Մարտական ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտական ձի
անգլ.՝ War Horse
Երկիր ԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ[1][2][3][…], դրամա[4][2][5][…] և վեպի էկրանավորում
Թեմաձի
ՀիմքWar Horse? և War Horse?
Թվական2011, փետրվարի 16, 2012[6] և դեկտեմբերի 25, 2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Սփիլբերգ[2][7][8][…]
ՊրոդյուսերՍթիվեն Սփիլբերգ և Քեթլին Քենեդի
Սցենարի հեղինակԼի Հոլ և Ռիչարդ Քյորտիս
ԴերակատարներՋերեմի Իրվին[2][7][9][…], Էմիլի Ուոթսոն[7][8][9][…], Դևիդ Թյուլիս[7][8][9][…], Փիթեր Մալլան[7][8][9][…], Նիլս Արեստրուպ[10], Բենեդիկտ Քամբերբեչ[11][10], Թոմ Հիդելսթոն[11][10], Էդի Մարսան[10], Թոբի Քեբել[10], Դեյվիդ Կրոս[10], Լիամ Կանինգհեմ[10], Ջերարդ ՄաքՍորլեյ[10], Jean-Claude Lecas?[10], Matt Milne?[10], Ֆիլիպ Նաոն[10], Սթիվեն Գրեհեմ, Պատրիկ Քենեդի[12], Nicolas Bro?[12], Ռեյներ Բոք[12], Դևիդ Դեսիք[12], Ջեոֆ Բել[12], Hinnerk Schönemann?[12], Սեբաստիան Հյուլկ[12], Ջոնի Հարիս[12], Հանս Վեգեներ[12], Anian Zollner?[12], Մայքլ Կրանց[12], Տրիստան Պյուտեր[12], Peter Benedict?[12], Leonard Carow?[12], Markus Tomczyk?[12], Փիփ Տոռենս[12], Celine Buckens?, Ռոբերթ Էմմս, Թոնի Փիթս, Ջուլիան Ուադհեմ, Edward Bennett?, Tam Dean Burn?, Maximilian Brückner? և Maggie Ollerenshaw?
ՕպերատորՅակուշ Կամինսկի
ԵրաժշտությունՋոն Ուիլյամս
ՄոնտաժՄայքլ Քան
Պատմվածքի վայրԴևոն, Բելգիա և Ֆրանսիա
Նկարահանման վայրԲերդֆորդշիր, Կալիֆոռնիա, Դևոն, Հեմփշիր, Լոնդոն, Սըրրի, Ուելս և Ուիլտշիր
ԿինոընկերությունDreamWorks, Amblin Entertainment, Reliance Entertainment, The Kennedy/Marshall Company և Touchstone Pictures
Տևողություն146 րոպե
Բյուջե66 000 000 $
Շահույթ177 584 879 $[13] և 79 884 879 $[13]
Պաշտոնական կայքէջ

Մարտական ձի (անգլ.՝ War Horse), պատերազմական դրամա, որի ռեժիսորը Սթիվեն Սփիլբերգն է։ Այս ֆիլմը նկարահանվել է Մայքլ Մարգուրպոյի վեպի հիման վրա, որը առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1982 թվականին, իսկ պիեսը բեմադրվել է 2007 թվականին։ Ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի է ունեցել Սուրբ ծննդյան առթիվ 2011 թվականին, իսկ ռուսականը՝ 2012 թվականի հունվարի 26-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին ամերիկյան Դևոն կոմսությունում Ալբերտ Նարրակոտտը տեսնում է մի ձի և հիացմունքով հետևում, թե ինչպես է դաշտում քուռակը վազվզում իր մոր շուրջը։ Ալբերտի հայրը՝ Թեդը, փորձում է աճուրդի ժամանակ գնել քուռակին, չնայած ընկերը խորհուրդ է տալիս գնել ավելի հարմար ձի, որը կաշխատի ֆերմայում։ Թեդի մոտ ցանկություն է առաջանում հաղթել իր հողատիրոջը, ով նույնպես մասնակցում է աճուրդին և ստիպում է Թեդին՝ բարձրացնել ձիու գինը ավելի ու ավելի շատ։ Գնելով քուռակին մեծ գումարի դիմաց՝ Թեդի չի կարողանում վճարել վարձավճարը, և հողատերը սպառնում է վերցնել ֆերման, եթե չվճարի մինչև աշուն։ Թեդը խոստանում է տեղավորվել տրված ժամանակահատվածում՝ ասելով, թե կարող է հերկել քարքարոտ տարածքը և ցանել շաղգամ։ Ալբերտը ձիուն անվանում է Ջոուի և օրերով մարզում է նրան։ Նրա ամենալավ ընկերը՝ Էնդրյու Իթոնը, հետևում է, թե ինչպես է Ալբերտը սովորեցնում ձիուն կատարել մի շարք հրամաններ։ Թեդը մասնակցել էր պատերազմի, որից հետո ցավում է նրա ոտքը, հաճախ խմում է տափաշշից, որը միշտ իր հետ է վերցնում։ Ալբերտի մայրը՝ Ռոուզը, ցույց է տալիս Ալբերտին մեդալները, որոնք Թեդը Աֆրիկայում ծառայության ժամանակ ստացել էր։ Լինելով ծանր վնասված՝ Թեդը հերոսաբար ցույց էր տվել իրեն մարտական դաշտում և պարգևատրվել «Մեծարգո ծառայություն» (англ. Distinguished Conduct Medal) մեդալով։ Ռոուզը տղային տալիս է հոր նավադրոշը, պատմելով, որ հայրը չի հպարտանում իր զինվորական ծառայությամբ և նետել է դրոշը, բոլոր մեդալները, բայց մայրը վերցրել և պահպանել է դրանք՝ ամուսնուց գաղտնի։ Ալբերտը Ջոուին սովորեցնում է վարել հողը և զարմացնում է բոլոր հարևաններին, որոնք ցանկանում էին նրան վարկաբեկել։ Նա վարում է հողը և տնկում շաղգամ։ Որոշ ժամանակ անց թեթև անձրևը լվանում է մշակաբույսերը։ Սկսվում է Առաջին Համաշխարհային պատերազմը։ Թեդը, վարձավճարը վճարելու համար, ձիուն տանում է վաճառքի։ Այնտեղ նա ձիուն վաճառում է հրամանատար Նիկոլլոսին։ Այն ժամանակ, երբ արդեն գործարքը կնքված էր, Ալբերտը վազելով գալիս է և խնդրում է չտանել Ջոուին։ Հրամանատարը հանգստացնում է տղային խոստանալով, որ կխնամի ձիուն և պատերազմից հետո, եթե հաջողվի կբերի նրան տուն։ Ալբերտը փորձում է գնալ բանակ, բայց տարիքային սահմանափակության պատճառով չի թույլատրվում ծառայել։ Հրամանատար Նիկոլլոսի գնալուց առաջ Ալբերտը ձիու սանձի վրա կապում է հոր դրոշը։ Հրամանատար Նիկոլլոսը սովորեցնում է Ջոուին հմտություններ, որոնք անհրաժեշտ են պատերազմի ժամանակ։ Ջոուին գնդի զորանոցում ծանոթանում է Տոպտորնո անունով ձիու հետ, որը մայոր Ստյուարտի ձին է և շուտով կապվում է նրա հետ։ Մի քանի շաբաթից նրանց գունդը գնում է Ֆրանսիա։ Շուտով ժամանման ժամանակ Նիկոլլոսի գունդը հարձակվում է անպաշտպան գերմանացիների ճամբարի վրա, բայց նրանք նահանջում են անտառ, որտեղ հանդիպում են հեծելազորային գնդացիրին։ Նիկոլլոսը և նրա ուղեկիցները փախչում են, իսկ գերմանացիները հավաքում են ձիերին որպես ավար։ Ջոուին Տոպտորնի հետ հրաժարվում են սանիտարական մեքենան լծելուծ, որը կառավարում են երկու գերմանական զինվոր` Գյունտերը և իր 14 տարեկան եղբայրը` Միքայելը։ Գյունտերը գտնված դրոշը տալիս է եղբորը, որն ընդգրկված է բանակում, չնայած երիտասարդ տարիքին, և խնդրում է նրան փախչել։ Միքայելը չի լսում և Գյունտերը վերցնում է Տոպտորնին հասնում բանակին և տանում եղբորը։ Նրանք ուզում են գնալ Իտալիա, սակայն գիշերը գերմանացիները գտնում են նրանց ջրաղացի մոտ և գնդակահարում են։ Դրանից հետո փոքրիկ աղջիկ Էմիլին, ով ապրում էր ֆերմայում իր պապիկի հետ, գնում է ջրաղաց և այնտեղ գտնում երկու ձիերին։ Էմիլին տառապում է մի հիվանդությամբ, որի պատճառով նրա ոսկորները դառնում են ավելի փխրուն, պապիկը վախենում է և չի թողնում նրան ձի հեծնել։ Երբ գերմանական զինվորները գալիս են և հավաքում ամբողջ պաշարը, Էմիլին ձիերին թաքցնում է իր