Ջո Մանգանելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջո Մանգանելո
Joe Manganiello Magic Mike XXL 2015.jpg
Ծնվել էդեկտեմբերի 28, 1976 (43 տարեկան)
ԾննդավայրՊիտսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունMt. Lebanon School District?, Փիթսբուրգի համալսարան և Քարնեգի Մելոն համալսարան (2000)
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1999-ից սկսած
Ամուսին(ներ)Սոֆիա Վերգարա
IMDbID 0542133
evolution359.com

Ջո Մանգանելո (անգլ.՝ Joe Manganiello, դեկտեմբերի 28, 1976(1976-12-28), Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Մանգանելոն ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 28-ին Պիտսբուրգում, Փենսիլվանիա։ Նա մեծացել է քաղաքի հարավում գտնվող Մաունթ Լիբանան արվարձանում։ Նա իր ծնողներ՝ Սյուզանի և Չարլզ Ջոնի երկու երեխաներից ամենամեծն է։ Մանգալենոյի հայրը իտալացի է, իսկ մայրը խորվաթական, ավստրիական և հայկական արմատներ ունի։

Մանգանելոն իր նախնական կրթությունը ստացել է Սանկ Բերնարդի դպրոցում, որից հետո նա հաճախել է Մաունթ Լիբանանի ավագ դպրոց և 1995 թվականին նա այն ավարտում է գերազանցությամբ։

Մանգանելոն իր դերասանական կարիերան սկսել է 1999 թվականին, երբ գրելով սցենար «Խիզախությունից դուրս 2: Վրեժից դուրս» ֆիլմի համար, հենց այդ ֆիլմում էլ առաջին անգամ նկարահանվում է որպես հեռուստատեսային դերասան։ Նա իր ամենամեծ դերը ստացել է 2010 թվականին «Իսկական արյուն» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Էլսիդ Հերվոին, սակայն մինչև այդ հեռուստասերիալը նա արդեն նկարահանվել էր մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում։

2010 թվականին նա հայտնվեց «People» ամսագրի կազմած ամենասեքսուալ տղամարդկանց 7-րդ հորիզոնականում, իսկ 2011-ին «Men's Health» ամսագիրը նրան տվեց 2011-ի թիվ 1 լավագույն մարմին ունեցող կոչումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1063316375 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.