy Չեյս 2 էպիզոդ

Վեբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2014 What's Next for Sarah? Օլի 2 էպիզոդ

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Կատարող(ներ) Նշումներ
2014 SmartPhones Թրեյ Սոնգզ
2015 Til It Happens to You Լեդի Գագա
2016 Middle DJ Snake և Bipolar Sunshine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kiersey Clemons: So Dope». Dazed. 2015 թ․ հունիսի 16.
  2. «New Girl taps Transparent actress Kiersey Clemons as Winston's new love interest». Entertainment Weekly. 2015 թ․ փետրվարի 11. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  3. «MTV Series 'Eye Candy' Casts 3 Regulars». Deadline.com. 2014 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  4. «'The Flash': 'Dope' Actress Kiersey Clemons to Star as Iris West in Movie (EXCLUSIVE)». Variety. 2016 թ․ հուլիսի 25.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]