ննջասենյակում։ Պապիկը թոռնիկին իր ծննդյան տոնի առթիվ նվիրում է թամբ և թույլատրում է զբոսնել Ջոուի հետ։ Մի քանի րոպե անց գերմանացիների հեռանալուց հետո զինվորները նկատոմ են աղջկան և տանմում են ձիերին։ Պապը Ալբերտի դրոշը պահում է իր մոտ։ Ջոուին և Տոպտորնին ստիպում են քաշել հրացանները։ Նրանց աչքի առաջ ձիերը, որոնք նույն աշխատանքն են անում, հերթով մահանում են։ Շուտով նրանց հետևում էր գերմանացի հրամանատարը` Ֆրիդրիխը, ով շատ էր սիրում ձիերին, աշխատում է նրանց գործը հեշտացնել։ Այդ ժամանակ 1918 թվականն էր։ Ալբերտը վերջապես հայտնվում է ռազմաճակատում, մասնակցում է հարյուրօրյա հարձակման իր ընկերոջ` Էնդրյու Իթոնի հետ։ Հրաշքով Ալբերտը խուսափում է փամփուշտից և ոչնչացնում գնդացիրը, բացի այդ նա թույլ չի տալիս բրիտանական զորքերին առաջ շարժվել։ Բրիտանացիները գրավում են խրամատը, բայց այնտեղ նրանց համար գազի թակարդ էին պատրաստել, հենց այնտեղ էլ մահանում է Էնդրյուն, իսկ Ալբերտը ժամանակավոր տեսողությունից զրկվում է։ Մոտավորապես նույն օրը գերլարվածության պատճառով Տոպտորնը մահանում է, ում ոտքը վերջերս վնասվել էր։ Հենց այդ ժամանակ անսպասելիորեն անգլիացիները հարձակվում են և նահանջող գերմանացիները բռնի ուժով Ֆրիդրիխին տանում են իրենց հետ։ Ջոուին մնում է մահացած Տոպտորնի մոտ։ Այդ ժամանակ բրիտանական տանկն է մոտենում, որը նրան գցում է ծուղակը՝ փշալարերով պատված։ Ծանրաշարժ մեքենայից Ջոուին մի կերպ է փախչում։ Վախեցած Ջոուին հայտնվում է ճակատամարտի դաշտում և երեկոյան խճճվում է խրամատի փշալարերի մեջ։ Ճակատամարտից հետո տիրում է լռություն։ Ամերիկացիները ճակատամարտի դաշտում նկատում են ձիուն և Կոլինը հակառակ հրամանի բարձրացնում է սպիտակ դրոշ և գնում է ձիուն փրկելու։ Կոլինը օգնում է Ջոուին։ Փոքրիկ վիճաբանությունից հետո նա ձիուն տանում է ճամբար։ Ռազմական բժիշկը տեսնում է ձիու վնասավածքը, հրամայում է նրան սպանել, չհավատալով, որ ձիուն հնարավոր է փրկել։ Այնպես է ստացվում, որ Ալբերտը այդ ժամանակ իմանում է բուժքույրից, որ ճամբար են բերել մի հրաշք ձիու, ով ողջ էր մնացել երկու մենամարտող ճակատների միջև ընկած հատվածում։ Եվ, երբ սերժանտը հրացանը դնում է ձիու գլխին, լսվում է մի բվային ձայն, հենց այն ձայնը, որ Ջոուին սովորեցրել են արձագանքել վեց տարի առաջ։ Ձին գլուխը բարձրացնում է՝ խանգարելով մահապատիժը։ Սերժանտը կրկին հրացանը դնում է ձիու ճակատին, բայց նորից լսվում է ձայնը, զինվորները բացում են ճանապարհը, որ Ալբերտը անցնի։ Ալբերտը կրկին այդ ձայնն է հանում և Ջոուին փախչում է իր հին ընկերոջ մոտ։ Ալբերտը ապացուցում է, որ ձին իրենն է, ցույց տալով նշան, որը ցեխով էր պատված և բժիշկը խոստանում է փրկել նրան։ Պատերազմը վերջանում է։ Ալբերտը առողջանում է, բայց ձին՝ ինչպես բանակի սեփականություն, աճուրդի է հանվում։ Զինվորները և սպաները հավաքում են գումար, որպեսզի գնեն Ջոուին, սակայն մի մսագործ գումարը բարձրացնում է մինչև երեսուն ֆրունտ, որի մեծ մասը հավաքել էին Ալբերտի ընկերները։ Եվ թվում էր, որ ձին կգնի մսագործը, բայց այստեղ հայտնվում է Էմիլիի պապիկը և տեղեկացնում է, որ վճարում