Jump to content

Դևիդ Թյուլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Թյուլիս
Ծնվել էմարտի 20, 1963(1963-03-20)[1][2][3] (63 տարեկան)
ԾննդավայրԲլեքփուլ, Բլեքփուլ
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Highfield Leadership Academy?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Սառա Շուգարման
Համատեղ ապրող(ներ)Աննա Ֆրիլ
Երեխա(ներ)Gracie Friel?

Դևիդ Թյուլիս (անգլ.՝ David Thewlis, բնագիր անուն՝ Դևիդ Ուիլեր, անգլ.՝ David Wheeler, մարտի 20, 1963(1963-03-20)[1][2][3], Բլեքփուլ, Բլեքփուլ), անգլիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ Առավել հայտնի է իր «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» (Ռիմուս Լյուպին), «Գծավոր գիշերազգեստով տղան (ֆիլմ)» (Ռալֆ), «Պաշարվածները» (Ջեյսոն Կինսկի), «Յոթ տարի Տիբեթում» (Փեթեր Աուֆշնայտեր), «Լրիվ խավարում» (Փոլ Վերլեն) ֆիլմերով։

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Թյուլիսը ընտանիքի երեք երեխաներից երկրորդն է եղել, ծնվել է ծովափնյա Բլեքփուլ քաղաքում՝ Լանկաշիրի կոմսություն, Անգլիայի հյուսիս-արևմուտքում,Ալեկ Ռայմոնդ Ուիլերի և Մորին Թյուլիսի(օրիորդական ազգանունը) ընտանիքում։ Նրա ծնողները ունեին փոքրիկ խանութ, որտեղ ամռանը վաճառում էին խաղալիքներ, իսկ ձմռանը՝ պաստառներ և ներկեր։ Պատանեկական տարիներին Դևիդը եղել է «QED» ռոք-կոլեկտիվի անդամ, որի հետ ելույթ է ունեցել Բլեքփուլի մի քանի հյուրանոցներում՝ երաժշտական նոր սարքավորումների համար գումար աշխատելու և առաջին ձայանագրության համար «Storm Studios»-ում։ Հետագայում դարձավ «Door 66» փանկ-ռոք խմբի կիթառահար, որի հետ էլ ուղևորվեց Լոնդոն ելույթներ ունենալու նպատակով։ Հենց այնտեղել նա հետևելով իր կոլեկտիվի ընկերներին՝ որոշեց փոխել իր ասպարեզը և ընդունվել Հոլլիվուդի երաժշտության ու թատրոնի դպրոցը, որը ավարտել է 1984 թվականին։ Ավարտելով նա որոշեց գրանցվել դերասանների միությունում։ Բայց Դևիդ Ուիլեր անուն արդեն կար նրանց տվյալների բազայում։ Նա ստիպված էր մականուն որոշել իր համար. առաջինը, ինչ եկավ նրա մտքին մոր օրիորդական ազգանունն էր։

