Անտեսանելի երեխաները
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անտեսանելի երեխաները անգլ.՝ All the Invisible Children | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Իտալիա |
Ժանր | ֆիլմ անթոլոգիա, դրամա և վավերագրական ֆիլմ |
Թվական | 2005 և ապրիլի 13, 2006[1] |
Լեզու | անգլերեն և իտալերեն |
Ռեժիսոր | Մեհդի Շարեֆ, Էմիր Կուստուրիցա, Սպայկ Լի, Կատյա Լունդ, Ջորդան Սքոթ, Ռիդլի Սքոթ, Ստեֆանո Վեներուզո և Ջոն Վու |
Սցենարի հեղինակ | Մեհդի Շարեֆ, Ժուա Լի, Կատյա Լունդ, Ջորդան Սքոթ, Ստեֆանո Վեներուզո, Դիեգո Դե Սիլվա և Չինկե Լի |
Դերակատարներ | Անդրե Ռոյո, Հաննա Հոդսոն[2], Ռոզի Պերես[2], Դևիդ Թյուլիս[2], Քելլի Մաքդոնալդ[2], Մարիա Գրացիա Կուչինոտտա[2], Վենլի Ցզյան[2], Պեպե Լանցետա[2], Լանեթ Ուեյր[2] և Հազել Գուդման[2] |
Օպերատոր | Ջիմ Ուիթակեր, Վիտորիո Ստորարո և Միշել Ամատիե |
Երաժշտություն | Թերենս Բլանչարդ, Մաուրիցիո Կապոնե, Ռամին Ջավադի, Ստրիբոր Կուստուրիցա, Անտոնիու Պինտու և Ռոկիա Տրաորե |
Մոնտաժ | Բերի Ալեքսանդր Բրաուն |
Պատմվածքի վայր | Նեապոլ |
Տևողություն | 116 րոպե |
Անտեսանելի երեխաները (անգլ.՝ All the Invisible Children)՝ 2005 թվականի ալմանախ ֆիլմ է երեխաների մասին, բաղկացած 7 կարճամետրաժ ֆիլմերից, որոնք նկարահանված են տարբեր ռեժիսորների կողմից։ Ֆիլմն իրենից ներակայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ և WFF-ի համաշխարհային նախագծի մի մաս։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեխաներն ամենաշատը կարիք ունեն ուշադրության և հոգատարության, սակայն կյանքը նրանցից շատերի հանդեպ դաժան է գտնվել։ Յոթ աշխարհահռչակ ռեժիսորներ իրարից անկախ նկարահանել են ֆիլմեր, որոնցում նկարագրված է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մանուկների ողբերգական դրությունը։
Էպիզոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Tanza» Ռեժիսոր. Մեհդի Շարեֆ
Էպիզոդում մի խումբ աֆրիկացի երեխաներ վրեժխնդիր են լինում իրենց հողերը գրաված ցեղախմբից։
- «Blue Gypsy» Ռեժիսոր. Էմիր Կուստուրիցա
Էպիզոդ ուղղիչ աշխատանքային գաղութի երեխաների կյանքի մասին։ Նրանցից մեկը, ազատություն ձեռք բերելով, հանգամանքների բերումով կրկին գողություն է անում և փախուստի դիմելով իրեն հետապնդողներից, կրկին հայտնվում է արդեն հարազատ դարձած գաղութում։
- «Jesus Children of America» Ռեժիսոր. Սփայք Լի
Էպիզոդում նկարագրված է ՁԻԱՀ ով հիվանդ թմրամոլների դեռահաս դստեր հալածանքները, որի արդյունքում նա հայտնվում է առողջության կենտրոնում։
- «Bilu e Joao» Ռեժիսոր Կատյա Լունդ
Էպիզոդ քրոջ և եղբոր մասին, որոնք շիշ և մետաղ հանձնելով գոյատևում են մեգապոլիսի փողոցներում։
- «Jonathan» Ռեժիսոր Ջորդան Սքոթ և Ռիդլի Սքոթ
Էպիզոդ մարտական գործողություններ լուսաբանող «երեխայի» մասին։
- «Ciro» Ռեժիսոր Ստեֆանո Վեներուզո
Էպիզոդ երկու երեխաների մասին, որոնք իրենց ապրուստը վաստակում են գողությամբ։
- «Song Song and Little Cat» Ռեժիսոր Ջոն Վու
Էպիզոդ երկու աղջիկների մասին։ Նրանցից մեկն ապրում է շքեղության մեջ, իսկ մյուսը՝ պապի հետ ծայրահեղ աղքատության մեջ։ Առաջինի դեն նետած տիկնիկը դառնում է երկրորդի կյանքի միակ ուրախությունը։ Պապի մահանալուց հետո նա ծաղիկ վաճառելով է գոյությունը քարշ տալիս։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմից ստացված բոլոր եկամուտներն ուղղվել են կարիքավոր երեխաների օգնության ֆոնդ։
Ֆիլմը վերջանում է Անտուան Դը Սենտ Էքզյուպերիի Փոքրիկ իշխանից բերված խոսքով՝ «Բոլոր մեծահասակները ժամանակին երեխաներ են եղել, սակայն նրանցից քչերն են դա հիշում»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2005 դրամա ֆիլմեր
- 2005 ֆիլմեր
- Ալմանախ ֆիլմեր
- Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
- Էմիր Կուստուրիցայի ֆիլմեր
- Իտալական ֆիլմեր
- Իտալերեն ֆիլմեր
- Մանդարին լեզվով ֆիլմեր
- Պորտուգալերեն ֆիլմեր
- Ռիդլի Սքոթի ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- 2000-ականների իտալերեն ֆիլմեր
- Ջոն Վուի ֆիլմեր
- 2000-ականների պորտուգալերեն ֆիլմեր
- Իտալական դրամա ֆիլմեր