է հարյուր ֆրունտ, իսկ եթե չհերիքի նա պատրաստ է վաճառել իր վերարկուն և վերարկուի գումարը չհերիքելու դեպքում կավաճառի նաև ագարակը և կվճարի հազար ֆրունտ։ Պապիկը ձին գնում է և ուզում է տանել նրան։ Ալբերտը հասնում է նրանց և խնդրում է Ջոուին տան իրեն, բայց պապիկը պատասխանում է, որ իր թոռնիկը մահացել է և նա երեք օր քայլելով եկել է, որ ստանա «հրաշք ձիուն»՝ նրա հիշատակի համար։ Սակայն տեսնելով, որ ձին ուզում է մնալ Ալբերտի հետ, պապիկը ցույց է տալիս մարտական դրոշը և հարցնում է Ալբերտին, թե ինչ է սա։ Ալբերտը միանգամից ճանաչում է դրոշը և պապիկը համոզվելով, որ ձին նրան է պատկանում, տալիս է նրան ձիուն դրոշի հետ՝ ոչինչ չվերցնելով դրա փոխարեն։ Ալբերտն ու Ջոուին վերադառնում են տուն՝ ծնողներ մոտ, որտեղ Ալբերտը դրոշը տալիս է հորը։ Հայրը դրոշը պինդ սեղմում է ձեռքում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնաղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Մարգուրպոն երեխաների համար գրել է վեպ` «Մարտական ձի» անունով 1982 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակցած վետերալների հետ զրույցից հետո, որը տեղի է ունեցել Իդդեսլի գյուղում, որտեղ նա ապրել է։ Վետերալներից մեկը` կապիտան Բեդժետը, ծառայել է հեծելազորի գնդում, նա Մայքլին պատմեց, որ վստահել է ձիուն իր բոլոր հույսերն ու մտավախությունները։ Ուրիշ վետեանի հետ միասին, ով ծառայել է թագավորական հեծելազորային դիվիզիայում, նա պատմում էր պատերազմի սարասափելի պահերի մասին՝ մարդկանց և կենդանիների մահվան մասին։ Երրորդ վետերանը հիշեց, թե ինչպես բանակը եկել է գյուղ և գնել ձիերին, որոնք պատերազմին մասնակցելուց բացի նաև հրացաներ և սանիտարական սայլակներ են տեղափոխել։ Մորպուրգոն շարունակում էր հետաքննել հարցը և պարզեց, որ մեկ միլիոն ձի մահացել է բրիտանացիների կողմից և մոտ տասը միլիոն ընդհանուր պատերազմի ժամանակ։ Ուրիշ երկրի տարածքում պատերազմին մանակցած մեկ միլիոն բրիտանական ձիերից՝ վերադարձել են վաթսուներկու հազարը։ Մնացածը մահացել են կամ Ֆրանսիայում օգտագործել են որպես մսամթերք։ Պատերազմը անջնջելի հետք է թողել Մեծ Բրիտանիայի տղամարդկանց վրա. ութ հարյուր ութսունվեց հազար տղամարդ մահացավ, այսինքն ռազմաճակատ գնացածներից ութից մեկը մահացել է՝ ողջ բնակչության երկու տոկոսը[14][15][16]։ Մի անգամ Մորպուրգոն տեսավ, թե ինչպես իրեն պատկանող բարեգործական կազմակերպությունում՝ «Քաղաքային երեխաների ֆերմաներ»-ում (անգլ.՝ Farms for City Children), կմկմացող տղան լավ խոսում է ձիու հետ։ Այնուհետև գրողը որոշում է պատմել ձիու մասին պատմությունը և նրա հետ կապված ժողովրդի մասին, որոնց հետ նա հանդիպել է մինչև պատերազմի սկիզբը և պատերազմի ընթացքում՝ Դևոնից մի երիտասարդ ֆերմեր, բրիտանական հեծելազորային սպա, գերմանացի զինվոր և ծեր ֆրանսիացուն իր թոռնուհու հետ[15][16][17]։ Հեղինակը ուզում էր նկարահանել իր աշխատանքը և հինգ տարվա ընթացքում աշխատել է Սայմոն Չեննինգ-Վիլյամսոնի հետ, սակայն ստիպված էր հրաժարվել այդ գաղափարից։ 2007 թվականին Նիկ Ստեֆֆորդը հաջողությամբ բեմադրել է վեպի հիման վրա։ Թատրոնում պատմությունը չէր կարող ներկայացվել միայն ձիու կերպարը, այդ իսկ պատճառով պատմությունը որոշ չափով տարբերվում էր գրքում առաջարկվածից։ Այդպիսի մի իրավիճակ հանդիպել է նաև ֆիլմի սցենարում[18][19][20]։