Ուսումը ավարտելուց հետո ինչ որ ժամանակ խաղացել է թատրոնում։ Նրա առաջին դերը եղել է թատերական բեմադրությունում՝ Բադդի Հոլլիի մասին, Գրինվիչի ստուդիաներից մեկում։ Թյուլիսի առաջին դեբյուտը տեղի է ունեցել 1993 թվականին՝ Մայք Լիի «Մերկացածները» ֆիլմում։ Փողոցային փիլիսոփա Ջոնիի դերի համար նա ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի, Լոնդոնյան կինոքննադատների ակումբի, «Evening Standard» թերթի և Նյու Յորքյան կինոքննադատների կողմից արժանացել է լավագույն դերասան անվանակարգին և Կաննի կինոփառատոնին ստացել մրցանակ։ Հենց նույն տարում հայտնվում է հեռուստատեսությունում, Ջեյմս Ջեկսոնի դերում՝ «Գլխավոր կասկածյալը – 3» հեռուստասերիալում, Հելեն Միրենի և Կրիրիան Հայնդսի հետ միասին։ Թյուլիսը փորձեց ստանձնել պրոֆեսոր Կվիրրելլի դերը «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում, սակայն դերն արդեն հանձնել էին Յան Հարտին։ Չնայած անհաջողությանը առաջին ֆիլմի ժամանակ, 2004 թվականին Թյուլիսը սատնում է Րիմուս Լյուպինի դերը «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ֆիլմում։ Նա ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի առաջին ընտրությունն էր առանց ինչ որ խոսքի։ Թյուլիսը խաղացել է այդ դերը ֆիլմի հաջորդ չորս սերիաներում։ 2000-ական թվականներին նկարահանվում է Ռիդլի Սքոթի «Երկնային արքայություն» (2005 թվական), Թերենս Մալիքի «Նոր աշխարհ» և «Օմեն» (2006 թվական) ֆիլմերում։ Բացի այդ նա խաղում է նացիստական ճամբարի զինվորական պարետի և ֆիլմի գլխավոր հերոսի՝ փոքրիկ տղայի հոր դերը։ Դա «Գծավոր գիշերազգեստով տղան (ֆիլմ)» ֆիլմն էր, որը նկարահանվել է 2008 թվականին։ Իսկ «Վերոնիկան որոշում է մահանալ» ֆիլմում՝ որը նկարահանվել է 2009 թվականին, խաղացել է գլխավոր բժշկի դեր հոգեբուժարանում։ Դևիդ Թյուլիսը աշխատում է որպես ռեժիսոր և սցենարիստ։ BAFTA կինոմրցանակաբաշխմանը ստացել է մրցականակ՝ իր կարճամետրաժ «Ողջույն, ողջույն, ողջույն» ֆիլմի համար (1995 թվական)։ 2003 թվականին գրել է «Անամոթը» ֆիլմի սցենարը և նկարահանել այն՝ միանգամից խաղալով գլխավոր դերը։ Դերասանը նաև հանդիսանում է մի քանի վեպերի և բանաստեղծությունների մի ժողովածուի հեղինակ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին Դևիդ Թյուլիսը ամուսնացել է ռեժիսոր Սարա Շուգարմենի հետ, սակայն մեկ տարի անց ամուսնալուծվել է։ Ավելի ուշ նա հանդիպում էր անգլիացի դերասանուհի Քեյթ Հարդիի հետ։ Երկար ժամանակ հարաբերությունների մեջ էր անգլիացի դերասանուհի Աննա Ֆրիլի հետ, 2005 թվականի հուլիսի 9-ին ծնվեց նրանց աղջիկը՝ Էլեն Մերի Ֆրիլը։ Սակայն 2010 թվականի դեկտեմբերին զույգը ամուսնալուծվում է։

Սիրած զբաղմունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Թյուլիսը տարված է գեղանկարչությամբ, երաժշտությամբ և պոետիկ ստեղծագործություններով։

ՏարիՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴեր
1986hսԵրգող դետեկտիվըThe singing detectiveերկրորդ զինվոր
1987ֆՃանապարհRoadՋոի
1987ֆԿարճ ու գանգուրThe Short and CurliesԿլայվ
1988ֆA Bit of a DoՓոլ Սիմկոկ
1988ֆԲարեպաշտըVroomՌինգ
1988ֆՓոքրիկ ԴորրիթըLittle DorritՋորջ Բրեդդլ
1989ֆՀարություն առածըResurrectedՎանդակի տեքստ
1990հսԲացի նարնջից ուրիշ մրգեր էլ կանOranges Are Not the Only FruitՎանդակի տեքստ
1990ֆԿյանքի քաղցրություններըLife is sweetՎանդակի տեքստ
1991ֆՎախ մթությունիցAfraid of the darkՎանդակի տեքստ
1992ֆՍրեր թեյաղմության ժամանակSwords at teatimeՎանդակի տեքստ
1992ֆՎնասDamageդետեկտիվ
1993ֆԳործընթացThe trialՖրանց
1993ֆՄերկացածներըNakedՋոննի
1993հսԳլխավոր կասկածյալը – 3Prime Suspect 3Ջեյմս Ջեկսոն
1994ֆՍև գեղեցկությունBlack BeautyՋերրի Բարկեր
1995ֆԼրիվ խավարումTotal EclipseՊոլ Վեռլեն
1995ֆՎերականգնումRestorationՋոն Պիրս
1996ֆՋեյմսը և հսկայական դեղձըJames and the Giant Peach
1996ֆՎիշապի սիրտDragon HeartԱյնոն թագավոր
1996ֆԲժիշկ Մորոյի կղզինThe island of Dr. MoreauԷդվարդ Դուգլաս
1997ֆՅոթը տարի ՏիբեթումSeven years in TibetՓեթեր Աուֆշնայտեր
1997ֆԻդեալական ամերիկացիAmerican PerfectՍանիտինի
1998ֆՄեծ ԼեբովսկիThe Big LebowskiՆոքս Հարրինգտոն
1998ֆԱմուսնալուծված ՋեկDivorcing JackԴեն Ստարկի
1998ֆՊաշարվածներըBesiegedՋեյսոն Կինսկի
1999ֆԻնչ պատահեց Հարոլդ Սմիթի հետ?Whatever Happened to Harold Smith?Նեսբիթ
2000հսՀրաշագործThe Miracle Maker
2000ֆԱվազակ №1Gangster No. 1Ֆրեդդի Մեյս
2000ֆBeckett on FilmԿլով
2001ֆGoodbye Charlie BrightՀայր Չարլի
2002ֆD.I.Y. Hard
2002հսԴինոտոպիաDinotopiaՍայրուս Կրեբ
2003ֆԱնամոթըCheekyՀարրի Սենկի
2003ֆԺամանակի թակարդումTimelineՌոբերտ Կոնիգեր
2004ֆՀարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորըHarry Potter and the Prisoner of AzkabanՐիմուս Լյուպին
2005ֆԵրկնային արքայությունKingdom of heavenհիվանդախնամ
2005ֆԱնտեսանելի երեխաներըAll the invisible childrenՋոնաթան
2005ֆՆոր աշխարհThe new worldՈւինգֆիլդ
2006ֆՀիմնական բնազդBasic Instinct 2: Risk Addictionդետեկտիվ Ռոյ Ուոշբեռն
2006ֆՕմենThe OmenԳեբեռ Ջենինգս
2007ֆՀարի Փոթերը և Փյունիկի միաբանությունըHarry Potter and the Order of the PhoenixՐիմուս Լյուպին
2007ֆՄարթին Ֆրոսթի անձնական կյանքըThe Inner Life of Martin FrostՄարտին Ֆրոսթ
2008ֆԳծավոր գիշերազգեստով տղան (ֆիլմ)The boy in the striped pyjamasՌալֆ (հայր)
2009ֆՀարի Փոթերը և Խառնածին արքայազնըHarry Potter and the Half-Blood PrinceՐիմուս Լյուպին
2009ֆՎերոնիկան որոշում է մահանալVeronika Decides to DieԲժիշլ Բլեյք
2010ֆMr. NiceՋիմ Մակկան
2010ֆԹիկնապահըLondon BoulevardՋորդան
2010ֆՀարի Փոթերը և Մահվան պարգևներըHarry Potter and the Deathly Hallows: part 1Րիմուս Լյուպին
2011ֆՀարրի Փոթերրը և մահվան պարգևներըHarry Potter and the Deathly Hallows: part 2Րիմուս Լյուպին
2011ֆThe Organ Grinder's MonkeyՊաբլո
2011ֆԱնանունAnonymousՈւիլյամ Սեսիլ
2011ֆԼեդիThe LadyՄիքայել Էյրիս
2011ֆՄարտական ձիWar HorseԼայոնս
2013ֆՌԷԴ 2Red 2
2013ֆԶրո թեորեմThe Zero TheoremՋոբի
2013ֆՀինգերորդ իշխանությունThe Fifth EstateՆիք Դևիս
2014ֆԱնիծվածների մենաստանըStonehearst AsylumՄիքքի Ֆինն
2014ֆԱմեն ինչի թեորեմըThe Theory of EverythingԴեննիս Սիամա
2015ֆՄակբետMacbethԴունկան
2015ֆԼեգենդLegendԼեսլի Փեյն
2015մֆԱնոմալիզաAnomalisaՄայքլ Սթոուն
2015ֆԽավարումRegressionԲժիշկ Ռեյն
2017ֆՀրաշք կինWonder Woman

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993 — Կաննի կինոփառատոն - Արծաթե մրցանակ, որպես լավագույն դերասան «Մերկացածները» ֆիլմում;
  • 1996 — BAFTA - Լավագույն կարճամետրաժ ֆիլմի անվանակարգ («Ողջույն, ողջույն, ողջույն»);
  • 2007 — Ոսկե ազնվամորի - Ամենավատ երկրորդական դերակատար անվանակարգ («Հիմանական բնազդ 2»)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Թյուլիս» հոդվածին։