Մարիա Գրացիա Կուչինոտտա
Մարիա Գրացիա Կուչինոտտա Maria Grazia Cucinotta | |
---|---|
Կուչինոտտան 2009 թվականին | |
Ի ծնե անուն՝ | Maria Grazia Cucinotta |
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 27, 1968[1][2] (56 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մեսինա |
Երկիր՝ | ![]() |
Ազգություն՝ | իտալացի |
Քաղաքացիություն՝ | Իտալիա |
Մասնագիտություն՝ | Դերասանուհի, պրոդյուսեր, մոդել |
Կարիերա՝ | սկսած՝ 1990 թվականից |
IMDb։ | ID ID 0002029 |
mariagraziacucinotta.com |
Մարիա Գրացիա Կուչինոտտա (իտալ.՝ Maria Grazia Cucinotta, հուլիսի 27, 1968[1][2], Մեսինա, Սիցիլիա), իտալացի դերասանուհի, պրոդյուսեր և մոդել[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականի հոկտեմբերի 8-ին Մարիան ամուսնացավ Ջուլիո Վիոլատիի (իտալ.՝ Giulio Violati) հետ։ Նրանք ունեն դուստր՝ Ջուլիա (իտալ.՝ Giulia):
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին «Միսս Իտալիա» մրցույթում գրավեց 3 տեղը[4]։ 1990 թվականին առաջնաելույթ ունեցավ հեռուստատեսության մեջ։ Մարիան միջազգային ճանաչում ստացավ «Փոստատար» ֆիլմում իր դերից հետո։ 1999 թվականին նա նկարահանվեց «Ամբողջ աշխարհն էլ քիչ է» ֆիլմում, ինչպես նաև հայտնվեց «Սոպրանոյի տոհմը» հեռուստասերիալի «Իզաբելլա» սերիայում։ 2005 թվականին հնչյունավորեց Սայդշոու Բոբի հարս` Ֆրանչեսկային, «Սիմփսոնները» մուլտսերիալի «Italian Bob» սերիայում։ Մարիան նկարահանվել է ավելի քան 73 ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Նվաճում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 - «New York International Independent Film & Video Festival» մրցանակ «Լավագույն դերասանուհի դրամատիկական ֆիլմում» կատեգորիայում («A Brooklyn State of Mind»)
- 2005 - «Kineo Awards» մրցանակ «Leo Cut Trilogy Award» կատեգորիայում
- 2005 - «Capri Peace Award» («Անտեսանելի երեխաները») մրցանակ
- 2007 - «Capri Peace Award» մրցանակ
- 2012 - «Italian National Syndicate of Film Journalists» մրցանակ «Best New Short Film Director» («Il maestro») կատեգորիայում
Տարեթիվ | Օրիգինալ անվանում | Հայերեն անվանում | Դեր |
---|---|---|---|
1990 | Vacanze di Natale '90 | Սուրբ Ծննդյան արձակուրդներ-90 | Արաբելլա |
1994 | Il postino | Փոստատար | Բեատրիս Ռուսսո |
1995 | El día de la bestia | Գազանի օր | Սյուզաննա |
1998 | La seconda moglie | Երկրորդ կինը | Աննա |
1999 | The World Is Not Enough | Ամբողջ աշխարհն էլ քիչ է | Ջուլյետտա Դա Վինչի |
2000 | Picking Up the Pieces | Կտոր-կտոր | Դեզի |
2000 | Just One Night | Ընդամենը մեկ գիշեր | Ավրորա |
2002 | Il bello delle donne | Գեղեցկության սրահ | Ռոզի Ֆումո |
2004 | Vaniglia e cioccolato | Վանիլ և շոկոլադ | Պենելոպա |
2005 | All the invisible children | Անտեսանելի երեխաները | Բարմեն |
2009 | Viola di mare | Ծովային մանուշակ | Ագնես |
2011 | The Rite | Ծես (ֆիլմ) | տիկին Անդրիա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ «Q & A: Maria Grazia Cucinotta». Արխիվացված է օրիգինալից 2015-10-01-ին. Վերցված է 2016-12-19-ին.
- ↑ Miss Italia: la Finale (con due Anteprime) a Jesolo e su LA7 il 20 settembre.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գրացիա Կուչինոտտա» հոդվածին։ |
|
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Մեսինա քաղաքում ծնվածներ
- Դերասաններ այբբենական կարգով
- Իտալացի դերասանուհիներ
- XXI դարի դերասանուհիներ
- Պրոդյուսերներ այբբենական կարգով
- Իտալացի պրոդյուսերներ
- Իտալացի Ֆոտոմոդելներ
- Իտալական հեռուստատեսության դերասանուհիներ
- Մոդելներ
- Իտալացի սցենարիստներ
- Իտալացի մոդելներ