«Մարտական ձի» վեպի հեղինակ Մայքլ Մորպուրգո

Հետագա զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006-2009 թվականներին Մորպուրգոն, Լի Հոլլը և Ռևել Գեստը աշխատում էին սցենարի վրա՝ գրքի հիման վրա։ Ֆինանսական ընկերության բացակայության շնորհիվ, որը ցանկանում էր նկարահանել ֆիլմը, Մրպորգոն ձեռք չբերեց իրավունք, բացի այդ բոլորը աշխատւմ էին առանց աշխատավարձի՝ ոգևորությամբ[21][22]։ 2009 թվականին պրոդյուսեր Քեթլին Քենեդին ամուսնու՝ Ֆրենկ Մարշալի, և երկու դստրերի հետ Վեստ-Էնդե թատրոնում նայեցին «Մարտական ձի» պիեսի բեմադրությունը։ Բեմադրությունը նրանց վրա մեծ տպավորություն թողեց, և Մարշալը զարմացած էր, թե ինչու ոչ ոք ձեռք չի բերել իրավունք կինոնակարի վերածելու համար[23][24]։ Շուտով պիեսի մասին իմացավ Սթիվեն Սփիլբերգը, ով տեղեկացրեց գործընկերներին, որոնց թվում էր Քեննեդին, ում հետ նա աշխատել է Amblin Entertainment-ում[24][25][26]։ 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Ռեվելոն Գեստի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո DreamWorks ընկերությունը ձեռք բերեց իրավունք ֆիլմը նկարահանելու համար։ Սփիլբերգը մեկնաբանել է այս ամենը հետևյալ կերպ. «Մայքլ Մորպուրգոյի վեպը կարդալուց անմիջապես հետո ես հասկացա, որ ուզում եմ DreamWorks-ի նկարահանած ֆիլմը։ Նրա էությունը և գաղափարները ձևավորում են մի պատմություն, որը կվերապրեն բոլոր երկրներում»[27][28]։ 2010 թվականի փետրվարի 1-ին ռեժիսորը նայեց բամադրությունը և դրանից հետո հանդիպեց մի քանի դերասանի հետ, որոնք մասնակցում էին բեմադրությանը[29][30][31]։ Սփիլբերգը խոստովանեց, որ ներկայացումից հետո արտասվել է[32]։ Հոլլը մեկնաբանել է, որ սցենարը գրելուց մեկ շաբաթ հետո Սփիլբերգը շահագռգռված էր ծանոթացնել նրա հետ և երկու շաբաթվա ընթացքում որոշեց, որ կնկարահանի ֆիլմը։ Ըստ Հոլլի կինոարտադրության մեջ այդպիսի իրադարձություններ տեղի են ունենում շատ հազվադեպ[33]։ Ռիչարդ Կյորտիսը առաջարկել է փոխել սցենարը։ Սկզբում նա բացասաբար էր վերաբերվում, բայց Սփիլբերգի հետ հանդիպումից հետո նա փոխեց իր տեսակետը[34]։ Կյորտիսը ասաց, որ սցենարը գրքին ավելի մոտ էր, քան թատրոնի բեմադրությանը և բեմադրությունը նրան քաջություն տվեց վեպի սեփական ադապտացիա ստեղծել[35]։ Կյորտիսը երեք ամսվա ընթացքում Սփիլբերգի հետ համագործակցելով գրեց ավելի քան 13 նախագծեր[36][37][38]։ Սկզբում Սփիլբերգը պատրաստվում էր հանդես գալ որպես «Մարտական ձի»-ի պրոդյուսոր, սակայն 2010 թվականի մայիսի 3-ին պարզ դարձավ, որ նա կլինի ֆիլմի ռեժիսորը[39]։ 2010 թվականի հունիսի 17-ին դերասանների ցանկը հայտարարվել էր։ Դերասան Պիտեր Մալլանը 2011 թվականի ապրիլին տեղի ունեցած «Տրայբեկ» կինոփառատոնի ժամանակ հայտարարեց, որ մասնակցելու է ֆիլմին ոչ միայն այն պատճառով, որ այն Սփիլբերգն է նկարահանելու, այլ այն պատճառով, որ ֆիլմի սցենարը շատ լավն է[40] .

Քննադատւթյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ընդհանուր առմամբ ստացել է դրական քննադատություններ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 76 % է և 161 դրական արձագանքներ է ատացել 123[41]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 — «Սպուտնիկ» մրցանակաբաշխությունում լավագույն օպերատրական աշխատանքի համար (Յանուշ Կամինսկի), իսկ յոթ անվանակարգերում `լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Սթիվեն Սփիլբերգ), լավագույն հարմարեցված սցենար (Լի Հոլլ, Ռիչարդ Կյորտիս), լավագույն երաժշտություն (Ջոն Ուիլյամս), լավագույն վիզուալ էֆեկտներ (Բեն Մորրիս), լավագույն մոնտաժ (Մայքլ Կանը), լավագույն ձայն (Էնդի Նելսոն, Գերի Ռիդստրոմ և այլք)։
  • 2011 — Մրցանակ ԱՄՆ ազգային խորհրդի կինոքննադատներ մրցանակաբաշխությունում. լավագույն ֆիլմի համար։
  • 2012 — 2 մրցանակ «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում. լավագույն դրaմա ֆիլմ, լավագույն երաժշտություն (Ջոն Ուիլյամս)։
  • 2012 — 5 մրցանակ '«BAFTA». լավագույն օպերատորական աշխատանքի համար (Յանուշ Կամինսկի), լավագույն երաժշտություն (Ջոն Ուիլյամս), լավագույն վիզուալ էֆեկտներ (Բեն Մորրիս), լավագույն գեղարվեստական աշխատանք (Ռիկ Կարտեր, Լի Սանդալես), լավագույն ձայն (Էնդի Նելսոն, Գերի Ռիդստրոմ և այլք)։
  • 2012 — 6 մրցանակ Օսկար մրցանակաբաշխությունում. լավագույն ֆիլմ (Սթիվեն Սփիլբերգ, Քեթլին Քենեդի), լավագույն երաժշտություն (Ջոն Ուիլյամս), լավագույն օպերատորական աշխատանքի համար (Յանուշ Կամինսկի), լավագույն գեղարվեստական աշխատանք (Ռիկ Կարտեր, Լի Սանդալես), լավագույն ձայն, լավագույն ձայնային տեղադրում։
  • 2012 — 2 մրցանակ «Սատուրն» մրցանակաբաշխությունում․ լավագույն ֆիլմ արկածային և մարտաֆիլմ ժանրերում, լավագույն երաժշտություն (Ջոն Ուիլյամս)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ew.com/article/2012/01/03/war-horse
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.filmaffinity.com/en/film992695.html
  3. http://www.metacritic.com/movie/war-horse
  4. http://www.nytimes.com/2011/12/23/movies/war-horse-directed-by-steven-spielberg-review.html
  5. http://www.imdb.com/title/tt1568911/
  6. Internet Movie Database — 1990.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=176676.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://stopklatka.pl/film/czas-wojny
  9. 9,0 9,1 9,2 9,3 http://www.adorocinema.com/filmes/filme-176676/
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 http://www.imdb.com/title/tt1568911/fullcredits
  11. 11,0 11,1 http://www.bbfc.co.uk/releases/war-horse-2012-0
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 ČSFD (չեխերեն) — 2001.
  13. 13,0 13,1 Box Office Mojo — 1999.
