Ռեյ Ֆիշեր (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռեյ Ֆիշեր
Ray Fisher by Gage Skidmore (cropped).jpg
Ծնվել էսեպտեմբերի 8, 1987(1987-09-08) (31 տարեկան)
ԾննդավայրCamden, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան և թատրոնի դերասան

Ռեյ Ֆիշեր (անգլ.՝ Ray Fisher, սեպտեմբերի 8, 1987(1987-09-08), Camden, Նյու Ջերսի, ԱՄՆ[1]), ամերիկացի կինոյի և բեմի դերասան, հայտնի է «Լավը, Վատը և Շփոթվածը» կատակերգությունում խաղացած դերերով, ինչպես նաև DC-ի ընդարձակ տիեզերք շարքում՝ Վիկտոր Սթոն / Կիբօրգի դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիշերը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Լաունսայդ շրջանում և հաճախել Հադոն Հայթսի ավագ դպրոցը[2]։ Այնտեղ էլ, նա իր անգլերենի ուսուցչի շնորհիվ սկսեց խաղալ թատրոնում։ Ակտիվ էր դպրոցի թատրոնի և երգչախմբի խմբակներում։ Երգում էր եկեղեցու երգչախմբում։

Դպրոցն ավարտելուց հետո, Ֆիշերը հաճախել է Նյու Յորքում գտնվող Ամերիկյան երաժշտա-դրամատիկական ակադեմիան[3]։

Թատերական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից սկսած, Ֆիշերը խաղացել է Նյու Ջերսիի Շեքսպիրի անվան թատրոն, հատկապես հայտնի է Թոմ Ռոբինսոնի դերով «Ծաղրասարյակ սպանելը» ներկայացուման մեջ։

2009 թվականի Ֆիշերը խաղացել է Շեքսպիրի «Մակբեթ» ներկայացման մեջ՝ Նյու Ջերսիի Շեքսպիրի անվան թատրոնում[4]։

Կինոդերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիշերը մարմնավորել է սուպերհերոս Վիկտոր Սթոնին/ Կիբօրգին «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմում[5] և ունի պայմանագիր, ըստ որի կատարելու է նույն դերը «Արդարության լիգա» ֆիլմում և շարքի հաջորդ ֆիլմերում նույնպես։ 2014 թվականի հոկտեմբերի 15-ին հայտարարվեց, որ Ֆիշերը խաղալու է նույնի իր դերը 2020 թվականին Կիբօրգի սոլո ֆիլմում[6]։ Լինելով դերասանական կազմում՝ Ֆիշերը ասել է․ «Ես չգիտեի, թե ինչքանով էին DC-ն և WB-ն պատրաստվում տեղ տալ իմ կերպարին։ Ես համաձայնագիր ստորագրեցի, ես ուղղակի ցանկանում էի լինել այս աշխարհի մի մասը։ Ես չէի մտածում, որ կստանամ իմ սեփական կերպարի ֆիլմը։ Դա մեծ պատիվ է, բայց դրա հետ միասին մի փոքր ճնշում է գալիս։ Իմ միտքը խճճված է հիմա[7]։» Ֆիշերը կրկնելու է իր դերը սպասվող ««Ֆլեշ»» ֆիլմում[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2016 Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին Վիկտոր Սթոն / Կիբօրգ Կամեո
2017 Արդարության լիգա Սպասվող
2020 Կիբօրգ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2015 Տիեզերագնաց կանանց ակումբ Կապիտան Էդվարդ Դուայթ Էպիզոդ: Կույր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «DC's 'Cyborg,' Ray Fisher, didn't know he was getting his own movie»։ Entertainment Weekly։ October 21, 2014։ Վերցված է June 1, 2016 
  2. "MY INTERVIEW WITH JUSTICE LEAGUE’S NEW HERO 'Cyborg'", Media Bee. Accessed June 10, 2015.
  3. Education Update - Ray Fisher
  4. Ray Fisher on IMDb
  5. Kroll Justin (April 24, 2014)։ «Ray Fisher to Play Cyborg In Batman-Superman Movie»։ Variety։ Վերցված է June 30, 2014 
  6. «Warner Bros Massive DC Movie Slate Revealed - /Film»։ Slashfilm։ Վերցված է 15 October 2014 
  7. «'Cyborg' Actor Ray Fisher Talks 'Batman V Superman' & 'Justice League'»։ Screen Rant։ October 21, 2014։ Վերցված է June 1, 2016 
  8. «Cyborg to Appear in ‘The Flash’ Movie (EXCLUSIVE)»։ Variety։ August 16, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]