Քելլի Մաքդոնալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Քելլի Մաքդոնալդ
անգլ.՝ Kelly Macdonald
KellyMacdonaldOct07 2.jpg
Ծնվել էփետրվարի 23, 1976(1976-02-23) (47 տարեկան)
ԾննդավայրԳլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունEastwood High School?
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Dougie Payne?
Պարգևներ և մրցանակներ

Քելլի Մաքդոնալդ (անգլ.՝ Kelly Macdonald, փետրվարի 23, 1976(1976-02-23), Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի դերասանուհի և «Էմմի» մրցանակի դափնեկիր։ 

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելլի Մաքդոնալդը ծնվել է 1976 թվականին վաճառքի բաժանմունքի ղեկավարի ընտանիքում[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելլի Մաքդոնալդի դերասանական կարիերան սկսվել է 1996 թվականին, քասթինգ է անցել «Ասեղի վրա» ֆիլմում Դիանայի դերի համար, որի կատարման համար առաջադրվել է BAFTA Scotland մրցանակի։ Դրան հաջորդել են ոչ պակաս նկատելի աշխատանքներ այնպիսի ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են Ռոբերտ Օլթմենը, Մարկ Ֆորսթերը, Ռեյմոնդ դե Ֆելիտան, Շեկհար Կապուրը և Կոեն եղբայրները։

2005 թվականին դերասանուհին մասնակցություն է ունեցել BBC հեռուստաընկերության «Աղջիկը սրճարանից» հեռուստաֆիլմում, որտեղ նրա գործընկերն եղել է Բիլ Նայիին։ Ջինա Քելիի դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և որպես լավագույն դերասանուհի արժանացել «Էմմի»-ի[2]։

2010 թվականից ի վեր գործել է «Ընդհատակյա կայսրություն» հեռուստասերիալի հիմնական դերասանական կազմում, որում խաղացած դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» (2011 թվական) և «Ոսկե գլոբուս» (2012 թվական) մրցանակների՝ որպես երկրորդ պլանի լավագույն հեռուստատեսային դերասանուհի[2]։

2010 թվականի դեկտեմբերին Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում Քելի Մաքդոնալդը հաստատել է, որ ինքը Հարի Փոթերի զրուցավեպի վերջին մասում պետք է հանդես գա գորշ տիկնոջ ուրվականի դերով[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի օգոստոսի 23-ին Քելին ամուսնացել է երաժիշտ Դուգ Փեյնի հետ։ Զույգն ունեցել է երկու որդի՝ Ֆրեդի Պիտեր Փեյնը[4] և Տեոդոր Ուիլյամ Փեյնը։ Նրանք բաժանվել են 2017 թվականին[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ֆ Ասեղի վրա Trainspotting Դիանա
1998 ֆ Եղիսաբեթ Elizabeth Իզաբելա Նոլիս
2000 ֆ Ձայներ Some Voices Լորա
2000 ֆ Երկու ընտանիքների տուն Two Family House Մերի Օ'Հենրի
2001 ֆ Գոսֆորդ պարկ Gosford Park Մերի
2004 ֆ Կախարդական երկիր Finding Neverland Փիթր Փեն
2005 ֆ Իմ սարսափելի դայակ Nanny McPhee Եվանգելինա
2005 ս Լրտես Alias Քիրա Մաքլին
2005 հֆ Աղջիկը սրճարանից The Girl in the Café Ջինա
2005 ֆ Անտեսանելի երեխաները All the Invisible Children Ջոնաթանի կինը
2006 ֆ Սալվադոր Salvador (Puig Antich) «Նապաստակ»
2007 ֆ Սա ծերերի տեղը չէ No Country for Old Men Կարլա Ջին Մոս
2008 ֆ Շնչահեղձություն Choke Փեյջ Մարշալ
2008 ֆ Ուրախ պարոնը The Merry Gentleman Քեյթ Ֆրեյզեր
2009 ֆ Էլեկտրական մշուշում In the Electric Mist Քելի Դրամոնդ
2009 հֆ Skellig Skellig Լուիզա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kelly Macdonald»։ IMDb։ Վերցված է 2020-12-26 
  2. 2,0 2,1 «Awards for Kelly Macdonald» (անգլերեն)։ imdb.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2010-03-23 
  3. «Boardwalk Empire’s Kelly Macdonald on Scorsese, the Coens, and Her Future on the Show» (անգլերեն)։ Vanity Fair.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-01-ին։ Վերցված է 2011-02-02 
  4. «Macdonald Gives Birth»։ contactmusic։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-24-ին։ Վերցված է 28 August 2010 
  5. «Actress Kelly Macdonald, Travis Bassist Douglas Payne Have Separated»։ Billboard։ Վերցված է 2018-05-12