  14. «Commonwealth War Graves Commission Annual Report 2007–2008 Online». Cwgc.org. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
  15. 15,0 15,1 Morpurgo, Michael (2010 թ․ հուլիսի 11). «Once upon a life: Michael Morpurgo». The Guardian. London. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  16. 16,0 16,1 Morpurgo, Michael (2011 թ․ փետրվարի 23). «How my War Horse won its spurs with Steven Spielberg». Daily Mail. London. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  17. Morpurgo, Michael (2009 թ․ մարտի 31). «Morpurgo: War Horse is a story I had to write». Evening Standard. London. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  18. Bamigboye, Baz (2011 թ․ մարտի 11). «The theatrical dark horse who found himself picked for an epic movie». The Daily Mail. London. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
  19. Hogg, Trevor (2011 թ․ փետրվարի 23). «Cutting Edge: A conversation with film editor Michael Kahn». Flickering Myth. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  20. Lowe, Jeff (2011 թ․ մարտի 10). «Foal from Oklahoma gets a part in Spielberg's War Horse». Thoroughbred Times. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
  21. Guest, Revel (2011 թ․ դեկտեմբերի 2). «Steven Spielberg's War Horse: from page to screen». The Daily Telegraph. London. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
  22. «Horse lover Revel Guest helped War Horse film». BBC. 2012 թ․ հունվարի 3. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  23. Rowat, Alison (2010 թ․ օգոստոսի 5). «Legend in his own lunchtime». The Herald. Glasgow. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին.
  24. 24,0 24,1 Wadham, Jo (2011 թ․ փետրվարի 28). «Interview with author Michael Morpurgo». The National. Abu Dhabi. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
  25. Heyman, Marshall (2011 թ․ ապրիլի 7). «Dining Out With Britain's Emergent Equine». The Wall Street Journal. New York. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  26. Jacobs, Laura (2011 թ․ սեպտեմբեր), «Horseplay», Vanity Fair, էջ 138
  27. Fernandez, Jay A. (2009 թ․ դեկտեմբերի 16). «DreamWorks goes to 'War'». The Hollywood Reporter. Los Angeles. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  28. Bannerman, Lucy (2009 թ․ դեկտեմբերի 22). «Theatre hit heads for Hollywood as Steven Spielberg buys War Horse rights». The Times. London. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  29. Jury, Louise; Dominiczak, Peter (2010 թ․ փետրվարի 2). «Spielberg sees War Horse after buying the film rights». The Evening Standard. London. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  30. Rycroft, William (2010 թ․ փետրվարի 2). «War Horse - The view from onstage (Blog by actor in War Horse London stage play)». Just William's Luck. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  31. «War Horse: A Man's Play». Blokely. 2010 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  32. Phillips, Michael (2011 թ․ նոյեմբերի 5). «Steven Spielberg and 'War Horse': Kindred spirits». Chicago Tribune. Chicago. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5-ին.
  33. Mansfield, Susan (2011 թ․ հուլիսի 27). «Interview: Lee Hall, playwright». The Scotsman. Edinburgh. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  34. Freer, Ian (December 2011 issue (published 26 October 2011)), «Spielberg Special Part Two: War Horse» (PDF), Empire, էջեր 100–106, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 31-ին
  35. Dawn, Randee (2011 թ․ նոյեմբերի 17). «Born on Broadway isn't a sure pedigree». Los Angeles Times. Los Angeles. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 17-ին.
  36. Galloway, Stephen (2011 թ․ դեկտեմբերի 2). «'War Horse': The Making of Steven Spielberg's WWI Epic». The Hollywood Reporter. Los Angeles. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  37. Curtis, Richard (2011 թ․ դեկտեմբերի 22). «Richard Curtis: Steven Spielberg took me on ride of my life». Evening Standard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  38. Rosen, Chrisopher (2011 թ․ դեկտեմբերի 9). «Richard Curtis on 'War Horse,' Working With Steven Spielberg and the Prescience of 'Love Actually'». moviefone.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  39. McClintock, Pamela (2010 թ․ մայիսի 3). «Spielberg rides with 'War Horse'». Variety. Los Angeles. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  40. DiGiovanna, Alex (2011 թ․ մայիսի 2). «Tribeca Film Festival '11: Interview with Peter Mullen, Director/Writer/Co-Star of 'Neds'». Movie Buzzers. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  41. «War Horse». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ հունվարի 10-ին.