Անդրե Ռոյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրե Ռոյո
Andre Royo Harvard University 3.jpg
Ծնվել էհուլիսի 18, 1968(1968-07-18)[1] (51 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունMount Saint Michael Academy?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի[2] և Cuban?[2]
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան
ԸնտրանիBubbles?
Երեխա(ներ)Stella Royo?

Անդրե Ռոյո (անգլ.՝ Andre Royo,հուլիսի 18, 1968(1968-07-18)[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյոն ծնվել է Բրոնքսում՝ Նյու Յորքում՝ աֆրո-կուբայական ընտանիքում։ Նրա ծագման պատճառով քասթինգ-տնօրենները ասում էին, որ որոշ դերերի համար նա «բավականաչափ սև չէ» կամ «բավարար լատինաամերիկացի չէ»[3]։ 1982-1986 թվականները Ռոյոն սովորել է Բրոնքսի Mount Saint Michael Academy դպրոցում[4]։ Ռոյոն ամուսնացած է Ջեյն Չոյի հետ, նրանք ունեն դուստր՝ Ստելլան[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին դերը խաղացել է 1998 թվականին «Լոս Անջելես առանց քարտեզի» ֆիլմում։ 1999 թվականին ոչ մեծ դերերով նկարահանվել է «Օրենք և կարգ» և «Երրորդ հերթափոխ» սերիալներում, իսկ 2000 թվականին՝ «Շաֆթ» ֆիլմում՝ 1971 թվականի նույնանուն ֆիլմի վերափոխված տարբերակում[3]։ Նա նաև հայտնվել է 2002 թվականին «Մեծն Գեթսբի» վեպի հիման վրա նկարահանված «Գայթակղություն» ֆիլում[3]։

Ռոյոն առավել հայտնի է դարձել թմրամոլի և գաղտնի իրազեկիչի՝ Ռեջինալդ «Բաբբլս» Կուզենսի դերով «Ունկնդրում» սերիալում, որտեղ խաղացել է 2002-2008 թվականներին[6][7]։ 2008 թվականին Ռոյոն ոչ մեծ դերերով նկարահանվել է «Տերմինատոր։ Ճակատամարտ ապագայի համար», «Հերոսները» և «Մտածել ինչպես հանցագործ» սերիալներում։

2010 թվականին Ռոյոն հրավիրված աստղ է եղել «Երեկույթների վարպետներ» սերիալում։ Ավելի ուշ նկարահանվել է «Եզր» հեռուստասերիալի երեք էպիզոդում՝ խաղալով տաքսու վարորդի դեր զուգահեռ տիեզերքում[8]։

2012 թվականին Ռոյոն Սանտան Քորդերոյի (որը կասկածվում է վկաների սպանության մեջ) դերով հայտնվել է NBC ալիքի «Գլխավոր կասկածյալ» ոստիկանական դրամայում։ Նույն թվականին Անտուանի «Կոֆե» Քոուլմենի դերով նկարահանվել է «Կարմիր պոչեր» ֆիլմում, ինչպես նաև հարբեցող խուլիգան հոր՝ Բուլի դերով «Քեյ և Փիլ» կատակերգական սկետչ-շոուում։

2013 թվականին Ռոյոն «Գրավիչ ժամանակ» ռոմանտիկական կոմեդիաում խաղացել է երկրաչափության ուսուցիչ Աստերի դերը, նաև հնչյունավորել է «Բոբի խորտկարանը» մուլտիպլիկացիոն սիթքոմի երկու էպիզոդ։ 2015 թվականին հայտնվել է «Լիլա ու Եվա» ֆիլմում, որտեղ նրա գործընկերն են դարձել Ջենիֆեր Լոպեսը և Վիոլա Դևիսը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 Լոս Անջելես առանց քարտեզի L.A. Without a Map Music Store Clerk #2
1999 Օրենք և կարգ Law & Order Ջիլ Ֆրիմեն
1999 Երրորդ հերթափոխ Third Watch Դիոպ
2000 Հրաշքների աշխարհ Wonderland հոգեկան հիվանդ
2000 Շաֆթ Shaft դաջող
2001 Օծանելիք Perfume Posse Member
2002 Գայթակղություն G Թրե
2003 Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում Law & Order: Special Victims Unit Ֆելիքս Սանթոնս
2004 Երդվյալները The Jury Նաադիա Ազար
2005 C.S.I.․ Հանցագործության վայրը Մայամի CSI: Miami Հուլյո Փենա
2005 Ամերիկայի Աստծո որդիները Jesus Children of America Սեմմի
2005 Բոլոր անտեսանելի երեխաները All the Invisible Children
2002—2007 Օրենք և կարգ։ Հանցավոր մտադրություն Law & Order: Criminal Intent Լյութր Փինկսթոն/ Ռայլի
2007 Ամեն ինչ մեր մասին All About Us Մայք
2008 Օգոստոս August Դիլան Գոթշալք
2008 Տերմինատոր։ Ճակատամարտ ապագայի համար Terminator: The Sarah Connor Chronicles Սամներ
2002-2008 Ունկնդրում The Wire Ռեջինալդ «Բաբբլս» Կուզենս
2008 Հերոսները Heroes Սթիվեն Քենֆիլդ
2008 Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Արմանդո Սալինաս
2009 Շղթաներ Chains Դերրիկ
2009 C.S.I.․ Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY հասուն Բիլլի Բրաուս


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 http://ethnicelebs.com/andre-royo
  3. 3,0 3,1 3,2 Andrew Salomon. (February 21, 2008)։ «Getting a fix» (անգլերեն)։ Back Stage։ Վերցված է 2015-04-01 
  4. «FY 2012-13 - Mount Saint Michael Academy» (անգլերեն)։ MtSaintMichael.org։ Վերցված է 2015-04-01 (չաշխատող հղում)
  5. «Andre Royo Biography» (անգլերեն)։ TV Guide։ Վերցված է 2015-04-01 
  6. «Interview with Andre Royo» (անգլերեն)։ HBO։ Վերցված է 2015-04-03 
  7. Margaret Talbot. (2007)։ «Stealing Life» (անգլերեն)։ The New Yorker։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-16-ին։ Վերցված է 2015-04-03 
  8. Michael Ausiello. (September 21, 2010)։ «Exclusive: 'Fringe' extends Andre Royo's stay» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Վերցված է 2015-04-03